Category Archives: Մարմնամարզություն

Մարզական ստուգատես

Մարմնամարզական ստուգատեսի ընթացքում կատարեցինք մարմնամարզկան նորմատիվներ՝ շարային վարժություններ, ընդհանուր զարգացնող վարժություններ, հավասարակշռության վարժություններ, էստաֆետային խաղեր, շնչառական վարժություններ։ Շարում տողանով տալ հրահանգներ «Շարվել, հավսա ր, զգա՛ստ, քայլով մա՛րշ, կանգ առ», քայլք «Անկյունագծով, հակընթաց, օձաձև» , հաշվել՝ «Կարգով, առաջին-երկրորդ, մեկից մինչև վերջ»:

44+] Gymnastics Wallpaper for Rooms - WallpaperSafari

Հիմնական կանգ, կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/: