Category Archives: Հետաքրքիր փաստեր

Հայկական մանրանկարչություն

Հայկական մանրանկարչություն (անգլերեն)

Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից։ 10-11-րդ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայացնող մի քանի ձեռագրեր, որոնք հայտնի են «Էջմիածնի Ավետարան» (989 թ), «Վեհափառի Ավետարան» (10-րդ դար՝ հայտնաբերվել է 1977 թվականին ), «Մուղնու Ավետարան» (11-րդ դար) «1038 թ Ավետարան» և այլ անուններով։ «Էջմիածնի Ավետարանը» ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ՝ պահպանված 6-րդ դարից։

 

Աղբյուր՝ Վիքիպեդիա Ազատ հանրագիտարան

Աղբի ազդեցությունը բնության վրա

Աղբը մեծ ազդեցություն է թողնում բնության վրա։ Բնության վրա մեծ ազդեցություն են թողնում կենցաղային աղբը, բենզինը, տարբեր քիմիական և թունավոր տարրերը, գազերը։

Թթվային անձրևներ

Թունավոր նյութեր են ծծումբը և ազոտի օքսիդները, որոնց պատճառով առաջանում են թթվային անձրևները։ Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները և հողերը, որի հետևանքով ոչնչանում են ջրային օրգանիզմները, վնասվում կամ չորանում են բույսերն ու ծառատեսակները։

Թթու անձրևները քայքայում են հուշարձանները

Թթու անձրևները քայքայում են հուշարձանները

Թթու անձրևներից վնասված փշատերևներ Չեխիայում

Թթու անձրևներից վնասված փշատերևներ Չեխիայում

Ծծումբի արտանետումները ՋԷԿ-ի կողմից

Ծծումբի արտանետումները

Գործարանների արտանետումներից գոյացած ամպեր

Գործարանների արտանետումներից գոյացած ամպեր

Այդ տեսակի անձրևները կարող են առաջանալ նաև այն ժամանակ, երբ կենցաղային աղբը այրվում է։

Թթվային անձրևներին ծանոթ են Ալավերդու բնակիչները, քանի որ այդտեղ է գտնվում Ալավերդու պղնձաձուլարանը։

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները նոր ծանուցումներ չեն ստացել. «Վալլեքս» գրուպ | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Պլաստիկի աղտոտումը

Պլաստիկ իրերի կիրառումը լայնորեն տարածվեց 1950-ականներից սկսած։ Այդ նյութերը թեթև են, մատչելի և մեր կյանքը զգալիորեն հեշտացնում են: Այսօր արդեն դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց պլաստիկի․ մեկանգամյա օգտագործման շշեր, բաժակներ, այլ սպասքի պարագաներ, տեխնիկա, բժշկության մեջ լայնորեն կիրառվող ներարկիչներ և այլն:

2015թ-ին աշխարհում արտադրվել է ավելի քան 320 միլիոն տոննա պլաստիկ։ Պլաստիկ իրերի միայն փոքր մասն է վերամշակվում: Թափոնները կուտակվելով զգալի վնաս են հասցնում մեր առողջությանը և շրջակա միջավայրին: Այդ թափոնների այրվելու դեպքում առաջանում են վնասակար քիմիական տարրեր, որոնք ոչ միայն աղտոտում են օդը, այլև ազդում են մարդու առողջության վրա։

Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման ուղղությամբ վերջին տասնամյակում մի շարք քայլեր են ձեռնարկվել․ բացվել են պլաստիկի, ինչպես նաև այլ թափոնների վերամշակման ձեռնարկություններ: Բայց այս ամենը բավարար չէ, քանի որ աղբն ավելի շատ է, քան դրա վերամշակումը։ Հայաստանում վերամշակվում է պլաստիկ շշերի ընդամենը 15%-ը, մինչդեռ, համաշխարհային միջին ցուցանիշը՝ 50% է։

Տեառընդառաջ

Տրնդեզ. ավանդույթներ կրակի լեզվով - imYerevan
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Հիսուս Քրիստոսի ծնունդից քառասուն օր հետո։ Տեառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տիրոջ տոնի սկիզբը։
Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, որոնք Քրիստոսի լույսի խորհրդանիշերն են: Սուրբ Պատարագից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Գարեգին Երկրորդի օրհնությամբ այդ օրը հռչակվել է նաեւ ընտանիքի տոն։
Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը: Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը:
Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Տանտիկինները բացում էին տան բոլոր դռները ու լուսամուտները և ասում․<<Շվոտ գնա գարուն, մարտ արի>>։

Սևանա լիճ

Սևանա լճին նաև կոչել են Գեղամա ծով։ Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Ծովի մակերևույթից բարձր է 1900 մետրով, բայց այն սկզբում ծովի մակերևույթից եղել է 2000 մ բարձր։ Ինչո՞ւ է ջուրը նվազել։ Ջուրը նվազել է մարդկանց պատճառով, քանի որ մարդիկ շատ են օգտվել Սևանի ջրից տարբեր նպատակներով։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը, դրա համար Սևանը հոսուն լիճ է։Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է 8 սանտիմետրով

Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով։ Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 80-ականներին լճից ջրի բացթողումը կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը` Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար։ Մի ավանդազրույց կա, որում․․․

ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ։ Այդպես է լիճը անվանվել Սևան։

Նռնաքար․ զարմանահրաշ ապարների աշխարհում

ՀՀ տարածքում` Տավուշի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիկի, Կոտայքի և Արարատի մարզերում կան թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքեր: Հայկական լեռնաշխարհում թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր օգտագործվել են դեռևս բրոնզե դարում, որի վկայությունն են Լճաշենի, Օշականի, Գառնիի պատմական հուշարձանների դամբարանադաշտերից պեղված զարդաքարերն ու պաշտամունքային առարկաների հարուստ հավաքածուները։

A cluster of orange to red almandine garnet crystals.

Միջնադարյան Հայաստանում թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր օգտագործվել են իշխանություն խորհրդանշող (գահ, թագ, խույր, գավազան) և պերճանքի առարկաներ զարդարելու համար (Լճաշենի պեղումներից գտնվել են փիրուզազարդ կոճակներ)։

Հայաստանում հայտնի քարերից է նռնաքարը, թեպետ այն ամենահայտնի և գեղեցիկ քարերից մեկն է ամբողջ աշխարհում:

ԱՄԱՆՈՐՅԱ ՓԱՍՏԵՐ

Happy New Year 2023 GIF Images — Download on Funimada.com

Աշխարհում առաջին անգամ Նոր տարին նշվեց ավելի քան 2000 տարի առաջ՝ հունվարի 1-ին՝ Կեսարի հրամանով: 
2. Չինաստանի և մեր տոները չեն համընկնում. նրանք նշում են Նոր տարին հունվարի 21-ից մինչև փետրվարի 21-ն ընկած օրերից մեկին, ընդ որում՝ բավականին մեծ շուքով: 

Continue reading

Քարածուխ

Քարածուխը բուսական ծագման այրվող կարծր օգտակար հանածո է։ Ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը։ Գույնը սև է կամ գորշասև։ Փայլն ավելի ուժեղ է, քան գորշ ածխինը։

Պարունակում է 75-97% և ավելի ածխածին, 1,5- 7% ջրածին, 1, 5-15% թթվածին, 0, 5-4% ծծումբ, մինչև 1, 5% ազոտ, 0, 5-2% ցնդող նյութեր։ Առաջանում է բարձրակարգ բույսերի օրգանական մնացորդների քայքայումից, որոնք փոխակերպվում են երկրակեղևի ապարների ճնշման և համեմատաբար բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Հայաստանում քարածխի փոքր քանակներ կան Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում։ Օգտագործվում է որպես կենցաղային և էներգետիկ վառելիք։ Նաև մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության համար։

Տիեզերքի մասին 8 հետաքրքիր փաստեր

20 հետաքրքրաշարժ փաստ տիեզերքի մասին

1✫ Արևը մեր Երկիր մոլորակից մեծ է 300 000 անգամ: 
2✫ Որպեսզի լույսը արևից հասնի մեր մոլորակին, անհրաժեշտ է 8,3 րոպե, այսինքն, եթե անգամ մի օր արևը մարի, մենք դա անմիջապես չենք իմանա: 
3✫ Արեգակնային համակարգը մոտավորապես 4,6 միլիարդ տարեկան է, և ըստ գիտնականների հաշվարկների՝ այն կգոյատևի ևս մոտ 5 միլիարդ տարի: 
4✫ Մերկուրին և Վեներան ունիկալ մոլորակներ են, քանի որ չունեն որևէ արբանյակ: 
5✫ Մերկուրիի մեկ օրը հավասար է մեր 58 օրվան, սակայն միևնույն ժամանակ Մերկուրիի մեկ տարին մեր 88 օրն է: Գիտե՞ք ինչու, քանի որ Մերկուրին շատ դանդաղ է պտտվում իր առանցքի շուրջ, բայց բավականին արագ է պտտվում արեգակի շուրջ: 
6✫ Վեներան միակ մոլորակն է, որը արեգակնային համակարգի մյուս մոլորակների համեմատ հակառակ ուղղությամբ է պտտվում: 
7✫ Ինչպես որ Լուսնի վրա մինչ օրս մնացել է առաջին անգամ Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնացի՝ Նիլ Արմսթրոնգի ոտնահետքը, այնպես էլ ցանկացած հետք այնտեղ մնում է ընդմիշտ, քանի որ Լուսնի վրա քամի չկա: Իհարկե տեսականորեն հետքերի վրա կարող են ազդել երկնաքարերի անձրևը կամ ցանկացած պայթյուն:

8✫ Լուսինը մեր մոլորակից հեռանում է տարեկան 4սմ-ով: 

Ինչպես են ստեղծվել աստղերը

28124512

Մի անձրևոտ աշնանային օր էր: Գետի խշշոցը ասես լրացնում էր անձրևի ելևէջների ռիթմը: Անձրևի ամեն կաթիլն արտացոլվում էր գետի մեջ: Իսկ գետում արտացոլվածն արտացոլվեց երկնքում: Միայն թե այնքան նուրբ ու գեղեցիկ էր, որ երկինքը որոշեց պահել այդ գեղեցկությունը, որպեսզի ամբողջանա նրա առեղծվածը: Ամեն կաթիլի արտացոլմանը նա փայլ տվեց ու այդ հրաշքը նա անվանեց <<աստղ>>: Եվ իրոք, աստղերը երկնքին տվեցին այն գեղեցկությունն ու հմայքը, որը լրացրեց նրա բովանդակությունը: Մարդիկ միշտ նայում էին երկնքին, որտեղից էլ երևում էին աստղերը: Նրանք կարող էին նայել աստղազարդ երկնքին և երազանք պահել: Այդ աստղերը մինչ օրս պահպանվում են և նաև ավելանում, երբ երեխա է ծնվում: Ես նույնպես նայել եմ երկնքին ու երազանք պահել, բայց դրա հետ նաև հաճույք եմ ստացել`նայելով այդ կախարդական երկնքին…

Օլիմպիական խաղերի մասին

Դրոշի խորհրդանիշ՝

Օլիմպիական օղակներն օլիմպիական շարժման նշանն են։

Սպիտակ ֆոնի վրա նկարված օլիմպիական գունավոր օղակները (կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր) կազմում են Օլիմպիական դրոշը։ Այդ գույներն ընտրվել են այն պատճառով, որ ամեն մի ազգ իր ազգային դրոշի վրա ունի դրանցից առնվազն մեկը։ Օլիմպիական դրոշը հաստատվել է 1914 թվականին։

Հին Հունաստանում առաջին Օլիմպիական խաղերն անցկացվել են մ.թ.ա. 776 թվականին: Հետագա բոլոր խաղերն անցկացվում էին չորս տարին մեկ անգամ: Այդ պահից սկսվեց խաղերի հաղթողների ձայնագրությունը և հաստատվեց դրանց անցկացման կարգը: Օլիմպիական խաղերը սկսվում էին յուրաքանչյուր նահանջ տարի ՝ արարողության ամսին, որը համապատասխանում էր ժամանակակից ժամանակաշրջանին ՝ հունիսի վերջից հուլիսի կեսերը:

Երբ այն էր, որ առաջին օլիմպիական խաղերը

Կա հուսալի պատմական փաստ, որ Օլիմպիական խաղերի ընթացքում ցանկացած ռազմական գործողություն դադարեցվել է: Այս ավանդույթը կոչվում էր էքեհերիա, ըստ որի ՝ պատերազմող կողմերից պահանջվում էր վայր դնել զենքը: Արգելված էր նաև դատական ​​գործերի վարումը, մահապատիժների կատարումը հետաձգվեց մինչև ավելի ուշ: Կանոն խախտողները պատժվում էին տուգանքով: Առաջին օիլմպիական խաղերի կանոնները այլևս հասանելի չեն։