Category Archives: Ձմեռային ճամբար

Ճամբարային ռադիոթատրոն

«Ճամբարային ռադիոթատրոն» նախագիծը իրականացրել ենք ձմեռային ճամբարի ընթացքում:

Դերերում` Նատալի Մնացականյան, Կարեն Հովհանիսյան, Աստղիկ Մեղրունի, Նանե Պլուզյան և Գևորգ Մարուքյան։

Օմար Խայամ «Առակ հայելու մասին»

«Հնդկական առակ»

Ղազարոս Աղայան «Մեղուն ու հավը»

Ղազարոս Աղայան «Ոսկի և երկաթ»

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Предварительный просмотр изображения

Ճամբարային երկրորդ շաբաթը ձմեռային ճամբարի նախավերջին շաբաթն էր։ Շաբաթվա ընթացքում զբաղվել ենք զանազան գործունեություննեջով, որոնց մասին հիմա կպատմեմ։ Զբաղվել ենք խոհարարությամբ, պատրաստել պիցցա և ամերիկյան նրբաբլիթ(փանքեյք)։ Գնացել ենք <<Գրանդ Քենդի>> պոնչիկանոց, համտեսել համեղ փքաբլիթ։ Ռուսերենի դասի շրջանակներում այցելել էինք Արևմտյան դպրոց, որպեսզի 5 տարեկանների հետ լեգոներով պատրաստեինք տարբեր հետաքրքիր մարմիններ։ Ճամփորդել ենք դեպի Գաֆէսճէան արվեստի կենտրոն, ծանոթացել ժամանակակից արվեստի նմուշների հետ։ Շաբաթվա վերջին օրը ճամփորդական օր էր դեպի Ժողովրդական Արվեստի թանգարան։ Թանգարան էինք այցելել քաղաքային տրանսպորտով, ի դեպ տրանսպորտում շատ հարմար էր։ Թանգարանում մենք իմացանք և տեսանք զանազան հետաքրքիր նմուշներ` կապված ժողովրդական արվեստի հետ։ Այսպիսին էր մեր ձմեռային ճամբարի երկրորդը շաբաթը։

Տեսանյութեր՝

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Предварительный просмотр изображения

Երկուշաբթի օրը մեկնարկեց ձմեռային ուսումնական ճամբարը։ Առաջին շաբաթվա ընթացքում մենք հասցրել ենք զբաղվել զանազան գործունեություններով։ Այցելել ենք մեր դպրոցի խեցեգործարանը, պատրաստել ենք ափսեներ և բաժակներ։ Ես որոշեցի պատրաստել ափսե օգտագործելով հայկական մանրանկարչության նախշերը։ Եթե ուզում եք մանրամասն ծանոթանալ հայկական մանրանկարչության հետ, ապա այցելեք՝ այստեղ։ Խաղացել ենք լեզվական և ինտելեկտուալ սեղանի խաղեր։ Իրականացրել ենք Բանգլադեշյան քայլք։ Դիտել ենք «Ակվամենն ու կորսված թագավորությունը» ֆիլմը։ Գնացել ենք սահադաշտ, ձեռք բերել գեղասահքի հմտություններ։ Սովորել ենք Մայրաքե հայկական պարը։ Մասնակցել ենք տարբեր մարզական ակումբների պարապմունքների։ Սովորել և կրկնել ենք ձմեռային ճամբարի երգաշարքին ներկայացվող երգերը։ Եթե ուզում եք ծանոթանալ երգերի հետ, ապա այցելեք՝ այստեղ։ Ծանոթացել ենք «Ձմեռ Պապ» մրցանակաբաշխության համար հայտ ներկայացրած սովորողների նախագծերի հետ։ Ես ամենաշատը հավանեցի Կատրին Ղարիբյանի և Մարկ Վարդանյանի նախագծերը։ Կատրին Ղարիբյանի նախագիծը պատմում էր տարբեր բրենդների հետ, հղումը՝ այստեղ։ Իսկ Մարդ Վարդանյանի նախագիծը պատմում էր հայկական արձանների մասին, հղումը՝ այստեղ։

Ֆոտոշարք՝

   

   

 

   

   

Տեսանյութեր՝

Ճամբարային երրորդ շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի օրը մենք խաղացինք ընկուզախաղեր։ Հետո մենք գնացինք մարմնակրթության, բայց ես իմ շորերը չէի բերել, քանի որ չգիտեի, որ այդ օրը մենք մարմնակրթություն ունեինք։ Հետո օրվա վերջում մենք ընկեր Անիի ժամին խաղացինք գործնագործ😎։ Նաև այդ օրը իմ ընկերուհիների հետ խաղացինք հավես մի քանի հոգանոց մինի-խաղեր։ Այդպես ավարտվեց երկուշաբթին։

Ամենահավես օր😋😋-երեքշաբթի

Երեքշաբթի օրվա սկզբում մենք արեցինք ընդհանուր պարապմունք հետո սկսեցինք շաբաթվա ամենահավես օրը՝ երեքշաբթին։ Իսկ ինչո՞ւ ամենահավես, քանի որ այդ օրը մենք գնացինք սահադաշտ։

Տպավորություններ

Օրվա վերջում էլ կրկին խաղացինք հավես մի քանի հոգանոց մինի-խաղերը։

Չորեքշաբթի օր

Չորեքշաբթի օրը շատ վատ օր էր, քանի որ առավոտյան սառնամանիքին մենք գնացինք Հարավային դպրոց համագործակցելու Մարիամ Մնացականյանի հետ ու դրանից հինգշաբթի և ուրբաթ իմ ձախ ականջը սկսեց ահավոր ցավել😥😥։ Դրա համար չորեքշաբթի օրը իմ համար շատ վատն էր։

Հինգշաբթի

Հինգշաբթի օրվա սկզբում ընկեր Գրետան մեր ջոկատից ինձ, Նանեին, Աստղիկին, երկու Եվաներին և Մարիին տարավ, որպեսզի մենք ընկեր Վարսիկի դասարանին սովորեցնենք PowerPoint ծրագիրը։ Հետո մեզ կրկին առաջին և չորրորդ կուրսից սովորողները եկան և նորից սովորեցրեցին Canva ծրագիրը։ Ես Canva ծրագրին շատ լավ եմ տիրապետում։ Կարող եմ այդ ծրագրով տարբեր բաներ պատրաստել։ Ես այդ ծրագրով գիտեի պատրաստել լոգո և պրեզենտացիա, բայց այսօր առանց սովորողների օգնության ես վիդեո պատրաստեցի։

Հղում 1

Հղում 2

Դրանից հետո իմ ականջը սկսեց ցավել և ես գնացի տուն՝ չավարտելով այդ հավես օրը😥։

Ուրբաթ

Ուրբաթ՝ այսօր ես ուզում էի գնալ դպրոց, բայց առավոտյան իմ ականջը սկսեց նորից ցավել և ես չգնացի։ Նաև իմ ոտքին չմուշկից վերք էր առաջացել ու բորբոքվել՝ դրա համար էլ չեկա։ Ցերեկը իմ ընկերուհի Եվան ինձ գրեց, որ նրանք գաթա են պատրաստում ու ես ափսոսեցի, որ չեմ գնացել։ Բայց հիմա ինձ արդեն լավ եմ զգում։

Այսօր ճիշտ է տանն էի, բայց կատարեցի իմ բոլոր տնային առաջադրանքները։

Նաև ստեղծել եմ ԴիջիԹեքի իմ նոր լոգոները՝

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения