Daily Archives: 14 Նյմ 2022

Իմ տան հատակագիծը

Ես ապրում եմ շենքում։ Մեր բնակարանը շատ մեծ է։ Հասցեն՝ ք․ Երևան, Օհանովի 66, բնակարան 2։ Ունի 4 սենյակ և 10 դուռ։ Բնակարանը տեղակայված է շենքի ետևի մասում, բայց շատ լուսավոր է, որովհետև առավոտյան հենց այդտեղից է ծագում արևը։ Ամենաշոգ և փոքր սենյակը դա իմ և եղբորս սենյակն է։ Ամենահովը և ամենամեծը՝ հյուրասենյակը, իսկ ամենացուրտը պապիկիս սենյակն է։ Ստորին մասում տեղադրված է իմ տան հատակագիծը, որտեղ ավելի մանրամասն կհասկանաք, թե ինչ կառուցվածք ունի իմ տունը։

Առավոտ․ Հովհաննես Թումանյան

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ՝

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։

Հավը խոսեց երեք բերան-Աքաղաղը կանչեց երեք անգամ

Խավարն անցավ գիշերային-Անցավ գիշերային խավարը

Աշխարհ լցվեց լուսն ու բարին-Աշխարհը լցվեց լույսով և բարությամբ

Ժիր մըշակի երգը հանդում-Աշխույժ հողագործը երգում է հովտում

  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։

Բե-րան

Աշ-խարհ

Բա-րի

Աղ-մուկ

Բաց-վել

  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։

Գյուղի լուսաբացը շատ գեղեցիկ է։ Առավոտը բացվելուն պես աքաղաղները ծուղրուղու են կանչում և արթնացնում մարդկանց։ Առավոտյան մարդիկ աշխատում են տարբեր հողատարածքներում, խնամում անասուններին, հավաքում բերք։ Իմ տատիկը մանկուց ապրել է գյուղում և նա միշտ ինձ ոգևորությամբ է պատմում գյուղի միջավայրի մասին։ Նաև ասում է, որ գյուղի լուսաբացը շատ փառահեղ է։

  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։

Գյուղի լուսաբացը քաղաքից տարբերվում է նրանով, որ գյուղում առավոտյան հանդարտ է։ Առավոտյան միշտ աքաղաղները աշխատում են, որպես զարթուցիչ, իսկ քաղաքում լուսաբացը ուրիշ ձև է։ Առավոտյան մեզ ոչ մեկ չի արթնացնում, փողոցներում ընդհանրապես հաճելի չէ քայլելը, որովհետև անընդհատ լսում ենք ավտոմեքենաների տհաճ ձայները և մարդկանց աղմուկը, իսկ գյուղում լսում ենք գեղեցիկ շշուկներ։ Ես շատ կցանկանայի ուշադրությամբ զննել գյուղի լուսաբացը։ Առավոտյան հանդարտ կվայելեի պայծառ արևի գեղեցկությունը։

  • Օրվա ո՞ր ժամանակն եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։

Ես օրվա ժամանակներից սիրում եմ առավոտը։ Հիմա կհարցնեք ինչո՞ւ։ Օրվա ժամանակներից սիրում եմ առավոտը, որովհետև առավոտյան մենք գնում ենք դպրոց, որտեղ ստանում ենք հիանալի կրթություն ու նաև սիրում եմ նրա համար, որ արևի ուժեղ և պայծառ լույսը մեզ դարձնում է ժիր և ուրախ։

  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ։

Քնած-արթնացած

Բացվել-փակվել

Խավար-լույս

Լցնել-դատարկել

Բարի-չար

Աղմուկ-լռություն

Պայծառ-մութ