Ինչը կփոխեի մեր դպրոցում

Իմ համար մեր դպրոցը աշխարհի ամենալավ դպրոցն է։ Մեր դպրոցում ոչ մի բան չէի ցանկանա փոխել, բայց եթե անկեղծ մի քանի բան կցանկանայի փոխել։ Կփոխեի այն, որ սովորողները միմյանց վատ բառեր չասեն, չհարվածեն և չկռվեն։

Երբ իմ եղբորը հարցրեցի, թե նա ինչը կփոխեր դպրոցում նա ասեց․ «Ես կցանկանայի փոխել կարատեի պարապմունքի սրահը», իսկ ես ասացի «Ես մեր դպրոցում կցանկանայի փոխել այն, որ սովորողները միմյանց հետ չկռվեն, իրար վատ բառեր չասեն և չհարվածեն»։ Հավատացեք սա միակ դպրոցն է, որ ուրիշ ոչ մի բան չեմ ցանկանա փոխել։ Ինչպես նկատեցիք ես միայն ցանկանում եմ փոխել սովորողները բացասական բնավորությունը։ Մեր դպրոցում այն բաները, որոնց մենք ասում ենք թերություն, իրականում դա առավելություն է։ Ես մտածում եմ, որ դպրոց գնալիս դու սովորում ես նաև ընկերասիրություն, սեր և հոգատարություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով