Category Archives: Հայրենագիտություն

Արատես-նախ․ աշխատանքներ

Ես առաջին անգամ եմ գնալու դրա համար եմ մանրամասն գրում😁😁

Տեղեկություն Արատես գյուղի մասին

Գյուղի մասին տեղեկությունները քիչ են։

Արատեսը Վայոց ձորի հյուսիսային մասում գտնվող գյուղ է՝ Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այասի գետի հովտում։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։ ԲԾՄ 2000 մ։ Արատեսում գտնվում են Սյունիքի Արատեսի վանքը, Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան և 12 դար խաչքարեր։

Տեղեկություն Արատես վանքի մասին

Արատեսի վանք վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր։ Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից։ Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում։ Հայտնի է, որ վանական համալիրը վերջին անգամ վերանորոգվել է 13-րդ դարում՝ 1270թ․։ Այդ մասին կա պահպանված նվիրատվական արձանագրություն, որի վկայմամբ վանքի առաջնորդ «նվաստ աբեղա» Հայրապետի հովանավորությամբ է կատարվել վերանորոգումը։

Տեղեկություն Եղեգիս գետի մասին

Եղեգիս գետը գտնվում է Վայոց ձորում, այն Արփայի աջ վտակն է։ Ունի գրեթե 15 անվանում։

Խմբագրելու

Ճամփորդություն դեպի Հրազդանի կիրճ

Այցելեք Երևան

Մի փոքր տեղեկություն Հրազդանի կիրճի մասին՝

Հրազդանի կիրճը Երևանի յուրօրինակ այցեքարտերից է։ Կիրճի՝ Ծովակալ Իսակով պողոտայի հարակից հատվածում գտնվում է Երևանյան լիճը։ Այսպիսով, տասնյակ դարեր առաջ, դուրս գալով քարայրներից, մարդիկ բերդեր և բնակատեղիներ են կառուցել Հրազդանի կիրճի բարձրադիր տեղանքում, որոնց հետքերը պահպանվել և հասել են մեր օրեր: Ավելի ուշ բնակավայրը տարածվել է Հրազդանի բարձրադիր հարթավայրում: Այսպես է առաջացել և հետզհետե ընդարձակվել քաղաքը:

Օր՝ Հունիսի 6

Եղանակ՝ արևոտ և տաք, մի փոքր ամպամած

Քարտեզ՝

Առնո Բաբաջանյան-Հրազդանի կիրճ

Հրազդանի  կիրճ-Երևանի Սքեթ-Պարկ

Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք

Թեղենյաց վանք - Armenian Geographic

Թեղենյաց վանքը պատմական վանական համալիր է։ Գտնվում է Կոտայքի մարզում՝ Թեղենիս լեռան լանջի՝ թեղիներով շրջապատված բացատում: Այն տեղակայված է Բուժական գյուղից 3 կմ դեպի հյուսիս: Թեղենյաց վանքի մասին առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարի 20-ականներին, որը կապված էր հայ իշխան Վահան Գողթնացու հետ, ով որոշ ժամանակ թաքնվում էր վանքում: Թեղենյաց վանքը միջնադարում հզոր վանական համալիր էր, որը կազմված էր Կաթողիկե եկեղեցուց, գրատուն-դպրատնից, երկու գավիթներից, սեղանատնից և մատուռներից: Վանական համալիրի գրեթե բոլոր շինությունները կառուցված են  կարմիր կամ մուգ տուֆ քարից: Դարերի ընթացքում եկեղեցին անցել էր հողի հաստ շերտի տակ, որը բացվեց 1979թ. Գ. Սարգսյանի գլխոավորած արշավախմբի պեղումների ժամանակ:

Մանրամասները՝ armgeo.am

Աղբյուր՝ armgeo.am

 

Քարտեզ՝

Առնո Բաբաջանյան 38-Թեղենյաց վանք

Ժամանակ՝ 1 ժամ

Հեռավորություն՝ 38 կմ

 

Եղանակ՝

Ինքնաստուգում հայրենագիտությունից

1․ Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։

Թուրքիա, Իրան, Վրաստան, Ադրբեջան

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։
Տավուշ-Իջևան
Լոռի-Վանաձոր
Շիրակ-Գյումրի
Արագածոտն-Աշտարակ
Կոտայք-Հրազդան
Գեղարքունիք-Գավառ
Արմավիր-Արմավիր
Արարատ-Արտաշատ
Վայոց ձոր-Եղեգնաձոր
Սյունիք-Կապան
3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։
Ախուրյան, 186 կմ
4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։
Արագածի հյուսիսային գագաթ-4090 մ
5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։
Կոտայք
6. Ո՞րն է ամենամեծ մարզը։
Գեղարքունիք
7. Ո՞րն է ամենափոքր մարզը։
Արմավիր
8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։
Սյունիք
9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։
Արմավիր
10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։
Արմավիր, Արագածոտն, Արարատ, Կոտայք
11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։
Արփա գետ, այն հատում է նաև Նախիջևանի(Ադրբեջան) սահմանը։
12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։
Սյունիք
13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։
Շիրակ, Լոռի, Տավուշ
14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։
Դեբեդ-Լոռի
Մեծամոր-Արարատ, Արմավիր
Հրազդան-Կոտայք
Ախուրյան-Շիրակ
15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։
Էրեբունի բերդաքաղաքը հիմնել է Արգիշտի Ա արքան, 782 թվականին։ Դա մեզ հայտնի է սեպագիր արձանագրությունից։
16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։
Գյումրին համարվում է ՀՀ հայրաքաղաքը։ Նրա հին անվանումներն են՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական։
17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։
Հայաստանը դարձել է քրիստոնյա երկիր Տրդատ Գ-ի օրոք, 301 թվականին։
18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։
Գրիգոր Լուսավորիչը այն մարդն է ով Հայաստանում քարոզել է քրիստոնեությունը։
19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։
Սատանի կամուրջ, Թաքնված ջրվեժ, Լոռի բերդ, Արուճի քարվանատուն, Թալինի Սբ․ Կաթողիկե եկեղեցի, Գյումրի, Դվին, Խոր Վիրապ, Խոսրովի անտառ պետական արգելոց։
20.Տեղադրիր երրորդ ուսումնական շրջանի հաշվետվության հղումը։
21. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։
Այո, ինձ դուր եկավ այս տարվա հայրենագիտության դասընթացը։
22. Շնորհակալություն։

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն հայրենագիտությունից

Այս ուսումնական շրջանում հայրենագիտությունից իրականցրել եմ հետևյալ նախագծերը՝

Գյումրի․ Արփի ու Նատալի

Զատկի տոնն իմ ընտանիքում․ կատարել եմ բանավոր

Երևան քաղաքի եկեղեցիները․ նախագիծ

Ուսումնասիրել եմ հետևյալ թեմաները՝

Տավուշի տեսարժան վայրեր

Երևան

Տավուշի մարզ

Սբ․ Հարության տոնին ընդառաջ

Սբ․ Հարության տոն

Լոռու մարզ

Շիրակի մարզի տեսարժան վայր՝ Գյումրի

Շիրակի մարզ

Սատանի կամուրջ և Տաթևի մեծ անապատ

Վայոց ձորի տեսարժան վայրեր

Վայոց ձոր

Տեառընդառաջ

Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրեր

Գեղարքունիքի մարզ

Ճամփորդություններ՝

Խոր վիրապ․ ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ-Դվին

 

Ինքնաստուգում հայրենագիտությունից

Երևան քաղաքի եկեղեցիները․ նախագիծ

Նախագծին մասնակցում են Մարի և Եվա Հարությունյանները, Նատալի Մնացականյանը և Ալլա Շարոյանցը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մարի՝ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցի (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Եվա՝ Կաթողիկե Սբ․ Աստվածածին եկեղեցի

Սուրբ Երրորդություն եկեղեցի — Ֆլորա Աճեմյան

Ալլա՝ Սբ․ Երրորդություն եկեղեցի

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի — Ֆլորա Աճեմյան

Նատալի՝ Մալաթիայի Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Բոլորի աշխատանքները դրված են մեկ տեղում։

Ահա հղումը

Երևան

10 Things You Must Do in Yerevan

Հայաստանի պատմության ընթացքում 12-րդ մայրաքաղաք Երևանն աշխարհի ամենահին, շարունակաբար բնակեցված քաղաքներից է: Գտնվում է Հրազդան գետի ափին։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից: Քաղաքը հիմնադրել է  Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն  մ.թ.ա. 782 թվականին: Քաղաքի սկզբնական անունը եղել է Էրեբունի: Հետո անվանման ձևափոխումից անունը փոխվեց՝ Երևան։

Այն խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոն է: Ներկայումս Երևանի բնակչությունը կազմում է մոտ 1 մլն: Երեւանն ունի իր դրոշը եւ կնիքը, որի վրա պատկերված է Էրեբունու թևավոր առյուծը՝ ձեռքին մի բրոնզե վահան կապույտ մակերեսով, իսկ կրծքավանդկին՝ Արարատ լեռը: 2012-ին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք։ Երևանը տասնյակ թանգարանների եւ եկեղեցիների տուն է:

Ճանապարհորդություն դեպի Գյումրի

Ապրիլի 8-ին կինոֆոտոյի և հայրենագետների մի շարք սովորողների հետ երկու օրով գնացինք Գյումրի։ Ունեցանք մի քանի կանգառներ՝ Արուճի քարվանատուն և Թալինի Սբ․ Գրիգոր եկեղեցի։ Ընկեր Սոնայի հետ պայմանավորվել էինք, որ ամեն մեկը պետք է պատմի մի կանգառի և վայրի մասին։ Յանան մեզ պատմեց Արուճի քարվանատան և Թալինի Սբ․ Գրիգոր եկեղեցու մասին։

Քարվանաատան մասին՝

Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։ Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։

Եկեղեցում երգեցինք շարականներ և դուրս եկանք եկեղեցուց։ Նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը։

ՀԱՍԱՆՔ ԳՅՈՒՄՐԻ

Օր 1

Տեղավորվեցինք հյուրատանը։ Իմ, Արևիկի, Միայի ու Սոֆիայի սենյակը 405 համարն էր։ Մերը ամենալավ սենյակն էր։ Բոլորը մեզ նախանձում էին։ Նրանք ասում էին, որ ամենալավ ու սիրուն սենյակը մերն է, բայց մերը բոլորի նման նորմալ սենյակ էր😁։ Իջանք նախաճաշելու, որից հետո գնացինք շրջելու Գյումրիով մեկ։ Սկզբում ման եկանք Գյումրիի փողոցներով։ Փողոցներից մեկում հանդիպեցինք մի աղբյուրի, որի անունն էր՝ Կլկլան բաժակ։ Նաև աղբյուրն ունի ուրիշ անվանումներ՝ Մուշուրբա կամ Կլկլան-ջրխմիկ։ Հետո գնացինք հայտնի Գյումրիկի արհեստանոց։ Մեր ձեռքերով պատրաստեցինք Գյումրիկներ։ Ընկեր Արսենը ու Արտյոմը ինձ կանչեցին աշխատանքի այդտեղ, բայց քանի որ Գյումրին հեռու է, չեմ կարող գնալ😁😀😊։ Գյումրիկի արհեստանոցում ես պարզեցի, որ ամենակատակասեր ժողովուրդը Գյումրեցիներն են։

Предварительный просмотр изображенияԴուրս եկանք արհեստանոցից և գնացինք կրկին շրջելու Գյումրիով։ Դրանից հետո վերադարձանք հյուրատուն։

Երեկոյան ընկեր Շուշանի օգնությամբ ծիսական խոհանոցի ուտելիքները պատրաստեցինք, ձու ներկեցինք, երեկոյան Տեր Մակարի և երեցկին Գոհարի, կիրակնօրյա դպրոցի սովորողների հետ միասին Քրիստոսի Հարության Ավետիսը տվեցինք միմյանց։

Հետո գնացինք քնելու։ Մենք պետք է անեինք PJ party, բայց չարեցինք։

Ես, Արևիկը, Սոֆիան ու Միան քնեցինք գիշերվա 02։00(2)-ին

Օր 2

Արթնացանք, նախաճաշեցինք և հանձնեցինք համարները։ Մեր համարը մենակ ես էի հավաքում։ Դրանից հետո իջանք դուրս և խաղացինք կանաչ դաշտում։ Տղաները՝ ֆուտբոլ, իսկ աղջիկները՝ սառցե թագուհի։ Նստեցինք ավտոբուսը և գնացինք Գորկու այգի։ Այնտեղ քայլեցինք, շրջեցինք և հետո արեցինք Զատիկի փորձը։ Դրանից հետո գնացինք Ձիթողցոնց տուն-թանգարան նշելու Զատիկը։ Մենք մի փոքր շրջեցինք թանգարանով և սկսեց ծեսը։ Տեր Մակարը և քահանան ասեցին Սբ․ խոսքը և սկսեցինք նշել։

Զուռնա, դհոլ, Յարխուշտա, Քոչարի․․․ Էլ ի՞նչ ասեմ։ Այսպես ուրախ, զվարթ վերադարձանք Երևան։

Մի խոսքով շնորհակալություն եմ հայտնում ընկեր Սոնային և Ընկեր Շուշանին նման հիանալի ճամփորդություն կազմակերպելու համար։ Շատ հետաքրքիր և հավես էր Գյումրիում։

Տավուշի տեսարժան վայրեր

Բերդավան ամրոց

Բերդավան ամրոց - Armenian Geographic

Բերդավանը (նախկինում`   Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում:

Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարեր:

Դրանք հատակագծում ունեն կլորացված անկյուններ։

Պատերում կան պատահական ձևով տեղադրված խաչքարերի բեկորներ, պատվանդանի քարեր։

Եկեղեցուց մոտ 50 մ դեպի հարավ գտնվում են մատուռի պատեր։

Ամրոցը կիսաշեն է։

Գոշավանք

Գոշավանք - Armenian Geographic

Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է, որը XII–XIII դարերում եղել է Հայաստանի հոգևոր ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում:

Գոշավանքն իր անունն ստացել է 1213 թ.-ին`   Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ.-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:

Ճարտարապետական համալիրում պահպանվել են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր: Ըստ արձանագրությունների և պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայության`   կառույցների մի մասի՝ Սբ Աստվածածին եկեղեցու, գավթի և Սբ Հռիփսիմե մատուռի ճարտարապետը Մխիթար Հյուսնն է: