Daily Archives: 20 Նյմ 2022

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ, ՀՀ

Մարզկենտրոնը`  Արմավիր
Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 12, 1995թ.
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   95 բնակավայր
Ընդհանուր տարածք`   1242 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   323,300

Հայաստանի Հանրապետությունում տարածքի մեծությամբ ամենափոքր մարզը Արմավիրի մարզն է: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը, որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Արմավիրի մարզի բնական պայմանները և հարստությունները
Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:
Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է: Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները:
Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:
Մարզի բնակչությունը
Արմավիրի մարզը բնակչությունով առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:
Արմավիրի մարզի քաղաքները
Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում`   Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը։
Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է: Դա գտնվում է Մեծամոր քաղաքում:
Արմավիրի մարզում տարածված է միջատի մի տեսակ, որից հնում ստանում էին «որդան կարմիր» արժեքավոր ներկը։

Արարատի մարզի տեսարժան վայրերը

Հրեշտակների ձոր

Հրեշտակների Ձոր | ՀՀ Տեսարժան Վայրեր | www.hatis.am | 1981 |

Հայաստանը հրաշագեղ կիրճերի երկիր է։ Դրանցից մեկն է Հրեշտակների ձորը, որը գտնվում է Արարատի մարզում։ Կիրճը գտնվում է Դաշտաքար գյուղից 3300 մ հեռավորության վրա` Երախի լեռներում։ Այն իր յուրօրինակ տեսքով տարբերվում է Հայաստանի այլ կիրճերից։ Կիրճի տարածքում կա նաև բուժիչ հանքային ջրի աղբյուր։ Հրեշտակների Կիրճի ատամնավոր կարմիր ժայռերը տեսնելիս կզգաք ձեզ կարծես Մարսի վրա: Խոսրովի պետական արգելոցի հարևանությունը նաև նշանակում է, որ ճանապարհի կարող եք տեսնել տարբեր տեսակի հետաքրքիր կենդանիներ:
Խոսրովի պետական արգելոցի հարևանությունը նաև նշանակում է, որ կան ճանապարհի տարբեր տեսակներ, որոնք պետք է դիտարկել այդ ճանապարհին: Սկսած Հայկական կրիայից՝ ձեր ոտքերի տակ, մինչև երկնքում ճախրող տափաստանային արծիվ: «Հրեշտակների ձոր» անվանումը տրվել է վերջին տարիներին, ինչպես մեզ տեղեկացրին, իսկ նախկինում այն կոչվել է Կոտրբուլախ, մինչև այժմ գյուղի բնակիչների համար այն Կոտրբուլախ է։ Ձորն իր անվանումը ստացել է մոտակայքում հոսող ջրի շնորհիվ, որը կտեսնեք ճանապարհին․ ասում են ջուրն ունի բուժիչ հատկություններ, և շատերն այստեղ գալիս են հենց ջրի համար։Հրեշտակների ձորը բավականին գեղեցիկ է, տպավորիչ և տարբերվող։ Այն իր գույներով, տեսքով և եզակիությամբ առանձնանում է մյուս կիրճերից և տպավորություն է թողնում կարծես Հայաստանում չի գտնվում։

Դժոխքի ձոր

Դժոխքի ձորը գտնվում է Նախիջևանի սահմանի հարևանությամբ՝ Արարատի մարզի հարավ-արևելքում։ Այնտեղով է անցնում Արածո գետը։ Արածո գետը սկիզբ է առնում Գնդասարի լանջերից և հոսելով Ուրծի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասով թափվում է Արաքս: Կիրճը համարվում է ամենագեղեցիկներից մեկը, սակայն դժվարանցանելի է: Իմ կարծիքով հենց այս պատճառով էլ այն կոչվում է «Դժոխքի ձոր»։ Լանջերը քարքարոտ են, հիմնականում բուսականությունից զուրկ: Կան բազմաթիվ քարայրներ ու խոռոչներ: Կիրճը հարմար է ժայռամագլցման համար: Նաև Դժոխքի ձորում իրականացվում է պարանով թռիչք, որը շատ սոսկալի է։

Եթե դիտեք այս տեսահոլովակը ավելի լավ կպատկերացնեք, թե ինչ տեսք ունի Դժոխքի ձորը։