Category Archives: Հանելուկներ

Չքաղաք

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:

— Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա:

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան:

_Վա~յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:

Չքաղաքը շատ հանդարտ քաղաք է, որը շատ նման է ժամանակակից երկրների քաղաքներին, բայց կան որոշակի տարբերություններ․ օրինակ՝ չփողոցները ոչ թե երթևեկելու կամ քայլելու համար են, այլ՝ պարելու։ Այնտեղ մարդիկ տոնում են չծննդյան չտարեդարձները, չտոները և այնտեղ չմարդիկ պարում են։

Չավտոմեքենաները նրա համար են, որպեսզի չմարդիկ դրա միջոցով կարողանան քնել։ Չդպրոցներում սովորում են չսովորել, բայց ցավոք չերեխաները չեն ուզում չսովորել, որովհետև նրանք ուզում են սովորել, ոչ թե՝ չսովորել, իսկ սովորելը նրանց ձևով այսպիսին էր՝ <<չչսովորել>>։ 

Իսկ, եթե ուզում եք ավելի շատ բան իմանալ Չքաղաքի մասին, ապա հենց հիմա տոմս պատվիրեք և գնացեք ճամփորդելու այդ հրաշալի Չքաղաքը։

Ես կարծում եմ, որ աշխարհի բոլոր երկրները պետք է լինեն այս երկրի նման։ Եթե ես հայտնվեի Չքաղաքում, նրանց չավանդույթները կտարածեի ուրիշ երկրներում։ Ու շուտով մեր մոլորակի անունը կդառնար Չերիկիր, իսկ բնակիչները կկոչվեին՝ չբնակիչներ։