Category Archives: Հորինուկներ

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են Չ տառով

Առաջադրանքներ

Փորձի՛ր <Չ> -ով սկսվող երկրի բառարան ստեղծել, որտեղ գրված կլինեն այդ երկրում գոյություն ունեցող իրերը և դրանց նշանակությունը։

Չմատիտ-մատիտ, որը ունի կլոր ծայր

Չհեռախոս-հեռախոս, որ ում զանգում ես հայտնվում ես այնտեղ

Չքիթ-չքիթի օգնությամբ մարդիկ չեն շնչում

Չակնոց-այդ ակնոցից ոչ մի բան չի երևում

Չականջ-այդ ականջից բան չի լսվում

Ինքդ ո՞ր երկրում կուզեիր հայտնվել։ Ի՞նչ կանեիր, եթե հանկարծ երազանքդ կատարվեր։

Հայտնվել ինչ-որ երկրում դա իմ երազանքը չէ։ Ես ուղղակի կցանկանայի լինել այդ երկրներում։ Կցանկանայի լինել՝ Հոլիվուդում, Նյու Յորքում, Կիպրոսում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլն։

Տեքստից առանձնացրո՛ւ ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն։

  1. -Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:
  2. -Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:
  3. -Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
  4. -Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
  5. -Տեսնո՞ւմ ես:

Դո՛ւրս գրիր հրամայական և բաչականչական հնչերանգ ունեցող նախադասությունները։

Հրամայական՝

  1. Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
  2. Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: 
  3. Ա՛յ սխալվեցիր:

Բացականչական՝

  1. Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:
  2. Լա՜վ,  էլ ի՞նչ կա:
  3. Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում։

Հիմա ի՛նքդ փորձիր նմանատիպ հեքիաթ հորինել։

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են Ա տառով

Մի օր ճանապարհորդ Ջաննին հայտնվեց մի երկրում, որտեղ բոլոր բառերը սկսվում էին «Ա» տառով։

-Աչքերիս չեմ հավատում,-ասաց Ջաննին։

-Աի՞նչ աէ ապատահել,-ասաց այդ երկրի բնակիչներից մեկը։

-Ի՞նչ ասեցիք։

-Աես աասացի աի՞նչ աէ ապատահել։

-Ես հասկացա՜, սա մի երկիր է, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Ա» տառով։

-Աճիշտ աես, ասա ամի աերկիր աէ, աորտեղ աբոլոր աբառերը ասկսվում աեն «Ա» ատառով։

-Կարող եք հայերեն խոսալ, չեմ հասկանում ինչ եք խոսում,-ասաց Ջաննին։

-Իհարկե,-պատասխանեց քաղաքացին։ Հիմա կպատմեմ այս երկրի մասին։ Այս երկիր ամեն տարի այցելում են 1 միլիոն զբոսաշրջիկ։ Զբոսաշրջիկներին և ճամփորդներին ամենաշատը այս երկրում հետաքրքրում ու զարմացնում է այն, որ բոլոր բառերը սկսվում են «Ա» տառով։ Օրինակ՝ մարդ-ամարդ, սեղան-ասեղան, հավ-ահավ և այլն։

-Շատ հետաքրքիր երկիր է, լեզուն նույնպես հետաքրքիր։ Հիանալի երկիր է, ինձ դուր եկավ։

Պաղպաղակը և իր ընկերը․ հումորային պատմություն

Ապրում էր մի պաղպաղակ։ Նրա անունն էր Ice Cream, ով չուներ ծնողներ։ Նրա ծնողները մահացել էին՝ մարդու փորի մեջ։ Մի մարդ կերել էր նրանց ու մահացել, քանի որ այդ մարդը հիվանդ էր։ Այդիպիսով ծնողներն էլ նրա հետ մահացել էին։ Նա ուներ շատ շատ ընկերներ։ Նրանք պատմել էին պաղպաղակին, որ նրանց ծնողներին մարդիկ կերել էին ու նրանք մտել էին մարդու փորի մեջ, ուղիղ եթեր էին միացրել և ամբողջ պաղպաղակները տեսել էին՝ մարդու սիրտը, աղիքները, թոքերը, ստամոքսը, մարդու փորի միջի ուտելիքը և այլն։ Ice Cream-ը շատ տգեղ էր, դրա պատճառով նրան ոչ մեկ չէր ուտում։ Ice Cream-ը նաև շատ համեղ չէր, քանի որ պատրաստված էր բռոկոլիից և ծաղկակաղամբից։ Նրա ընկերներն էին՝ գազարը, սպանախը, ցորենը, ծնեբեկը և պանիրը։ Պանիրի հետ ընկերություն էր անում միայն Ice Cream-ը։ Պանիրը միակ կերակուրն էր, որ ինքնավստահ էր և ինքնասեր։ Նա անընդհատ խոսելուց ասում էր «Հորս արև»։

Մի օր Պանիրը և Ice Cream-ը որոշում են գնալ խանութի մոտ, որպեսզի մի մարդ նրանց ուտի և գնան ուսումնասիրեն մարդու փորը։ Մի տղա վերցնում է նրանց ու տանում է տուն, բայց ճանապարհին տղան սայթաքում է։ Սուրիկենը և Ice Cream-ը ընկնում են գետնին, հալվում։

Առաջադրանք․

Ի՞նչ եք կարծում, հետո ի՞նչ եղավ նրանց հետ։ Փորձեք վերջը դուք հորինել։

Կիկոսի շան մահը

Լինում են, չեն լինում հայրիկ, մայրիկ, մեծ քույրիկ, միջնեկ քույրիկ և փոքրիկ քույրիկ։ Մեծ քույրը և միջնեկ քույրը հիմար են լինում։ Այս փոքրիկ քույրը ամուսնանում է և ունենում է մի տղա, անունը՝ Կիկոս։

Անունը Կիկոս,

Գդակը պոպոզ,

Փոքր քույրը, երբ ունենում է Կիկոսին ամբողջ ընտանիքը քեֆ է անում։

Քեֆի ժամանակ մայրը գալիս է և ասում․

— Էրեխեք ջա՜ն, միշտ ուրախ լինեք և հաջողակ։ Թող ձեր էրեխեն ձեր նման լինի։ Երջանիկ լինի, ուրախ, անգրագետ։ Այսքանը սիրելիներս։

Անցնում է յոթ տարի։ Մի օր Կիկոսը գնում է անտառի ամենաբարձր ծառի մոտ։ Ծառի մոտ կար մի աղբյուր։ Նստում է աղբյուրի մոտ ու սկսում մտածել․

<<Բա որ, իմ ծնունդին ինձ նվիրեն շուն։ Հետո մենք գանք աղբյուրի մոտ։ Շունը տեսնի սկյուռիկին, բարձրանա ծառը, ծառը պոկվի, շունը ընկնի գետը, մեռնի։>>

— Վա՜յ, վա՜յ, վա՜յ, մամա՜ մեռել է շունս։

Մայրը գալիս է ձայնի վրա ու տեսնում, որ Կիկոսը լալիս է։ Կիկոսը պատմում է եղածը ու մայրն էլ է սկսում լացել Կիկոսի հետ։

— Վա՜յ, Կիկոս ջան,

Ինչքան շուն է մեռնում մեր ծառին

Գալիս մեր նախնիներին հյուր։

Վաաաաաաաաաաաաաաաաաաաաաա՜ յ ամուսին։

Հետո գալիս է ամուսինը։ Կինը պատմում է եղածը և ամուսինը ասում է․

-Վա՜յ, խեղճ ծառ, խեղճ բնություն։ Մեռար ու գնացիր դեպի երկինք։

Հետո գալիս է միջնեկ քույրը ու ասում․

— Էս ի՞նչ եք եկել ստեղ ծառի տակ լալիս եք։

Ամուսինը պատասխանում է․

-Բա չգիտես, որ Կիկոսի շունը բարձրացել է ծառը, ծառը ընկել մեռել է։ Վա՜յ, խեղճ ծառ։

— Վա՜յ խեղճ Կիկոս։

Հետո գալիս է մեծ քույրը։ Միջնեկ քույրը պատմում է եղածը մեծ քույրին․

— Մեծ քույր չգիտես։ Կիկոսը բարձրացավ էս ծառը, ծառը ու Կիկոսը ընկան։ Կիկոսն ու ծառը բարձրացան երկինք։

— Ի՞նչ ես ասում, այս ինչ դժբախտություն է։ Էս տարի ամիսը մեկ մի մարդ է մեռնում։

Հետո կանչում են տատիկին ու պապիկին։ Ամեն ինչ պատմում են նրանց։ Նույնն էլ կատարվում է նրանց հետ։ Հետո կանչում են իրենց ծառային։ Ծառան էլ իրենց միջի ամենախելոքն էր ու լսելով բոլորի պատմածները, հասկացավ ու ամեն ինչ բացատրեց մյուսներին։ Ծառան ասաց մյուսներին․

— Ժողովուրդ դուք չհասկացաք, որ Կիկոսը ամեն ինչ հորինել է։ Լրիվ մեծ քրոջն է քաշել։ Հիմար բաներ է հորինում։ Հասկացա՞ք։

— Հաաաաաա՜, հասկացա։Կիկոս բա խի չասեցիր, որ հորինել ես շան մասին,-ասաց մայրը։

— Այդպես ասացի, որ շուն ունեայի։ Դրա համար էլ նվնվում էի,-պատասխանեց Կիկոսը😁։

Պատմությունը հորինել են Եվա և Մարի Հարությունյանները, Նատալի Մնացականյանը և Կարեն Հովհաննիսյանը։

Փափուկ խաղալիքները

Մեր դպրոցում բոլոր երեխաները ունեն փափուկ խաղալիքներ։ Դադոյանն ունի Ավոյին, Ալլան՝ Պուտիկ-Ռուտիկին, Դինոյին, ես՝ Միսկա-Պիսկային ու Ռոզիին, Մանուելան՝ սպիտակ արջուկի, մոռացա նշել Սուրենի՝ Գուգո արջուկը։ Ճիշտ է, մենք արդեն հինգերրորդ դասարանցիներ ենք, բայց սիրում ենք խաղալիքներ։ Ի՞նչ կա զարմանալու, մենք նույնպես երեխաներ ենք։

Երբ ես նայեցի <<Приключение игрушек>> մուլտֆիլմը, ես մտածում էի, որ խաղալիքները խոսում են ու կենդանի են😄։

Մի անգամ երբ գիշերը ես քնում էի Ռոզիի հետ, նա իմ հետ խոսում էր😄։ Ռոզին ասում էր․

— Ո՞նց ես։

— Լավ եմ։

— Բարի գիշեր, Նատա։

— Բարի գիշեր, Ռոզի։

Իրականում ես չեմ հորինում։ Ուղղակի ես գիշերը և՛ իր անունից էի խոսում, և՛ իմ։ Ես շատ եմ սիրում Ռոզիին։

Անցնենք Միսկա-պիսկային։ Նա իմ սիրելի արջուկն է։ Արջուկը կպած էր իմ պայուսակին։ Նրան ես պայուսակից հանեցի ու դարձրեցի իմ փափուկ խաղալիքը։ Նա շատ լավիկն էր ու սիրուն։

Իմ գրածի իմաստն այն էր, որ մեծերը անընդհատ չասեն, որ մենք մեծ ենք ու մենք խաղալիքի համար մեծ ենք։ Ո՛չ, մենք նույնպես երեխաներ ենք ու սիրում ենք խաղալ։

Դադոյանի խաղալիքը՝

Мягкая игрушка «Miniso» Авокадо, 2011792110103 купить с доставкой, цены в  интернет-магазине Едоставка

Ալլայի Պուտիկ-Ռուտիկը՝

Мягкая игрушка «Miniso» Единорог и корова, 2012120210106 купить в Минске:  недорого, в рассрочку в интернет-магазине Емолл бай

Սուրենի Գուգո արջուկը՝

Плюшевые медведи - лучший подарок | купить 💵 плюшевого медведя

Մանուելայի սպիտակ արջուկ՝

Плюшевый мишка 140 см белый — Мишки 96

Իմ Ռոզին՝

Купить мягкую куклу 35 см Q804-35 в Нижнем Новгороде, Дзержинске

Իմ Միսկա-Պիսկան՝

Նոր Տարվա ուղերձ աշխարհի բոլոր մանուկներին (Ձմեռ Պապիկի անունից)

<<Հո՛, հո՛, հո՛, բարևներ աշխարհի բոլոր մանուկներին։ Ինչպե՞ս եք։ Ես շատ լավ եմ։ Բոլորդ էլ երազում եք ինձ տեսնել և ծանոթանալ։ Ճիշտ եք անում, որ երազում եք, երազելը շատ լավ բան է։ Սիրելիներս միշտ հիշեք, որ աշխարհում շատ կարևոր բաներ կան, չկա մի բան, որ ամենակարևորը լինի։ Ուղղակի դուք պետք է հետևեք իմ խորհուրդներին։ Ամենակարևոր բաներից է բարությունը, առանց բարության աշխարհը կկոչվեր <<Պատերազմի Երկիր>>, չնայած, որ հիմա նույնպես այդպես է։ Բայց դուք, սիրելիներս, մի՛ չարացեք, այլ ավելի բարի դարձեք։ Այս դարում սիրելի մանկիկներ, ձեզնից շատ մանուկներ կան, ովքեր ամեն ինչ ունեն ու նրանք մտածում են, որ իրենց երջանիկ լինելու համար էլ ոչ մի բան պետք չէ։ Սխալվում եք, այս աշխարհում երջանիկ լինելու համար պետք է սեր և խաղաղություն։ Նաև ձեզնից շատերը շատ նախանձկոտ են ու դա լիովին սխալ է։ Պետք չէ մյուսներին նախանձել, քանի որ ամեն մարդ ունի առանձնահատկություն, որը այս մոլորակի վրա ոչ մեկ չունի։ Ես կարդացի ձեր նամակները և հասկացա, որ դուք ուզում եք միայն առարկաներ։ Ձեզանից շատ քչերն են բարեմաղթանքներ ասել։ Ես ամեն անգամ հուզվում եմ այն բանից, որ շատ ու շատ երեխաներ կան, որ որբ են և չեն կարողանում ուտելիք հայթայթել։ Դրա համար ես փորձում եմ այնպես անել, որ նրանք էլ ձեր նման ունենան երջանիկ և ուրախ կյանք։ Ցավոք, ես միայնակ չեմ կարող այդ ամենը անել, սիրելի՛ մարդիկ, դուք էլ պետք է ինձ օգնեք, որպեսզի մենք բոլորս դառնանք մեկ բռունցք, պայքարենք այս խնդիրների դեմ։ Ուզում եմ ասել, որ ոչ մեկդ չմոռանա, որ Սբ․ Ծնունդը միայն նվերների օր չէ, այլ բարության օր։

Ամեն ինչ Ձմեռ Պապիկի մասին

Ձմեռ Պապը երեխաների հեքիաթային, ամենասիրելի հերոսն է։ Բոլոր երեխաները ուզում են հանդիպել նրան, բայց դա շատ դժվար է։ Նա ապրում է Լապլանդիայում գտնվող մի տնակում։ Իմ կարծիքով նրա տունը պատրաստված է ձյունից։ Ամանորյա գույներն են կարմիրը և կանաչը, դրա համար ես կարծում եմ, որ Ձմեռ Պապիկի տունը զարդարված է այդ գեղեցիկ և պայծառ գույներով։ Իմ կարծիքով Ձմեռ Պապի խոհանոցային պարագաները պատրաստված են թխվածքաբլիթից։ Կարծում եմ, որ նրա սառնարանը պատրաստված է ամանորյա 50 հարկանի տորթից։ Երևի նա ամբողջ օրը դրանք է ուտում դրա համար այդքան գեր է։ Բայց ինչպես է, որ նրա թոռնիկը՝ Ձյունանուշը ընդհանրապես գեր չէ։ Այլ սիրունիկ, վտիտ, խելացի և բարի։ Դե լավ, հերիք է ինչքան խոսեցինք Ձմեռ Պապի արտաքինի մասին, մի քիչ էլ խոսենք նրա բնակավայրի մասին։ Նրա տունը շրջապատված է եղևնիներով և ամեն մի եղևնու դիմաց կա ձնեմարդ, բայց կա նաև փոքրիկ բացառություն։ Տան մուտքի կողքն էլ կա ձնեմարդ, բայց իրական։ Նա Ձմեռ Պապիկի ամենալավ ընկերն է։ Ձմեռ Պապիկի բնակավայրից ոչ շատ հեռու գտնվում է վիթխարի պահեստը, որտեղ պահվում են աշխարհի բոլոր երեխաների նվերները։ Այնտեղ աշխատում են բոլորիս կողմից սիրված փոքրիկ էլֆերը։ Նրանց գլխարկները կանաչ գույնի են, իսկ հագուստները՝ կարմիր։ Պահեստի ուղիղ կենտրոնում գտնվում է բարձր, գեղեցիկ, պայծառ և տոնական տոնածառը, բայց այն ընդհանրապես չի խանգարում նրանց աշխատանքը, քանի որ նրանք շատ ուշադիր են և միասնական։ Այսքանը Ձմեռ Պապիկի մասին։

Ցտեսությո՜ւն, սիրուն Աշուն

Ուղիղ երեք ամիս առաջ սկսվեց նոր ուսումնական տարին։ Սեպտեմբեր ամսին դրսում կարծես գարնանային և ամառային եղանակ լիներ, հոկտեմբերին՝ գարուն, իսկ արդեն նոյեմբերին՝ պարզապես ոսկե և հրե աշուն։ Անկեղծ ասած, ես հենց աշնանային առաջին օրն էլ ուզում էի, որ ձմեռը շուտ գար։ Ինչո՞ւ եք զարմանում, յուրաքանչյուր երեխա էլ ուզում է, որ ձմեռը շուտ գա, որովհետև Դեկտեմբեր ամսի վերջին օրը բոլորիս կողմից սիրված տոնն է՝ Նոր Տարին։

Այս տարի աշնանը շատ լավ եղանակ էր, որովհետև շա՜տ տաք էր։ Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ժամանակը շատ արագ է անցնում։ Կարծես երեկ լիներ Սեպտեմբերի 1-ը, իսկ այսօր աշնանային վերջին օրը։ Կցանկանամ, որ մյուս տարի էլ աշունը այսպես լավ և պայծառ լինի։ Ցտեսությո՜ւն, սիրուն Աշուն։ Միշտ լինես այդպես լուսավոր և պայծառ։ Դու միշտ էլ շատ գեղեցիկ ես՝ ոսկե ու հրե՝ ինչպես իսկական Արևը։

Ինչը կփոխեի մեր դպրոցում

Իմ համար մեր դպրոցը աշխարհի ամենալավ դպրոցն է։ Մեր դպրոցում ոչ մի բան չէի ցանկանա փոխել, բայց եթե անկեղծ մի քանի բան կցանկանայի փոխել։ Կփոխեի այն, որ սովորողները միմյանց վատ բառեր չասեն, չհարվածեն և չկռվեն։ Continue reading

Իմ դպրոցի հրաշալիքները

Իմ դպրոցում շատ ու շատ հրաշալիքներ կան։ Ամեն մի մանրուք իմ դպրոցում հրաշալիք է։ Մեր դպրոցում շատ մարդիկ կան, ովքեր հրաշալիք են։ Օրինակ՝ եթե չլիներ Վանիկ պապը, չէր լինի նաև մեր դպրոցի գեղեցիկ բնությունը, եթե չլիներ բուժքույր ընկեր Անուշը, մեր դպրոցի բոլոր սովորողները հիվանդ ժամանակ կմնային անօգնական հիվանդ, եթե չլինեին մեր խոհարարները, ուտելիք չբերող երեխաները կմնային սոված և այդպես շարունակ։ Ամեն անկյունն էլ իմ համար հրաշալիք է։ Հրաշալիք է նաև մեր ագարակը, որտեղ պահում են ընտանի կենդանիներ։ Հրաշալիք են նաև իմ ընկերները և ուսուցիչները։ Հրաշալիք են նաև իմ դասարանի 11 սովորողները։ Չծիծաղեք, բայց ինձ համար հրաշալիք է նաև իմ համակարգիչը։ Արդեն շատ գովեցի իմ դպրոցին, մի քիչ էլ ասեմ , թե ինչն եմ մեր դպրոցում համարում վատ։ Ճիշտ է , ես գերազանցիկ եմ, բայց միևնույն է, ինձ այդքան էլ դուր չի գալիս, երբ ահավոր շատ հանձնարարություններ են տալիս։ Համակարգչով աշխատելը լավ է, բայց դրանով աշխատելիս վնասում ենք մեր աչքերը։ Այսքանը իմ դպրոցի լավ և վատ հրաշալիքների մասին։

Երկու սև ամպ

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։

Անծանոթ բառեր չունեմ։

  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։

Վաղուց-հիմա

Բարձր-ցածր

Չար-բարի

Բաժնել-միավորել

Լայն-նեղ

Տանել-բերել

Միասին-առանձին

  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության»

Իմ կարծիքով կանաչ գահը դա Երկիրն է։

  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։

Ինձ դուր են գալիս սպիտակ ամպերն, որովհետև, երբ ամպերը սպիտակ են լինում եղանակը լինում է լավը, պայծառ երևում է երկինքը։

  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։

Երկու սև ամպ

Լինում են, չեն լինում երկու սպիտակ ամպեր։ Նրանք երկվորյակներ էին։ Մեկի անունն էր Միկո, իսկ մյուսինը՝ Յիկո։ Նրանք միշտ իրար հետ կռվում էին։ Ամեն օր կռվում էին միայն մի պատճառով։ Պատճառն այն էր, որ երբ գալիս էր գիշերը լուսինը միշտ կանգնում էր Յիկոյի կողքը, իսկ Միկոն միշտ լինում էր հյուսիսում և ամեն գիշեր Միկոյին լույս չէր ընկնում ու նրան ոչ մի մարդ չէր նկատում։ Առավոտյան լուսինը այցելում է Միկոյին և ասում․

— Մի տխրի՛ր Միկո, նախանձությունը շատ վատ բան է։

— Է՜հ,-պատասխանեց Միկոն,-այդպիսի բան չկա, ինչքան կուզեմ կկռվեմ։

— Լա՜վ, դու գիտե՛ս,-ասաց լուսինը,- բայց իմացի՛ր, որ տարիներ հետո շատ կփոշմանես, որ ինձ չես լսել։

Գիշերը լուսինը կրկին հայտնվեց Յիկոյի մոտ, որպեսզի ստուգեր, արդյոք Միկոն փոխվել է, բայց ապարդյուն։ Մեր գլխավոր հերոսը սկսեց ավելի շատ նախանձել և չարանալ։ Երբ մի քանի տարիներն անցնում են նրանք դառնում են թշնամիներ և մեր նախանձկոտ ամպը սկսում է փոշմանել, որ չլսեց լուսնին ու ավելի շատ սկսեց նախանձել։

Մի քանի օր հետո՝ երեկոյան լուսինը կրկին այցելում է Միկոնի ու ասում․

— Չփոշմանեցի՞ր։

— Է՜հ,-պատասխանեց Միկոն,-դու ճիշտ էիր։ Ես պետք է դադարեի լինել նախանձկոտ։

— Սիրելի Միկո, ախր ես քեզ զգուշացրել էի։

Այդ խոսքերից հետո լուսինը կորավ, բայց միևնույն է Միկոն այնքան չար էր, որ կրկին սկսեց նախանձել և այդ ժամանակ նրանք սպիտակից դարձան սև։ Պատճառն այն էր, որ նրանք դարձան թշնամիներ, կռվեցին և ահա արդյունքը։ Դրա համար էլ գիշերը ամպերը սև են լինում։