Category Archives: Կարդում ենք Աղայան

Աղայանական ընթերցողական ֆլեշմոբ

<<Անահիտ>> հեքիաթի մասին խաղ-հարցաշար

                                     https://quizizz.com/join/quiz/624a9eaf4de63d001f4b7100/start

Մեղուն ու մարդը

1. Ո՞րն է ապերախտ բառի հականիշը։

2.Գտի՛ր բաց թողնված բառը։

— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք ․․․
տերևներով:

3. Համացանցում գտի՛ր, թե մեղուները 1 փեթակից քանի՞ կգ մեղր են ստանում։

4. Ո՞ր թվականին է Ղազարոս Աղայանը գրել այս պատմվածքը։

5. Հաշվի՛ր, թե քանի՞ տարեկանում է Աղայանը գրել այս պատմվածքը, եթե ծնվել է 1840 թվականին։

Պատասխաններ`

1. Երախտագետ

2. թթան

3. 20-25 կգ

4. 1902 թ․

5. 62 տ․

Ցախավելի գաղտնիքը

Առաջադրանքներ

  • Կարդա՛ և դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։

Անգութ-անխիղճ

Ցավագար-հիվանդ

Որդոց-որդիներ

Ծեղ-շյուղ

Ճղներ-ճյուղեր

Ջոկ-ջոկ-առանձին-առանձին

  • Ո՞րն է այս զրույցի ասելիքը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Այս զրույցի ասելիքը այն է, որ միայն բարին է հասնում իր նպատակին։ Խելացի լինելը ավելի կարևոր է, քան՝ ուժեղ, բայց կան դեպքեր, որտեղ նաև կարևոր է ուժը։

  • Դուրս գրիր՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունը։

Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,

Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին

Կա և խելքի ուժ,ինչպես և սրտի,

Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.

Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,

Եթե մասներում միություն չկա.

Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,

Նրանք անկասկած ուժով կլինին

Այսպես շատ անհատ երբ որ միանան,

Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.

Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,

Թե նրանք խմբով ինչեր են անում.

Նրանց պես եթե մարդիկ միանան,

Լեռներ կշրջեն, եթե կամենան.

Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ

Միացած ուժով կարող են շինել:

  • Ընտրիր ժողովրդական ասացվածքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր։

  • Մի ասացվածք էլ ի՛նքդ հորինիր։

<<Ցախավելի գաղտնիքը>> առակին վերաբերող ասացվածք՝

Եթե խելացի, բարի և աշխատասեր լինես, մեծ-մեծ արդյունքների կհասնես։

Հորինված ասացվածք՝

Առանց յուղային ուտեստների Ուտիս Տատ չկա, առանց կենդանական ուտեստների Ակլատիզ չկա։