Category Archives: Կարդում ենք Չարենց

Ճամփորդություն դեպի Չարենցի տուն-թանգարան

Եղիշե Չարենցի տուն-թանգարան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Այսօր այցելեցինք Չարենցի տուն-թանգարան։ Այնտեղ շատ հավես էր😊💖, բայց մեր ոտքերը այդքան քայլելուց ահավո՜ր ցավում էին😑։ Թանգարանում մենք այնքան շատ բաներ իմացանք նրա մասին։ Այդ տեղեկությունները նույնիսկ համացանցում գրված չէին։ Գիտեի՞ք, որ ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային կազմակերպությունը Չարենցի 100-ամյակին երկնքում գտնվող մի աստղի տվել է <<Եղիշե Չարենց>> անունը։ Ընկեր Էլենը՝ մեր էքսկուրսվարը մեզ պատմեց, որ փոքր ժամանակ Չարենցը անընդհատ հետապնդում էր Ավետիք Իսահակյանին, քանի որ շատ էր սիրում նրան։ Մի օր Ավետիքը Չարենցին հարցրեց․

-Ինչո՞ւ ես ինձ հետապնդում։

Իսկ Եղիշեն ոչ մի բան չպատասխանեց։ Իսահակյանը մի ապտակ հասցրեց նրան, որպեսզի ուշքի գա։ Տարիներ անցան ու Եղիշեն արդեն դարձել էր հայտնի։ Մի օր նրանք հանդիպեցին։ Հանդիպման ժամանակ Ավետիքը հասկացավ, որ նա ապտակել է հայտնի Չարենցին ու նա ասաց․

-Եթե ես քեզ չապտակեի դու այսպիսի լավ և հայտնի գրող չէիր դառնա։

Գնացինք ներքևի հարկ։ Այնտեղ ընկեր Էլենը մեզ պատմեց էջանիշերի ստեղծման մասին։ Ամենառաջին էջանշանը եղել է մ․թ․ 6-րդ դարում՝ ղպտիների կողմից։ Դրանից հետո մենք նկարազարդեցինք էջանշաններ, որոնք տարանք տուն։

Վերջում մենք երգեցինք <<Ես իմ անուշ Հայաստանի․․․>> բանաստեղծության երգը։ Մեր երգելու ընթացքում ներս մտավ Չարենցի թոռնուհին՝ Անահիտ Չարենցի(Չարենցի երկրորդ կին) աղջիկը։ Նա շատ հավանեց մեր երգը։ Մենք չէինք հասկանում, թե նա ով է, բայց հետո նա մեզ ասեց, որ նա Չարենցի թոռնուհին է։ Մենք շատ զարմացանք և ուրախացանք։ Նա տուն-թանգարանի տնօրենն էր։

Առաջարկում եմ դիտել տեսանյութը․․․․

Այնտեղ ես 400 դրամով գնեցի փոքրիկ գիրք․․․

Չարենցյան ընթերցարան

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

«Ինչքան աշխարհը սիրես»

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Ուսուցողական խաղ՝

https://quizizz.com/join/quiz/63da07f64d9a72001dbe2ce1/start

Մայրենի 14.03.2022թ․

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Հարցեր
1. Դուրս գրի՛ր մակդիրները։

Կարմիրով ընդգծվածները մակդիրներն են։

Արևահամ բար

Ողբանվագ, լացակումած լար

Արնանման ծաղիկներ ու վարդեր

Հեզաճկուն պար

Լիճը լուսե

Վիշապաձայն բուք

Անհյուրընկալ պատ

Հազարամյա քար

Ողբաձայն երգ

Երկաթագիր գիրք

Արյունաքամ վերք

Որբ Հայաստան

Արնավառ Հայաստան

Լուսապսակ ճակատ

Անհաս փառք

2. Համացանցից գտի՛ր այս բանաստեղծության երաժշտությունը և
լսի՛ր:

Երաժշտության հեղինակ՝ Տիգրան Մանսուրյան🎵🎵🎵🎵

Այս երգը մենք երգի դասին սովորել ենք։ Այն ինձ շատ է դուր եկել։

Տիգրան Մանսուրյանի մասին՝

Տիգրան Եղիայի Մանսուրյանը ծնվել է 1939թ․-ին, հունվարի 27-ին, Լիբանանում։ Նա հայ կոմպոզիտոր է, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)։ Հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։

Լրացուցիչ աշխատանք՝

Հայրենիքում

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անգամ Արարատ լեռն է զш յրացել… Արարատ լեռան հավերժական ձյունը հալվում է…ՍԱ ՏԵՍՆԵԼ Է ՊԵՏՔ - ARMNEWS

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։

Մրմունջ-մրմնջոց

Անուրջ-երազ

Մակդիրներ՝

Թափանցիկ հեռուն

Սուրբ անուրջ

Կորուստը հին

Կորուստը աստղային

Կորուստը անհուն

Մեկը կարոտի

Ես իմ անուշ Հայաստանի

Եղիշե Չարենցի տուն-թանգարան – Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Բառարան՝

Բար-պտուղ

Ողբանվագ-ողբի նվագ, սգո նվագ՝ երաժշտություն

Լացակումած-արցունքոտ

Հեզաճկուն-հեզ և ճկուն

Վսեմ-վեհ

Երկաթագիր-հայերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին

Անհաս-անախորժ

Լուսապսակ-ճաճանչապսակ

Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Իմ նկարները իրականության և ֆանտաստիկայի արդյունք էին. Մարտիրոս Սարյան  հանճարի ծնունդն է - FreeNews

Լիլի Տեր-Յան: Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյանը «Ես իմ անուշ Հայաստանի»-ի մասին

Ցուցասրահ - Նախագահ - Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ես ընտրել եմ այս պատկերները, քանի որ դրանք շատ բնորոշ են Չարենցին և բանաստեղծությանը։