Daily Archives: 7 Նյմ 2022

Իմ գյուղը

 

Աննախադեպ տուր դեպի Ճգնավորի վանք , Վարդաբլուր

Իմ գյուղը Ստեփանավան տարածաշրջանի Վարդաբլուր գյուղն է է։ Վարդաբլուրը շատ գեղեցիկ և կանաչապատ գյուղ է։ Գտնվում է Լոռվա մարզում։ Գյուղը գտնվում է մարզի կենտրոնական մասերում։ Իմ տատիկը, հայրիկը և պապիկը շատ-շատ լավ և ինչու ոչ նաև վատ հիշողություններ ունեն այդ վայրից։ Գյուղը շրջապատող բլրակները պատված են վարդերով։ Դրա համար էլ գյուղը կոչվում է Վարդաբլուր։ Գյուղի կենտրոնով հոսում է Գյալգյալ գետը, որի շուրջը ստեղծվել են մի քանի լճեր։ Լճերն էլ շրջապատված են ուռենիներով, սոճիներով, եղևնիներով և այլ տարատեսակ ծառերով և թփերով։ 5 տարեկանում՝ ամռանը իմ ընտանիքի հետ հանգստացել եմ այդտեղ։ Մինչև հիմա իմ հիշողությունից դուրս չի գալիս գյուղի գեղատեսիլ բնությունը։ Գյուղում նաև կան բազմաթիվ եկեղեցիներ և մատուռներ․ օրինակ՝ Սբ․ Աստվածածին եկեղեցին, Սբ․ Սարգիս եկեղեցին, Սբ․ Խաչ մատուռը և այլն։ Գյուղում կան նաև գունավոր լճեր։ Գյուղը իսկապես սքանչելի գեղեցկություն ունի։ Գյուղը տեղակայված է Գարգառ գետի երկու ափերին՝ ծովի մակարդակից 1325 մետր բարձրության վրա։ Ամենաբարձր կետը սուրբ Սարգիս լեռն է՝ 1550 մետր բարձրությամբ։ Հիմա բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ ու բանջարաբուծությամբ։ Նախկինում զբաղվել են կավագործությամբ, դարբնությամբ և գորգագործությամբ։ Վարդաբլուրում առաջին դպրոցը բացվել է 1892 թվականին, որը ղեկավարել է գյուղի քահանա Եղիա Զոհրաբյանը։

Գյուղն ունի մշակույթի տուն, որ կառուցվել է 1975 թ։ Հայտնի է, որ գյուղում նախկինում գործել են թատերախմբեր, որոնք ներկայացումներով հանդես են եկել տարբեր գյուղերում։ Վարդաբլուրում Կոմիտասը գրի էլ առել «Հորովելն» ու «Կալի» երգերը։ <<Հազարան բլբուլ>> պատմության հեղինակը Վարդաբլուր գյուղում գրի առել պատմության տարբերակներից մեկը։

Այս ձայնագրությունում ես իմ հայրիկից վերցնում եմ հարցազրույց։ Նա պատմում է, թե ինչպես է անցկացրել իր ժամանակը մեր տոհմի հիասքանչ գյուղում։ Այս նյութում դուք կլսեք այնպիսի բաներ, որոնք գրված չեն իմ նյութում։ Անկեղծ շա՜տ-շա՜տ հետաքրքիր է։

Քարտեզ՝

Երգի հրապույրը

Ավետիք Իսահակյան. Երգի հրապույրը – Վարդանյան Ալեք

Անծանոթ բառեր․

Բյուրազան-բազմազան

Անգութ-անխիղճ

Ամայի-անբնակ

Ապառաժ-ժայռ

Հոգեվարք-մահվան տագնապ

Հորդել-քշել

Դյութական-հմայիչ, հրապուրիչ

Խայթվել-կծել

Վշտահար-վշտից տանջվող

Չարքաշ-դժվարին

Այս բառաշարքում ես տեքստից դուրս եմ գրել մի քանի եզակի գոյականներ և դարձրել՝ հոգնակի։

Ձուկ-ձկներ

Սիրտ-սրտեր

Լավություն-լավություններ

Կուրծք-կրծքեր

Քար-քարեր

Բույն-բներ

Հնար-հնարներ

Որբ-որբեր

Ապառաժ-ապառաժներ

Հոգեվարք-հոգեվարքներ

Ծով-ծովեր

Քաղաք-քաղաքներ

Մարդ-մարդիկ

Արցունք-արցունքներ

Նոյեմբերի 4․ դասարանական

5-րդ դասարան

186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր                          բ) Մանուկներ                      գ) Հատիկներ
դեղձանիկներ                                 երեխա                                  կապիկներ
վագրեր                                             պատանիներ                       ձագուկներ
առյուծներ                                        երիտասարդներ                 կանայք
սիրամարգ                                       մարդիկ                                 տանտիկիններ

Ա և Բ շարքի չորս բառերը հոգնակի են, բայց այս երկու շարքում կան բառեր, որոնք եզակի են, իսկ Գ շարքի բացառությունն այն է, որ բոլոր հոգնակինները վերջանում են -ներ-ով, իսկ <<կանայք>> բառը վերջանում է -այք-ով։

192. Տեքստի բոլոր գոյականները հոգնակի դարձրո՛ւ և ըստ անհրաժեշտության դրանց համապատասխանեցրո՛ւ բայերը (գործողություն ցույց տվող բառերը):

Հերթական ոլորանից հետո երևաց սրբավայրը: Վերևում արձան է նստած: Արձանը կորցրել է գլուխը: Երկրաշարժը բազմիցս սասանել է այդ լեռան գագաթը, օտար բանակի զինվորը ձգտել է խորտակել իրեն անհասանելի ու թշնամական սրբավայրը: Արձանը, բարձրաքանդակն ու գազանի կերպարանքը կերտված են հիանալի վարպետի կողմից:

Հերթական ոլորաններից հետո երևացին սրբավայրերը: Վերևում արձաններ էին նստած: Արձանները կորցրել էին գլուխները: Երկրաշարժները բազմիցս սասանել էին այդ լեռների գագաթները, օտար բանակների զինվորները ձգտել էին խորտակել իրենց անհասանելի ու թշնամական սրբավայրերը: Արձանները, բարձրաքանդակներն ու գազանների կերպարանքները կերտված են հիանալի վարպետների կողմից:

193. Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք՝ հոգնակի դարձրո՛ւ:

Սֆինքսը մի սոսկալի հրեշ էր, որը կնոջ գլուխ ուներ, առյուծի մարմին, սուր ճանկեր, հզոր թևեր: Նա բնակություն էր հաստատել Թեբե քաղաքի մոտ և այնտեղ պիտի մնար, մինչև մի մարդ լուծեր նրա հանելուկը: Նա իր մոտից անցնող մարդուն հանելուկ Էր առաջարկում, բայց ոչ ոք չէր կարողանում լուծել, և մարդը մեռնում էր նրա սոսկալի գրկի մեջ: էդիպ արքան որոշում է Սֆինքսից փրկել մարդուն և գնում է հրեշի մոտ:
— Ո՞վ է առավոտյան չորս ոտքով քայլում, կեսօրին՝ երկու, իսկ երեկոյան՝ երեք,- հարցնում է Սֆինքսը:
— Մարդը,- պատասխանում է Էդիպ արքան:- Երբ նա երեխա է, սողում է, հասուն տարիքում երկու ոտքով է քայլում, իսկ ծերության օրերին փայտով է քայլում:
Հանելուկի ճիշտ պատասխանը լսելով՝ Սֆինքսը նետվում է ծովը և ոչնչանում: Այդպես էր վճռել հույների աստվածը:
Այսօր հանելուկային, անլուծելի հարցն անվանում են «սֆինքսային»:

194. Տեքստերի եզակի գոյականները հոգնակի դարձրո՛ւ: Փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Կատվի պատմությունն արտասովոր է: Մարդը կատվին մեկ աստվածացրել ու պաշտել է, մեկ վհուկ համարել ու խուսափել: Երբեմն էլ կատվի միջոցով իր ապագան է զուշսւկել:

Կատուն ապրում է մարդու կողքին, հաճախ հավատարիմ ծառայում է մարդուն, բայց առաջվա պես անկախ ու նույնիսկ կիսավայրենի է մնում: Ի տարբերություն ուրիշ ընտանի կենդանու՝ կատուն մարդու համար խորհրդավոր ու անճանաչելի է մնում, իր գաղտնիքը «չի բացում»:

Ա. Կատուների պատմություններն արտասովոր են: Մարդիկ կատուներին մեկ աստվածացրել ու պաշտել են, մեկ վհուկների են համարել ու խուսափել: Երբեմն էլ կատուների միջոցով իրենց ապագաներն են զուշակել:

Կատուներն ապրում են մարդկանց կողքին, հաճախ հավատարիմ ծառայում են մարդկանց, բայց առաջվա պես անկախ ու նույնիսկ կիսավայրենիներ են մնում: Ի տարբերություն ուրիշ ընտանի կենդանիների՝ կատուները մարդկանց համար խորհրդավոր ու անճանաչելի են մնում, իր գաղտնիքները «չեն բացում»:
Բ. Մոտ հարյուր տարի առաջ Օդեսայում փիղը փախավ կրկեսից: Տերն ինչ արեց, չարեց, նա էլ կրկես չվերադարձավ:

Մոտ հարյուր տարիներ առաջ Օդեսայում փղերը փախան կրկեսից։ Տերերն ինչ արեցին, չարեցին, նրանք էլ կրկես չվերադարձավ։