Category Archives: Ամանոր

Ամեն ինչ Ձմեռ Պապիկի մասին

Ձմեռ Պապը երեխաների հեքիաթային, ամենասիրելի հերոսն է։ Բոլոր երեխաները ուզում են հանդիպել նրան, բայց դա շատ դժվար է։ Նա ապրում է Լապլանդիայում գտնվող մի տնակում։ Իմ կարծիքով նրա տունը պատրաստված է ձյունից։ Ամանորյա գույներն են կարմիրը և կանաչը, դրա համար ես կարծում եմ, որ Ձմեռ Պապիկի տունը զարդարված է այդ գեղեցիկ և պայծառ գույներով։ Իմ կարծիքով Ձմեռ Պապի խոհանոցային պարագաները պատրաստված են թխվածքաբլիթից։ Կարծում եմ, որ նրա սառնարանը պատրաստված է ամանորյա 50 հարկանի տորթից։ Երևի նա ամբողջ օրը դրանք է ուտում դրա համար այդքան գեր է։ Բայց ինչպես է, որ նրա թոռնիկը՝ Ձյունանուշը ընդհանրապես գեր չէ։ Այլ սիրունիկ, վտիտ, խելացի և բարի։ Դե լավ, հերիք է ինչքան խոսեցինք Ձմեռ Պապի արտաքինի մասին, մի քիչ էլ խոսենք նրա բնակավայրի մասին։ Նրա տունը շրջապատված է եղևնիներով և ամեն մի եղևնու դիմաց կա ձնեմարդ, բայց կա նաև փոքրիկ բացառություն։ Տան մուտքի կողքն էլ կա ձնեմարդ, բայց իրական։ Նա Ձմեռ Պապիկի ամենալավ ընկերն է։ Ձմեռ Պապիկի բնակավայրից ոչ շատ հեռու գտնվում է վիթխարի պահեստը, որտեղ պահվում են աշխարհի բոլոր երեխաների նվերները։ Այնտեղ աշխատում են բոլորիս կողմից սիրված փոքրիկ էլֆերը։ Նրանց գլխարկները կանաչ գույնի են, իսկ հագուստները՝ կարմիր։ Պահեստի ուղիղ կենտրոնում գտնվում է բարձր, գեղեցիկ, պայծառ և տոնական տոնածառը, բայց այն ընդհանրապես չի խանգարում նրանց աշխատանքը, քանի որ նրանք շատ ուշադիր են և միասնական։ Այսքանը Ձմեռ Պապիկի մասին։

Հունվարյան ուսումնական ճամբարի վերաբերյալ հարցաշար

Տաթև Գրիգորյան — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր միջին դպրոց 8-7

Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։

Ես ճամբարներին վերաբերվում եմ շատ դրական։

Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։

Ճամբարը տարբերվում է իմ դպրոցական առօրյայից նրանով, որ ճամբարին մենք ավելի հաճախ ենք ճամփորդում։

Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելությունները։

Ձմեռային ճամբարն ունի հետևյալ առավելությունները․ ձյուն է տեղում և կարող ես խաղալ ձնագնդի, պատրաստել ձնեմարդուկ, քշել սահնակ, չմուշկ և լեռան վրայից սահել դահուկներով։

Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։

Ճամբարում ինձ ամենաշատը գրավում է՝ ուսուցիչների ջերմ վերաբերմունքը և հաճախ ճամփորդելը։

Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։ Նշի՛ր երեք առավելություն։

Ինձ համար լավ է, որ մենք աշխատում ենք խառը խմբերով, որովհետև․․․

1. խառը խմբերով աշխատելը հնարավորություն է տալիս ընկերանալ մյուս սովորողների հետ։

2. խառը խմբերով աշխատելիս օգնում ենք տարբեր սովորողների։

3․ խառը խմբերով աշխատելիս մեկս մյուսից նոր բաներ ենք սովորում։

Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։

Ես ճամբարային օրակարգում ոչինչ չէի փոխի, քանի որ ճամբարը տվել է մեզ այն՝ ինչի կարիքը մենք ունենք։

Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։

Ես ջոկատավարներին ոչ մի խորհուրդ չեմ տա, որովհետև ջոկատավարները շատ բանիմաց են։

Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։

Ես ճամբարական ընկերներիս կառաջարկեմ, որ բաց չթողնեն մեր հետաքրքրիր ճամփորդությունները։

Իմ կազմած խառը ձևերի խնդիրները՝

Ամանորի գիշերը Էլֆերը պատրաստում էին երեխաների նվերները և հանկարծ պարզվեց, որ ինչ-որ նվեր պակասում էր ու միանգամից հայտնվեց կորած նվերի հուշումը, որի օգնությամբ կարող էին գտնել նվերը։ Հուշումում գրված էր՝ <<Այս թիվը բազմապատկման մեջ՝ ստանում ենք երկրորդ արտադրիչըև երբ գտնեք թիվը գտեք մի սենյակի դուռ, որտեղ կա գրած այդ թիվը ու կգտնեք պակասող նվերը>>։ Օգնի՛ր Էլֆերին գտնել նվերը, գտնելով թիվը։

Այս տրամաբանական խնդիրը շատ հեշտ է։ Պետք է ուղղակի մտածենք այս նախադասության շուրջ՝ <<Այս թիվը բազմապատկման մեջ՝ ստանում ենք երկրորդ արտադրիչը և երբ գտնեք թիվը գտեք մի սենյակի դուռ, որտեղ կա գրած այդ թիվը ու կգտնեք պակասող նվերը>>։ Դա՝ 1 թիվն է․ քանի որ 1-ը բազմապատկելով յուրաքանչյուր թվի ստանում ենք երկրորդ արտադրիչը։

Պատ․՝ 1

Նոր Տարվա խոզի բուդը արժե՝ 4800 դրամ։ Օրական թանկանում է՝ 100 դ-ով։ Ինչքա՞ն կարժենար 6 օր հետո։

Լուծում՝ 

6×100=600

4800+600=5400

Պատ․՝ 5400

Հունվարի 1-ին տատիկս պատրաստեց՝ 50 քաբաբ, 40 մսային կարկանդակ։ Դա նախատասել էր մինչև՝ հունվարի 4-ը, քանի որ հունվարի 2-ին, 3-ին, 4-ին գալու էին հյուրերը։ Եթե յուրաքանչյուրը օգտվեր 1 կարկանդակից և 1 քաբաբից, քանի՞ հյուրի կբավականացներ և ի՞նչ կմնար վերջում։

Պատ․՝ 40 հյուր, կմնար՝ 10 քաբաբ

Ամանորյա լեզվաբանական ամսագիր

Ու՞ր գնալ Ամանորին երեխաների հետ և ոչ միայն

                                                                                     Հունվար

Գրաբարում գրվում էր յունուար և սկզբում այդպես էլ կարդացվում էր. բառարանների վկայությամբ, այս ամսանունը հնում գրվում էր նաև յունուվարիուս, յունուվար, յանուվար, յանվար ձևերով։ Սրանցից վերջին երկուսն են սկզբնաղբյուր լեզվին ամենից մոտ, որովհետև ինչպես մեր այժմյան մյուս բոլոր, այնպես էլ այս ամսանունը ունի լատինական ծագում։ Յունուար ամսանունը գալիս է հին հռոմեացիների Յանուս աստծո անունից։ Յանուսը աստվածն էր արևի ընթացքի, մուտքերի և ելքերի, սկիզբների և վախճանների, դռների և դարպասների, տարվա և ժամանակի։ Պատկերվում էր երկու երեսով՝ ծեր ու երիտասարդ, որոնցից մեկն ուղղված էր անցյալին, անցնող տարվան, մյուսը՝ ներկային, եկող տարվան։ Այստեղից էլ առաջացել է երկերեսանի Յանուս թևավոր խոսքը։ Եվ հին հռոմեացիները սովորություն ունեին այս աստծուն ձոնված տոնակատարություններին իրար պղնձադրամներ նվիրելու, որոնց մի կողմին փորագրված էր լինում երկերեսանի Յանուսը, մյուսին՝ նավ։ Այս Յանուսին հին հռոմեացիները նվիրել էին մի հոյակերտ տաճար Հռումում, որն ուներ երկու հանդիպակաց դարպասներ։ Սրանք խաղաղ օրերին ամուր փակված էին լինում, իսկ պատերազմի օրերին կրունկի վրա բաց, որպեսզի վտանգի դեպքում ժողովուրդն ազատ ելք ու մուտք ունենար։ Ահա այս Աստծուն են նվիրել նաև հունվար ամիսը, որ կոչվում էր Jani mensis [Յանի մենսիս] «Յանուսի ամիս», կամ Januarius mensis [յանուարիուս մենսիս] «յանուսյան ամիս» կամ պարզապես Januarius [ յանուարիուս]: Տարվա առաջին ամսվա այս անվանումը գրեթե նույն հնչումներով փոխանցվել է արդի եվրոպական լեզուներին. անգլերեն January [ջենուըրի], ֆրանսերեն janvier [ժանվիե ՛], գերմաներեն Januar [յանուա ՛ր], ռուսերեն январь: Մասնագետները մինչև հիմա էլ չեն կարողանում բացատրել, թե ինչպե ՛ս լատիներեն յԱնուարիուսը-ը հայերենում դարձավ յՈՒնուար [=ՀՈՒնվար), այսինքն՛ ինչպե ՛ս և ինչո ՛ւ լատիներեն Ա-ն հայերենում դարձավ ՈՒ։

Իմանանք, որ մեր հեռավոր նախնիները, հռոմեացիներից ամսանուններ վերցնելուց առաջ, անշուշտ ունեցել են իրենց տարին և տարվա առաջին ամիսը. չէ՞ որ նրանք էլ, ելնելով Լուսնի ու Արևի դիտումներից, ժամանակը բաժանել են ըստ իրենց պատկերացումների, որոշել ժամանակային
շրջանի ինչ- որ ելակետեր (տարեսկիզբ) ու վախճանակետեր (տարեվերջ):

Ունեցել են Նոր տարի, ուրեմն և առաջին ամսվա անունը՝ Նաւասարդ-Նավասարդ։ Սա արդեն իրանյան բառ էր և նշանակում էր հենց «Նոր տարի», այդ տարին հայոց հին տոմարով սկսվում էր ոչ թե ձմռանը, երբ բնությունը գոնե արտաքուստ, մեռյալ վիճակում է լինում, այլ ամռանը, երբ այն մարդուն շրջապատում է առատ բերք ու պտուղի հանդիսավոր «զգեստավորումով»… Հայոց Նավասարդը, ուրեմն, օգոստոսին էր, համապատասխանում էր մեր այժմյան օգոստոսի 11-ից սեպտեմբերի 9-ի միջև ընկած ժամանակահատվածին։

Ես խաղացի առաջին ամանորյա խաղ-հարցաշարը և ունեցա 100.000 միավոր։

Երկրորդ խաղը նույնպես ունեցա 100.000 միավոր։

15 հետաքրքիր փաստ Ամանորի մասին

  1. Աշխարհում առաջին անգամ Նոր տարին նշվեց ավելի քան 2000 տարի առաջ՝ հունվարի 1-ին՝ Կեսարի հրամանով: 
    2. Չինաստանի և մեր տոները չեն համընկնում. նրանք նշում են Նոր տարին հունվարի 21-ից մինչև փետրվարի 21-ն ընկած օրերից մեկին, ընդ որում՝ բավականին մեծ շուքով: 
    3. Տոնածառը լույսերով զարդարելու ավանդույթն առաջացել է 1895 թվականին, երբ այդպես զարդարվեց Սպիտակ տան դիմացի տոնածառը: 
    4. Իսկ Թաիլանդում Ամանորը նշվոմ է ապրիլի 13-ից 15-ը: Այս օրը մարդիկ իրար վրա ջուր և գունավոր փոշի են շփում: 
    5. Հին Նոր տարին նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև շատ ու շատ այլ երկրներում, հատկապես՝ նախկին ԽՍՀՄ երկրներում: 
    6. Իտալիայի որոշ շրջաններում մինչ այժմ կա Նոր տարվա գիշերը հին իրերը լուսամուտից դուրս նետելու ավանդույթը: Այս ընթացքում իսկապես վտանգավոր է փողոցով քայլելը, քանի որ ցանկացած պահի վերևից կարող է բան ընկնել: 
    7. Տիբեթում կա Նոր տարվա գիշերը թխվածքաբլիթներ թխելու և բոլոր անցորդներին բաժանելու ավանդույթ: Համարվում է, որ որքան շատ բլիթներ է հաջողվում բաժանել, այնքան մեծ կլինեն գալիք տարվա հաջողությունները: 
    8. Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է 1843թ. Լոնդոնում: 
    9. Միջնադարյան Եվրոպայում ամանորյա տոնածառը հաճախ ամրացնում են առաստաղից, ընդ որում՝ գլխիվայր. և սա պարզապես զվարճանքի համար էր արվում: 
    10. Նախկինում Ռուսաստանում տոնածառները զարդարվում էին կոնֆետներով  և խնձորներով: Սակայն երբ բերք չէր լինում, խնձորներին աստիճանաբար սկսեցին փոխարինել խաղալիքները: 
    11. Աշխարհի ամենամեծ տոնածառը Ռիո դե Ժանեյրոյում է զարդարվում: Բարձրությունը 77 մետր է՝ մոտ 20 հարկանի շենքի բարձրության:   
    12. «Ирония судьбы, или с легким паром» ֆիլմը ամեն դեկտեմբերի 31-ին  հեռուստացույցով արդեն 35 տարի է ցուցադրվում է: 
    13. Շատ երկրներում կա նաև տիկին Կլաուս, որը Սանտա Կլաուսի կինն է ու համարվում է ձմռան խորհրդանիշը: 
    14. Նախկինում մարդիկ էին Ձմեռ պապին նվեր տալիս: 
    15. Ձնեմարդ պատրաստելու ավանդույթն էլ առաջացել է 20-րդ դարում: 

Հետաքրքրաշարժ Ամանոր

Ամանորը հեքիաթային տոն է՝ նվիրված մարդկանց կողմից, և ինչպես մյուս տոները, այս հեքիաթային տոնն էլ ունի խորհուրդ։ Այս տոնի խորհուրդը՝ հյուրընկալությունը, գոհունակությունը, հարգանքը, բարությունն, իմաստությունն, ընկերասիրությունը և ուրախությունն է։ 

Հետաքրքիր է, ինչո՞ւ են մարդիկ միշտ մեծ շուքով տոնում Ամանորը։ Ես կարծում եմ, որ նրանք ուղղակի շատ են սիրում կամ Ամանոր աստծու համար են այդպես տոնում։ Հայերի համար ժողովրդական ավանդազրույցների համաձայն՝ Նոր տարին տոնելու ավանդույթը հայերի մոտ շուրջ 4,5 հազարամյակի պատմություն ունի։ Պատմության տարբեր ժամանակահատվածներում այն տարբեր օրեր են նշել։  Հարյուրամյակներ առաջ Նոր տարին դիմավորում էին գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին։ Այն կոչվում էր Ամանոր, բերքի համանուն աստծո պատվին․․․ Նավասարդը տոնում էին օգոստոսի 11-ին։ Արդեն ավելի ուշ՝ XVIII դարում, կաթողիկոս Սիմեոն Երևանցու հրամանով տարվա գլխավոր տոնը տեղափոխվեց հունվարի 1-ին։

ԱՄԱՆՈՐ. գուշակութիւններ | Ակօս

Ինչպես բոլորդ էլ գիտեք Ամանորն ունի շատ-շատ պատրաստություններ։ Իմ համար մեծ նշանակություն ունի ասիլ-վասիլներ պատրաստելն և տոնածառ զարդարելը։ Ես կարծում եմ, որ ասիլ-վասիլներ պատրաստելը և տոնածառ զարդարելը խորհրդանշում է՝ ընկերասիրությունը, ընտանիքը և աշխատասիրությունը։ Այս թխվածքաբլիթը մարդուկի ձև ունի և ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում են չամիչ: Եվ եթե այն թխելու ժամանակ չամիչն ուռում է, լավ նշան է՝ տարին առատ է լինելու ու բարեհաջող։ Ծիսական այս տիկնիկները թխվում են Ամանորին ընդառաջ, բայց տարբեր մարդիկ՝ տարբեր ձև են պատրաստում։

Ես Ամանորյա տրամադրությամբ իմ ձեռքերով պատրաստել եմ՝ 

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Ամանորի մասին

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Ecolur

Ամանորը տոն է, որը նշվում է ձմռանը։ Հին Հայաստանում Ամանորը հայերը նշում էին՝ օգոստոսի 11-ին և կոչվում էր Նավասարդ։ Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը։ Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր։ Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին։ Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայերը չեն զարդարել եղևնին, այլ՝ ծիրանենին։ Հայկական Ձմեռ պապը՝ Կաղանդ պապն է, որը խլվլիկներին 7 խորհուրդ էր տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:  

Ամանորյա տոնածառ. Պատմությունը և հետաքրքիր խորհուրդներ — Ամսագիր.amԾիրանենին — հին հայկական տոնածառ — Նարեկ Հակոբյանի բլոգ

Ավանդույթներ և սովորույթներ 

Ամանորը Հնդկաստանում — Սարգսյան Գայանե

Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով։ Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները և փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են և սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղի մոտ՝ նվերը ստանալու համար։

Новогодние и рождественские традиции финнов1

Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։ Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն։ Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ պապին։ Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաև ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետևյալ խոսքերով. «Կա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»։ Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է և բոլոր երեխաները ստանում են նվերներ։

Ամանորը Շվեդիայում by Tigran Gr.

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր։ Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բևեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության և ուրախության խորհրդանիշն է։ Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ պապու կերպարանքով։ Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել։ Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա։

Հունգարիայի Սուրբ Ծննդյան ավանդույթները եւ մաքսայինները

Հունգարիայում ընդունված է ամանորյա գիշերը սուլել։ Մարդիկ սուլում են ոչ թե մատների օգնությամբ, այլ մանկական խաղալիքներով։ Ընդունված է, որ հենց դա է տնից քշում չար ուժերին և դեպի տուն ուղեկցում հաջողությանն ու երջանկությանը։

Մայրենի․ դասարանական

Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը:
Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
– Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, – ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
– Ինձ էլ տարեք ձեզ հետ, – ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
– Ո՞ւր` մեզ հետ, – արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
– Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, – ավելացրեց ձիթենին: – Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
– Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, – ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: Լուռ մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.
– Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին:
Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
– Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և թե՛ երեխաները, թե՛ մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

10 բարդ բառեր․

1․ Արևելք

2․ Ուղեցույց

3․ Տարուբեր

4․ Լավագույն

5․ Փառաբան

6․ Նորածին

7․ Խորհրդանիշ

8․ Քարայր

9․ Շրջապատ

10․ Մասնակից