Ճամփորդություն դեպի Չարենցի տուն-թանգարան

Եղիշե Չարենցի տուն-թանգարան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Այսօր այցելեցինք Չարենցի տուն-թանգարան։ Այնտեղ շատ հավես էր😊💖, բայց մեր ոտքերը այդքան քայլելուց ահավո՜ր ցավում էին😑։ Թանգարանում մենք այնքան շատ բաներ իմացանք նրա մասին։ Այդ տեղեկությունները նույնիսկ համացանցում գրված չէին։ Գիտեի՞ք, որ ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային կազմակերպությունը Չարենցի 100-ամյակին երկնքում գտնվող մի աստղի տվել է <<Եղիշե Չարենց>> անունը։ Ընկեր Էլենը՝ մեր էքսկուրսվարը մեզ պատմեց, որ փոքր ժամանակ Չարենցը անընդհատ հետապնդում էր Ավետիք Իսահակյանին, քանի որ շատ էր սիրում նրան։ Մի օր Ավետիքը Չարենցին հարցրեց․

-Ինչո՞ւ ես ինձ հետապնդում։

Իսկ Եղիշեն ոչ մի բան չպատասխանեց։ Իսահակյանը մի ապտակ հասցրեց նրան, որպեսզի ուշքի գա։ Տարիներ անցան ու Եղիշեն արդեն դարձել էր հայտնի։ Մի օր նրանք հանդիպեցին։ Հանդիպման ժամանակ Ավետիքը հասկացավ, որ նա ապտակել է հայտնի Չարենցին ու նա ասաց․

-Եթե ես քեզ չապտակեի դու այսպիսի լավ և հայտնի գրող չէիր դառնա։

Գնացինք ներքևի հարկ։ Այնտեղ ընկեր Էլենը մեզ պատմեց էջանիշերի ստեղծման մասին։ Ամենառաջին էջանշանը եղել է մ․թ․ 6-րդ դարում՝ ղպտիների կողմից։ Դրանից հետո մենք նկարազարդեցինք էջանշաններ, որոնք տարանք տուն։

Վերջում մենք երգեցինք <<Ես իմ անուշ Հայաստանի․․․>> բանաստեղծության երգը։ Մեր երգելու ընթացքում ներս մտավ Չարենցի թոռնուհին՝ Անահիտ Չարենցի(Չարենցի երկրորդ կին) աղջիկը։ Նա շատ հավանեց մեր երգը։ Մենք չէինք հասկանում, թե նա ով է, բայց հետո նա մեզ ասեց, որ նա Չարենցի թոռնուհին է։ Մենք շատ զարմացանք և ուրախացանք։ Նա տուն-թանգարանի տնօրենն էր։

Առաջարկում եմ դիտել տեսանյութը․․․․

Այնտեղ ես 400 դրամով գնեցի փոքրիկ գիրք․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով