Category Archives: Ճամփորդություն

Հայաստանի պատմության թանգարան

Երեկ մենք այցելեցինք Հայաստանի պատմության թանգարան։ Մինչև ավտոբուսի գալը մենք պահմոտցի, բռնոցի էինք խաղում ու այդ ամենը շատ հավես էր😁։ Ավտոբուսի մեջ մենք տարբեր երգեր էինք լսում և երգում😄։ Թանգարանում մենք իմացանք հետաքրքիր փաստեր նախնադարի և նախամարդու, նրա կյանքի և կենցաղի մասին։ Մեզ ուղեկցող էքսկուրսավարը մեզ պատմեց, որ հին ժամանակ ցեղապետներին թաղում էին դիակառքերի մեջ։ Բացի դրա մասին մեզ պատմելուց, մենք նաև տեսանք հայտնաբերված դիակառք և իսկական մարդու կմախք😬։ Դա ինձ համար այս ճամփորդության ամենահիշվող բանն էր։

Մենք տեսանք նաև բազմաթիվ նախնադարյան զարդեր, գործիքներ, կարասներ և այլն։ Այդ ամենը շատ գեղեցիկ էր և հիասքանչ🙂։ Ինձ շատ դուր եկան նաև փոքրիկ անիմացիաները նախնադարի մասին։ Մենք շատ էինք լսել, որ այդ թանգարանում կա Արգիշտի I արքայի սեպագիր արձանագրությունը, և երեկ մենք ինքներս տեսանք։ Ճիշտ է՝ մենք հոգնել էինք, բայց ճամփորդությունը, միևնույն է, հետաքրքիր էր։

Ճամփորդություն դեպի Հրազդանի կիրճ-Երևանի սքեյթ-պարկ

Այսօր իրականացրեցինք այդքան սպասված ճամփորդությունը դեպի Հրազդանի կիրճ-Երևանի սքեյթ պարկ։ Սքեյթ պարկի համար մենք պետք է ունենայինք սքեյթ կամ ինքնագլոր։ Ես իմ ինքնագլորը թողել էի տանը ու լացում էի, բայց իմ բարի տատիկն ու պապիկը արագ ինքնագլորը տեղ հասցրին։

Շարժվեցինք Բախշյանի այգուց։ Նստեցինք ավտոբուս ու շարժվեցինք։ Մեր առաջին կանգառը եղավ Երևանի Սբ․ Սարգիս եկեղեցին։ Աղոթեցինք այնտեղ և դուրս եկանք։ Լուսանկարվեցինք եկեղեցու մոտ ու աստիճաններով իջանք Հրազդանի կիրճ։ Այդտեղից սկսեց մեր քաղաքային քայլքը։ Քայլում էինք Հրազդանի կիրճով ու հանկարծ Աբելյան Էրիկը ասաց․ «Ընկեր Արմինե, ոնց որ ջունգլի լինի»։ Համաձայն եմ Էրիկի հետ, Հրազդանի կիրճը կարծես ջունգլի լինի։ Մենք պարզապես ուղիղ քայլում էինք։ Քայլեցինք, քայլեցինք ու հասանք մանկական երկաթուղի։ Նստեցինք չշարժվող վագոն ու հանկարծ վագոնի վրա եկավ գնացքը ու բոլորս աղմկելով իջանք դուրս։ Տաս րոպե անց մտանք 800 մետրանոց թունել, որտեղ շատ հով էր ու սառը։ Բոլորս քրտնած էինք ու այնտեղ հովացանք։ Դուրս եկանք թունելից ու քայլեցինք Կենտրոնի այգիներով։ Քայլեցինք դեպի Չարենցի տուն-թանգարան։ Այնտեղից նստեցինք ավտոբուս ու գնացինք սքեյթ-պարկ։ Սքեյթ-պարկում շատ հավես էր։ Ես իմ ինքնագլորով թեթև հնարքներ էի անում։ Իմ տրամադրությունը շատ բարձր էր։ Կերանք համեղ պաղպաղակ և վերադարձանք դպրոց։

ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԷՐ ԱՅՍ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐ ԱՐՄԻՆԵԻՆ, ԸՆԿԵՐ ԳՐԵՏԱՅԻՆ և ԸՆԿԵՐ ԷԼԻՆԱՅԻՆ։

Ճանապարհորդություն դեպի Գյումրի

Ապրիլի 8-ին կինոֆոտոյի և հայրենագետների մի շարք սովորողների հետ երկու օրով գնացինք Գյումրի։ Ունեցանք մի քանի կանգառներ՝ Արուճի քարվանատուն և Թալինի Սբ․ Գրիգոր եկեղեցի։ Ընկեր Սոնայի հետ պայմանավորվել էինք, որ ամեն մեկը պետք է պատմի մի կանգառի և վայրի մասին։ Յանան մեզ պատմեց Արուճի քարվանատան և Թալինի Սբ․ Գրիգոր եկեղեցու մասին։

Քարվանաատան մասին՝

Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։ Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։

Եկեղեցում երգեցինք շարականներ և դուրս եկանք եկեղեցուց։ Նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը։

ՀԱՍԱՆՔ ԳՅՈՒՄՐԻ

Օր 1

Տեղավորվեցինք հյուրատանը։ Իմ, Արևիկի, Միայի ու Սոֆիայի սենյակը 405 համարն էր։ Մերը ամենալավ սենյակն էր։ Բոլորը մեզ նախանձում էին։ Նրանք ասում էին, որ ամենալավ ու սիրուն սենյակը մերն է, բայց մերը բոլորի նման նորմալ սենյակ էր😁։ Իջանք նախաճաշելու, որից հետո գնացինք շրջելու Գյումրիով մեկ։ Սկզբում ման եկանք Գյումրիի փողոցներով։ Փողոցներից մեկում հանդիպեցինք մի աղբյուրի, որի անունն էր՝ Կլկլան բաժակ։ Նաև աղբյուրն ունի ուրիշ անվանումներ՝ Մուշուրբա կամ Կլկլան-ջրխմիկ։ Հետո գնացինք հայտնի Գյումրիկի արհեստանոց։ Մեր ձեռքերով պատրաստեցինք Գյումրիկներ։ Ընկեր Արսենը ու Արտյոմը ինձ կանչեցին աշխատանքի այդտեղ, բայց քանի որ Գյումրին հեռու է, չեմ կարող գնալ😁😀😊։ Գյումրիկի արհեստանոցում ես պարզեցի, որ ամենակատակասեր ժողովուրդը Գյումրեցիներն են։

Предварительный просмотр изображенияԴուրս եկանք արհեստանոցից և գնացինք կրկին շրջելու Գյումրիով։ Դրանից հետո վերադարձանք հյուրատուն։

Երեկոյան ընկեր Շուշանի օգնությամբ ծիսական խոհանոցի ուտելիքները պատրաստեցինք, ձու ներկեցինք, երեկոյան Տեր Մակարի և երեցկին Գոհարի, կիրակնօրյա դպրոցի սովորողների հետ միասին Քրիստոսի Հարության Ավետիսը տվեցինք միմյանց։

Հետո գնացինք քնելու։ Մենք պետք է անեինք PJ party, բայց չարեցինք։

Ես, Արևիկը, Սոֆիան ու Միան քնեցինք գիշերվա 02։00(2)-ին

Օր 2

Արթնացանք, նախաճաշեցինք և հանձնեցինք համարները։ Մեր համարը մենակ ես էի հավաքում։ Դրանից հետո իջանք դուրս և խաղացինք կանաչ դաշտում։ Տղաները՝ ֆուտբոլ, իսկ աղջիկները՝ սառցե թագուհի։ Նստեցինք ավտոբուսը և գնացինք Գորկու այգի։ Այնտեղ քայլեցինք, շրջեցինք և հետո արեցինք Զատիկի փորձը։ Դրանից հետո գնացինք Ձիթողցոնց տուն-թանգարան նշելու Զատիկը։ Մենք մի փոքր շրջեցինք թանգարանով և սկսեց ծեսը։ Տեր Մակարը և քահանան ասեցին Սբ․ խոսքը և սկսեցինք նշել։

Զուռնա, դհոլ, Յարխուշտա, Քոչարի․․․ Էլ ի՞նչ ասեմ։ Այսպես ուրախ, զվարթ վերադարձանք Երևան։

Մի խոսքով շնորհակալություն եմ հայտնում ընկեր Սոնային և Ընկեր Շուշանին նման հիանալի ճամփորդություն կազմակերպելու համար։ Շատ հետաքրքիր և հավես էր Գյումրիում։

Ճամփորդություն դեպի Գյումրի

Ապրիլի 8-ից, մինչև 9-ը հայրենագետների ու կինո-ֆոտոյի ակումբներով գնալու ենք Գյումրի։ Այնտեղ մենք անցկացնելու ենք հրաշալի Ավագ Շաբաթ և․․․․ Զատիկ։ Զատիկը նշելու ենք Ձիթողցոնց թանգարանի հետ։ Թանգարանի տնօրենը մեզ ճանաչելով հրավիրել է Գյումրի։ Դե մնացածը կիմանաք ու կիմանամ հենց այնտեղ։ Շատ անհամբեր սպասում եմ այդ օրվան։ Բայց! Մինչև գնալը պետք է ես գրեմ նախապատրաստման նյութ։ Դե ինչ սկսեցինք․․․

 

Ժամանակ՝

Առնո Բաբաջանյան 25-Գյումրի

Ավտոմեքենայով

Մենք գնալու ենք ավտոբուսով այսինքն․․․ 2 ժամ գնալու ենք(1ժ 58ր)։

Հեռավորություն՝

116 կմ

Կա նաև գնացքի գիծ։ 

Գնացքով 7 րոպե(2ժ 5ր) ուշ կհասնենք։

Հեռավորություն՝

120 կմ

 

Այնտեղ իմ և Անահիտի պարտքն է լինելու պատմել Գյումրու բարբառի և անեկդոտների մասին։ Իսկ կոնկրետ իմ պարտքն է պատմել Գյումրու <<Լյուքս>> վարսավիրանոցի մասին։

Անեկդոտներ՝

1․ Լեննականցին կնգան ծեծում ա, կինը գոռում ա՝
-Օգնեցեեե՜՜ք:
Հարևանը վազելով գալիս, նայում ա, բա.
-Օգնելու կարիք չկա, մարդը շատ սամթին էլ կծեծե

2․ -Ու՞ր էդպես հերսոտած կերթաս…
-Մկոյին սպանելու…
-Ընչի՞ այ տղա:
-Անցյալ տարի ընձի ըսավ բեգեմոտ:
-Տարիմ անցել է, նո՞ր միտքդ ընկավ:
-Գազանանոցից կուգամ

3․ Իրական դեպք դպրոցում դասի ժամանակ.

– Երեխաներ, ո՞վ կարող է ասել` ո՞վ է ՀՀ նախագահը Դասարանի ամենածույլիգներից մեկը ձեռ կբարձրցնե, թե ես սեմ, ես սեմ, լավ էլի, ես սեմ…

Դասատուն մտքի մեջ կսե՝ դժվար էլ գիտենա էլի, բայց որոշեգը հարցնե, կսե՝ սա Աղունիկ ջան

– Սերժ Քոչարյանը.. կողքի նստած տղեն դառնա գը, կսե.

– Ըտոնք վերջը նշանվան հա՞:

 

Գյումրու բարբառ՝

Գյումրվա բարբառը

Բարբառ — Newsflow

Գյուրմվա բարբառով սթիքերներն արդեն հասանելի են Zangi-ում – itTREND.am

Օ՜ֆ, չիդեմ ինչ ըսեմ-օ՜ֆ, չգիտեմ ինչ ասեմ

Դու ո՞ւրդից բուսնար-դու որտեղի՞ց հայտնվեցիր, ծնվեցիր

Իլլաջ չունիմ-հավես չունեմ

Ի՞նչխ թե-ի՞նչ թե

Խելռցնես գը-գժվցնում ես

Ի՞նչխ ես-ինչպե՞ս ես

Ապ-եղբայր, ախպեր

Ծո-արա

Քյալա-գլուխ

 

<<Լյուքս>> վարսավիրանոց

Գյումրու ամենահին վարսավիրանոցը գտնվում է Գյումրու Վարդանանց հրապարակի մոտ։

Տնօրենի պատմելով նրանք աշխատում են սովետի ժամանակվա գործիքներով։ Բայց դժգոհ չեն իրենց գործիքներից։

Վարսավիրանոցի տնօրենի պատմելով խորհրդային վարսավիրանոցը ունեցել է 24 աշխատող, բայց հիմա աշխատողների թիվը հասնում է 14-ի։Վարսավիրանոցի տնօրեն Դավիթ Գալստյանը հիմա աշխատում է, և օրվա մեծ մասը անցկացնում է աշխատանքի վայրում։

Հաճախորդների պակաս չեն ունեցել։

Տնօրենի պատմելով տարբեր զբոսաշրջիկներ են այցելում վարսավիրանոց։ Նկարում, հարցազրույց վերցնում և օգտվում վարսավիրանոցի ծառայություններով։

Երկրաշարժի ժամանակ նրանք վարսավիրանոցում են եղել։

Ճամփորդություն դեպի Չարենցի տուն-թանգարան

Եղիշե Չարենցի տուն-թանգարան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Այսօր այցելեցինք Չարենցի տուն-թանգարան։ Այնտեղ շատ հավես էր😊💖, բայց մեր ոտքերը այդքան քայլելուց ահավո՜ր ցավում էին😑։ Թանգարանում մենք այնքան շատ բաներ իմացանք նրա մասին։ Այդ տեղեկությունները նույնիսկ համացանցում գրված չէին։ Գիտեի՞ք, որ ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային կազմակերպությունը Չարենցի 100-ամյակին երկնքում գտնվող մի աստղի տվել է <<Եղիշե Չարենց>> անունը։ Ընկեր Էլենը՝ մեր էքսկուրսվարը մեզ պատմեց, որ փոքր ժամանակ Չարենցը անընդհատ հետապնդում էր Ավետիք Իսահակյանին, քանի որ շատ էր սիրում նրան։ Մի օր Ավետիքը Չարենցին հարցրեց․

-Ինչո՞ւ ես ինձ հետապնդում։

Իսկ Եղիշեն ոչ մի բան չպատասխանեց։ Իսահակյանը մի ապտակ հասցրեց նրան, որպեսզի ուշքի գա։ Տարիներ անցան ու Եղիշեն արդեն դարձել էր հայտնի։ Մի օր նրանք հանդիպեցին։ Հանդիպման ժամանակ Ավետիքը հասկացավ, որ նա ապտակել է հայտնի Չարենցին ու նա ասաց․

-Եթե ես քեզ չապտակեի դու այսպիսի լավ և հայտնի գրող չէիր դառնա։

Գնացինք ներքևի հարկ։ Այնտեղ ընկեր Էլենը մեզ պատմեց էջանիշերի ստեղծման մասին։ Ամենառաջին էջանշանը եղել է մ․թ․ 6-րդ դարում՝ ղպտիների կողմից։ Դրանից հետո մենք նկարազարդեցինք էջանշաններ, որոնք տարանք տուն։

Վերջում մենք երգեցինք <<Ես իմ անուշ Հայաստանի․․․>> բանաստեղծության երգը։ Մեր երգելու ընթացքում ներս մտավ Չարենցի թոռնուհին՝ Անահիտ Չարենցի(Չարենցի երկրորդ կին) աղջիկը։ Նա շատ հավանեց մեր երգը։ Մենք չէինք հասկանում, թե նա ով է, բայց հետո նա մեզ ասեց, որ նա Չարենցի թոռնուհին է։ Մենք շատ զարմացանք և ուրախացանք։ Նա տուն-թանգարանի տնօրենն էր։

Առաջարկում եմ դիտել տեսանյութը․․․․

Այնտեղ ես 400 դրամով գնեցի փոքրիկ գիրք․․․

Խոր վիրապ․ ճամփորդություն

Խոր Վիրապի մոտ հյուրանոց կկառուցվի, շվեդներն էլ մտադիր են գործարան կառուցել  ՀՀ–ում - 08.02.2021, Sputnik Արմենիա

Երևան- Խոր վիրապ հեռավորությունը՝ 46 կմ, 54 ր

Քարտեզ՝

Եղանակ՝

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց։ Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։

Հատակագիծ՝

undefined

Ճամփորդություն դեպի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և հոկեյի դպրոց

Freestyle — iceHQ

Այսօր մենք գնացինք Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և հոկեյի դպրոց։ Այնտեղ անցկացրեցինք շատ հավես ժամանակ։ Բոլորիս էլ դուր եկավ սահելը։ Անցած տարի ես ընկել էի սահադաշտում և իմ ճակատը ուռել էր, բայց այս անգամ ինձ ոչ մի բան չեղավ։ Մի քանի անգամ ընկա, բայց չվնասվեցի։ Իմ ընկերուհիները, ընկեր Սեդան և սահադաշտում գտնվող մարդը ինձ շատ բան սովորեցրին։ Եվան ու Մարին ինձ սովորեցրին ինչպես ճիշտ ընկնել և չցավեցնել մարմնի որևէ մասը, ինչպես ընկած ժամանակ վեր կենալ և այլն։ Ընկեր Սեդան ինձ սովորեցրեց հավասարակշռություն պահել, ոտքերը սահելուց ճիշտ դնել և մեջքը ինչպես պետք է պահել սահելու ժամանակ։ Իսկ այն մարդը ինձ ասեց, որ քշելու ժամանակ պետք չէ լարվել ու սովորեցրեց, որ երբ սահում ես չպետք է չմուշկի ներքևի երկաթի ծայրը խրես սառույցի մեջ, այլապես կընկնես գետնին։ Նրանց ասածները վերլուծելով և օտգագործելով ես կարողացա սառույցի վրա հավասարակշռություն պահել և մի փոքր էլ սովորեցի։

Իրինա Ռոդնինա

Իրինա Ռոդնինան եղել է խորհրդային գեղասահորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի տասնանգամյա չեմպիոն, հասարակական-քաղաքական գործիչ։ Վաղ հասակում Իրինան տասնմեկ անգամ հիվանդացել է թոքաբորբով, և բժիշկները խորհուրդ տվեցին զբաղվել ֆիզիկական վարժություններով բացօթյա տարածքներում։ 1954 թվականին Իրինայի ծնողները առաջին անգամ նրան տարան Մոսկվայում գտնվող Պրյամիկովի անվան մանկական զբոսայգու սահադաշտ, այնուհետև Ժդանովի անվան զբոսայգի։ Իրինայի առաջին պատանեկան տարիքի մարզիչն է եղել Յակով Շմուշկինը։ Մարզիչ Զինա Պոդգորնայան ծնողներին խորհուրդ տվեց Իրինային տանել Մարինա Ռոշա շրջանի Ձերժինսկու զբոսայգի և մինչև 15 տարեկան նա հանդես է եկել միայնակ, 1962 թվականին նրան սկսում են մարզել չեխ Սոնյա Բալունովան և Բալուն Միլոսլավը։

ԻՐԻՆԱ ՌՈԴՆԻՆԱ | Առավոտ - Լուրեր Հայաստանից

1963 թվականին Ռոդնինան սկսում է հանդես գալ իր առաջին զուգընկերոջ՝ Օլեգ Վլասովի հետ, նրանց մարզում էին Սոնյա և Միլան Վալունը։ 1964 թվականին նրա մարզիչը դարձավ Ստանիսլավ Ժուկը և որպես զուգընկեր հանդես եկավ Ալեքսեյ Ուլանովը։ Նրանք դարձան աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն։ Առաջին տիտղոսը ստացան 1969 թվականին, հաջորդ երկու մեդալները ստացան 1970 և 1971 թվականներին և 1972 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում ստացան ոսկե մեդալ։ Այնուհետև նրանք պատրաստվեցին իրենց վերջին մրցույթին. 1972 թվականի գեղասահքի մրցաշարի մարզումների ընթացքում, մրցաշարից մեկ օր առաջ վերելակում դժբախտ դեպք պատահեց զույգի հետ և Իրինան ուղեղի ցնցում և արյունահավաք ստացավ, այնուամենայնիվ, կարճ ծրագրում զույգը ստացավ մի քանի 6.0: Երկար ծրագրի ընթացքում Ռոդնինան գլխապտույտ ունեցավ, սակայն սա բավարար էր նրանց աշխարհի չորրորդ տիտղոսի համար։ Ուլանովը շարունակեց իր կարիերան Սմիրնովայի հետ։

Նովրուզ տոնակատարության իմ տպավորությունները

Предварительный просмотр изображения

Երեկ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ Նովրուզ քրդական տոնակատարությունը։ Տոնակատարության ժամանակ լսվում էր քրդական բա՜րձր երաժշտություն, քրդերեն բանաստեղծություններ, պարեր և այլն։

Ես նույնպես պարեցի։ Այն շատ հեշտ է պարել՝ ընդհամենը պետք է գնալ 2 աջ, 4 հետ և նույնը կրկնել։

Բեմում երգում էին Ազադ Բադրանը և Ֆրունզիկ Ուսոյանը։

Предварительный просмотр изображения

Իրանալեզու և թյուրքալեզու ժողովուրդները տոնում են Նովրուզը, որը եվրասիական մի շարք ժողովուրդների մոտ համարվում է Նոր տարվա տոն: Նովրուզը նշանակում է նոր տարի, նոր օր, հաղթանակի օր։ Այն նաև խորհրդանշում է գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը: Համարվում է, որ տոնն ունի հին իրանական ծագում՝ կապված Արևի պաշտանմունքի և Զարատուշտրա մարգարեի անվան հետ: Նշեմ, որ 2009 թվականին Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:

Ամենից շատ ինձ դուր էր եկել այն փաստը, որտեղ ասվում էր, որ Նովրուզը քրդերի ամենահին տոնն է։

Ինձ ամենից շատ դուր են եկել քրդական պարի շարժումները և տարազը։

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения