Category Archives: Նախագիծ

Երաժշտությունն իմ կյանքում. անհատական նախագիծ

Music cute wallpaper by juliadesign on DeviantArt

Հեղինակ՝ Նատալի Մնացականյան

Ժամանակահատված՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝ իմանալ երաժշտության տարբեր ժանրերի, երգիչների, երգչուհիների և խմբերի ստեղծման պատմությունը։ Գրել սիրած երաժշտական ժանրի, երգչի և խմբի մասին։

Խնդիրները` ընթերցողական, թարգմանական, հետազոտական, խմբագրական, համադրել-հակադրելու, սեփական կարծիքն արտահայտելու, հիմնավորելու կարողությունների զարգացում։

Իմ օրինակը`

Սրանք իմ ամենից սիրելի  երաժշտական ժանրերն են`

Ջազ

19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում աֆրիկյան և եվրոպական երաժշտական ոճերի միացման արդյունքում առաջացավ երաժշտական արվեստի նոր ոճ՝ ջազ։ 1920-1930-ական թվականներին, երբ Արևմտյան Եվրոպայում ընդունվեց ամերիկյան ջազային երաժշտությունը, ԱՄՆ-ում այն արդեն դարձավ ճանաչված ու սիրված արվեստ։ Այդ ժամանակաշրջանը հայտնի է որպես «ջազային տենդի» տարիներ։

Փոփ

Փոփ երաժշտության անվանում է ծագել է անգլերեն popular բառից։ Այն հայտնի երաժշտության ժանր, որը ձևավորվել է 1950-ականներին՝ բխելով ռոքնռոլ ոճից։ Փոփի արքա են համարում Մաքյլ Ջեքսոնին։

Խառը թվեր

Խառը թվեր ու խառը թվերի համեմատում

Խառը թվերի համեմատում/մաս 2/

Խառը թվերի համեմատում/մաս 3/

Խառը թվերի գումարում/մաս 1, 2/

Խառը թվերի գումարում/մաս 3/

Խառը թվերի բազմապատկում

Խառը թվերի բազմապատկում/մաս 2/

Խառը թվերի բազմապատկում/մաս 3/

Խառը թվերի բաժանում

Խառը թվերի բաժանում/մաս 2/

Խառը թվերի բաժանում/մաս 3/

Խառը թվերի հանում

Խառը թվերի հանում/մաս 2/

Խառը թվերի հանում/մաս 3/

Ձեռագիր

Ձեռագիր ասելով հենց կսզբում հիշում ենք մարդու ձեռագիրը, բայց այդ անվամբ նաև գրքեր են կոչվում։ Այն գրքերը, որոնք գրված են մարդու ձեռքով՝ ձեռագրով, կոչվում են «ձեռագիր գրքեր»։

Մագաղաթե, ձեռագիր նկարազարդումներով 17-րդ դարի հայերեն ավետարանը՝ Սոթբի աճուրդում

Հնում չկային տպագրական մեքենաներ և դրա պատճառով մարդիկ ձեռքով էին գրում՝ ձեռագրով։ Ձեռքով գրված գրքերը կոչվում էին «ձեռագիր գրքեր»։ Ձեռագրի ընդհօրինակությամբ զբաղվող վարպետին անվանում էին գրիչ։

ԻՆՉՊԵ՞Ս է ՍՏԵՂԾՎԵԼ ՁԵՌԱԳԻՐ ԳԻՐՔԸ

Ձեռագիր ստեղծելը բարդ ու մի քանի հոգու աշխատանքի արդյունք էր։ Մեկը գտնում էր մագաղաթը, մյուսը՝ գրում, երրորդը՝ կարդում և ուղղում, չորրորդը՝ մանրանկարում, հինգերորդը՝ թուղթն էր կոկում, հարթեցնում, վեցերորդը՝ թանաք էր պատրաստում, յոթերորդը՝ կազմում էր գիրքը, ութերորդը՝ կազմում էր գրքի գամերը և այսպես շարունակ։ Գրքի գամեր կազմելու գործը դարբինն էր անում։ Լինում էին նաև դեպքեր, որ այս ամբողջ աշխատանքը մեկ մարդ էր կատարում։

Ձեռագիր գրելու առաջին քայլը գրանյութ ձեռքբերելն էր։ Թուղթ կոկողը հարթեցնում էր թուղթը, ապա թերթերը հավասարաչափ կտրում։ Հերթը հասնում էր գրչին։ Գրիչը գրելով տեքստը բաց էր թողնում մանրանկարների հատվածները։ Գրելուց հետո տեքստը վերանայում էին, ուղղում սխալները, որից հետո մանրանկարիչը սկսում է նկարել։ Այդ ամենից հետո կազմարարը իրար էր միացնում թերթերը և կազմում գիրքը։

ԿԱԶՄ

Ձեռագրաստեղծման գործընթացում շատ կարևոր էր կազմի պատրաստումը։ Այն պատրաստում էին կաշվից, փղոսկրից, ոսկուց, արծաթից և այլն։ Կազմը նաև զարդարում էին թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով՝ գեղեցկության համար։ Կաշվե կազմի ներսում բարակ տախտակ էին դնում, որ այն ամուր լիներ և չվնասվեր։ Տախտակի վրա, ներսի հատվածում կտոր էին ավելացնում։ Հենց այդ սովորության շնորհիվ էլ մեզ են հասել Հին Հայաստանի և տարբեր վայրերի տարատեսակ կտորների նմուշներ։

ՁԵՌԱԳԻՐ ՓՐԿՈՂՆԵՐ

Հին Հայաստանում «Ձեռագիր» պատվիրելը կամ փրկելը համարվում էր բարի ու հոգևոր մեծ գործ։ Պատերազմների ժամանակ թշնամիները երբեմն գողացել են հայերեն ձեռագրերը, բայց հայ մարդը անհապահ շտապել է փրկել ու ազատել դրանք թշնամու ձեռքերից։ Ձեռագիր փրկողները միայն թշնամուց չէին փրկում։ Ձեռագիր փրկողներ հիմա նույնպես կան։ Մատենադարանի աշխատողների մեծ մասը ձեռագիր փրկողներ են։ Ինչքան էլ ձեռագիրը որակով լիներ, միևնույն է դարերի ընթացքում այն պոկվելու էր ու մաշվելու։ Մատենադարանի աշխատողների մեծ մասը փրկում են ձեռագրերը՝ վերանորոգելով դրանք։

Ձեռագրի միջոցով մենք շատ կարևոր տեղեկություններ ենք իմացել հայերի մասին։

Չարենց ու Չարենցասեր․ նախագիծ

Մաս 1՝ փաստեր

Մաս 2՝ ինքնուրույն համացանցից գտնել փաստեր(Չարենցի մասին)

Մաս 3՝ առաջադրանքներ

Մաս 4՝ փորձել նկարել Չարենցի դիմանկարը

Մաս 5՝ պատրաստել ուսումնական խաղեր(Չարենցի մասին) Continue reading

Բնագիտական նախագիծ

Բնությունը այս մոլորակի վերարկուն է և առանց դրա մարդիկ չեն կարող ապրել։ Այս նախագիծը հավատացնում եմ ձեզ շատ դուր կգա։ Այս նախագծի իմաստն է, որ ավելի լավ ճանաչենք մեր մոլորակը և դրա վրա գտնվող բնությունը։ Բնագիտական այս նախագծի խորագիրն է՝ <<Ճանաչենք մեր բնությունը>>։ Նախագիծը բաղկացած է մի քանի մասերից, դրանք էլ լինելու են աշխատանքները։ Բայց նախագծում լինելու է մի մաս, որում դուք կտեսնեք մի քանի բնագիտական փորձեր։

Մաս 1

Ձմռանը աճող բույսի մասին հետաքրքիր փաստեր

Բեթղեհեմի աստղ

dekabrist flower

Սուրբ Ծննդյան բույսերի շարքում առաջին տեղն է զբաղեցնում պուանսետտիան, որը սովորաբար հայտնի է «Սուրբ Ծնունդ» կամ «Բեթղեհեմի աստղ» անվանումներով: Այս ծաղկի հետ կապվում է աղքատ աղջկա և նրա զարմիկի մասին  մի պատմություն, ովքեր ոչինչ չունեին տաճարի զոհասեղանը զարդարելու համար: Նրանք ճամփեզրի թփի ճյուղերից մի համեստ, սակայն աննկարագրելի գեղեցիկ փունջ հավաքեցին, և երբ աղջիկը սիրով դրեց այն մանուկ Քրիստոսի ոտքերի առջև, ծաղկեփունջը հանկարծակի ծաղկեց:

Մաս 2

Թեմա՝ դեղաբույսեր

Դեղաբույսեր

Մաս 3

Թեմա՝ Մրգերը, որպես խորհրդանիշներ

  • Բանան և նարինջ
  • Սահմանադրության ընդունման 2005 թվականի Քենիական հանրաքվեի կողմնակիցները որպես իրենց խորհրդանիշ օգտագործում էին բանանը, իսկ հակառակորդները՝ նարինջը։
  • Նուռ և ծիրան
  • Նուռը և ծիրանը հանդիսանում են ՀՀ խորհրդանիշներ։
  • Խաղող և սալոր
  • Այս մրգերը նույնպես հանդիսանում են ՀՀ խորհրդանիշ։
  • Խաղող
  • Խաղողը հայ պատմության մեջ հանդիսանում է հավերժության խորհրդանիշ։
  • Ծիրան
  • Մեր նախնիները ասում էին, թե ծիրան ուտելով մարդ ազատվում է տասներկու հիվանդություններից։

Մաս 4

Հետաքրքիր փաստեր Երկիր Մոլորակի մասին

Մաս 5

Թեմա՝ բնագիտական տեսանյութերի դիտում

Մաս 6

Բնագիտական փորձ 1

Բնագիտական փորձ 2

Բնագիտական փորձ 3

Բնագիտական փորձ 4

Բնագիտական փորձ 5

Ամեն ինչ Ձմեռ Պապիկի մասին

Ձմեռ Պապը երեխաների հեքիաթային, ամենասիրելի հերոսն է։ Բոլոր երեխաները ուզում են հանդիպել նրան, բայց դա շատ դժվար է։ Նա ապրում է Լապլանդիայում գտնվող մի տնակում։ Իմ կարծիքով նրա տունը պատրաստված է ձյունից։ Ամանորյա գույներն են կարմիրը և կանաչը, դրա համար ես կարծում եմ, որ Ձմեռ Պապիկի տունը զարդարված է այդ գեղեցիկ և պայծառ գույներով։ Իմ կարծիքով Ձմեռ Պապի խոհանոցային պարագաները պատրաստված են թխվածքաբլիթից։ Կարծում եմ, որ նրա սառնարանը պատրաստված է ամանորյա 50 հարկանի տորթից։ Երևի նա ամբողջ օրը դրանք է ուտում դրա համար այդքան գեր է։ Բայց ինչպես է, որ նրա թոռնիկը՝ Ձյունանուշը ընդհանրապես գեր չէ։ Այլ սիրունիկ, վտիտ, խելացի և բարի։ Դե լավ, հերիք է ինչքան խոսեցինք Ձմեռ Պապի արտաքինի մասին, մի քիչ էլ խոսենք նրա բնակավայրի մասին։ Նրա տունը շրջապատված է եղևնիներով և ամեն մի եղևնու դիմաց կա ձնեմարդ, բայց կա նաև փոքրիկ բացառություն։ Տան մուտքի կողքն էլ կա ձնեմարդ, բայց իրական։ Նա Ձմեռ Պապիկի ամենալավ ընկերն է։ Ձմեռ Պապիկի բնակավայրից ոչ շատ հեռու գտնվում է վիթխարի պահեստը, որտեղ պահվում են աշխարհի բոլոր երեխաների նվերները։ Այնտեղ աշխատում են բոլորիս կողմից սիրված փոքրիկ էլֆերը։ Նրանց գլխարկները կանաչ գույնի են, իսկ հագուստները՝ կարմիր։ Պահեստի ուղիղ կենտրոնում գտնվում է բարձր, գեղեցիկ, պայծառ և տոնական տոնածառը, բայց այն ընդհանրապես չի խանգարում նրանց աշխատանքը, քանի որ նրանք շատ ուշադիր են և միասնական։ Այսքանը Ձմեռ Պապիկի մասին։

Ամանորյա շունչ

Միասնական նախագիծ՝ Նատալի Մնացականյան, Մարի Հարությունյան և Եվա Հարությունյան

swiateczne-jedzenie (12) - FD

Աշխատանք 1

  • Ձայնագրել մի ամանորյա հեքիաթ, բանաստեղծություն կամ ձմռանը և աշնանը ընկած ժամանակահատվածում անցկացվող մի մրցույթի մասին հետաքրքիր փաստ:
  • Օրինակ՝

<<Մանկական Եվրոտեսիլ>> մրցույթի մասին հետաքրքիր փաստեր։

Կարդում ենք ես, Եվան և Մարին։

Մանկական Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Նարեի երգի հոլովակը մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում այս պահին ամենադիտվածն է - Լուրեր ...Maléna releases "Why", her withdrawn Junior Eurovision 2020 entry

Աշխատանք 2

  • Դասարանի հետ մեկտեղ պատրաստել համեղ ամանորյա թխվածք ինչպես նշված է այստեղ։

Այսպես                           կամ                  Այսպես

swiateczne-jedzenie (12) - FDլավագույն-ամանորյա-բաղադրատոմսերը-cooks.am-խոհարարականում

Աշխատանք 3

  • Գրե՛լ ձմեռվա մասին մի հետաքրքիր և անսովոր հորինուկ։

Աշխատանք 4

  • Համացանցից որոնել Նոր Տարվա մասին հետաքրքիր 10 կամ 50 փաստ(եթե հաջողվի)։

Աշխատանք 5

  • Բաժանվել թիմերի և ամեն թիմ ընտրի իր անունը։
  • Ընթացքը՝ ամեն մի թիմ Ամանորի մասին համացանցից փաստեր է գտնում։ Վերջում էլ, որ թիմը ավելի շատ փաստեր հայթայթեց, այդ թիմն էլ կհաղթի։

Աշխատանք 6

  • Paint ծրագրով նկարել ձմեռային գիշեր և տեղադրել բլոգում։

Ուսումնական աշուն․ մայրենի

ԱՇՈՒՆ - ՆԵՆՍԻ ԳՐԻԳՈՐԵԱՆ — Western Armenian Online Courses

Ողջո՛ւյն, ես Նատալին եմ՝ բլոգի ղեկավարը։ Այս ուսումնական և աշնանային հանգստյան օրերին ես կցանկանամ ներկայացնել իմ անհատական նախագիծը, որի մեջ մտնում է անհատական կամ ընտանեկան ընթերցանություններ, գրողների ճանաչություն և ստեղծագործական աշխատանքներ։ Ամեն մի առաջադրանքից առաջ ես դնում եմ օրինակ, որի ստորին մասում դուք պետք է դնեք արդեն ձեր օրինակը։ Անցնենք մեր հետաքրքիր նախագծին։

Թեմա՝ անհատական կամ ընտանեկան ընթերցանություններ

Լսելուց հետո ընտրեք մի ստեղծագործություն(ներ) և ձայնագրեք։

Ե․ Չարենց <<Զարմանալի աշուն>>

Իսկ այստեղ տեղադրեք ձեր օրինակը՝

․․․

Թեմա՝ գրողների ճանաչություն

Այս նյութը կարդալուց հետո ընտրեք ձեր սիրելի գրողին կամ գրողներին և հավաքեք տեղեկություններ նրանց մասին և դրեք ստորին մասում։

Ջաննի Ռոդարի

Ջաննի Ռոդարի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ջաննի Ռոդարին ծնվել է 1920 թ․ Հյուսիսային Իտալիայում և մահացել Հռոմում՝ 1980 թվականին։ Այսինքն մահացել է 60 տարեկան հասակում։ Հատկապես ես, շատ եմ սիրում նրա հեքիաթները և ունեմ նրա հայտնի գրքերից մեկը, որը կոչվում է՝ <<Հեքիաթներ հեռախոսով>>։ Երբ ես կարդում եմ հայրիկիս համար իմ հորինուկները, նա միանգամից ինձ ասում է՝ <<Այնպես լավ ես գրել, կարծես Ջաննի Ռոդարին լինես>>։

Նրա հայրը հացթուխ էր և մահացավ, երբ Ջաննին 10 տարեկան էր։ Ջաննիին և նրա երկու եղբայրներին մեծացրել է մայրը։ Ջաննին հաճախել է ճեմարան՝ Սևեսո քաղաքում և 17 տարեկանում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է Վարեսե մարզի գյուղական դպրոցներում։ Նա սիրում էր ջութակ նվագել և ընթերցել տարբեր հեղինակների երկեր։ Ջաննի Ռոդարին համարվում է 20-րդ դարի լավագույն մանկագիրներից մեկը։

Նա հայտնի է հատկապես «Չիպոլինոյի արկածները» և «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» վիպակներով, սակայն նրա ստեղծագործական կյանքը առավել բազմազան է։ Քչերին է հայտնի, որ Ռոդարին ունի նաև բանաստեղծությունների ժողովածուներ։ 1951 թվականին, երբ նա դարձավ Հռոմի մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, միաժամանակ սկսեց գրել իր առաջին՝ մանկական բանաստեղծությունների ժողովածուն՝ «Il libro delle filastrocche»։ Այսինքն՝ մանկական ոտանավորների գիրք։ Ի դեպ գիրքը լույս տեսավ հենց նույն թվականին։

Աուդիո տարբերակ՝

Այժմ այստեղ հավաքիր քո սիրված գրողի կամ գրողների մասին տեղեկություններ։ Կարող ես նաև այս թեմայի շուրջ աուդիոգիրք պատրաստել։

Թեմա՝ ստեղծագործական աշխատանքներ

Սա իմ հորինած հորինուկն է։ Սա կարդալուց հետո կատարե՛ք առաջադրանքները և հորինե՛ք աշնանային մի հետաքրքիր և զվարճալի հորինուկ։

Գնացի՜նք․․․

Մի անգամ աշնանը․․․

Մի անգամ աշնանը տեղի ունեցավ մի շա՜տ վատ դեպք։ Դեպքն այն էր՝, որ աշուն չէր։ Դե այո, արդեն հասել էր տարվա նախավերջին եղանակը և ոչ մի տերև չէր գունավորվել, աշխարհը չէր ոսկեզօծվել։ Բոլոր մարդիկ տխրել էին։

Մի աղջիկ կար, ում անունն էր՝ Նարե։ Բոլորից շատ նա էր տխրել, որովհետև նա շատ էր սիրում թավալվել աշնանային տերևների կույտերի մեջ։ Մի առավոտ նա որոշեց դուրս գալ տանից և գնալ, գտնել այդ վատ դեպքի պատճառը։ Ճիշտ է, նա վախենում էր, բայց նա պետք է հասներ իր նպատակին և շարժվեց առաջ։ Գնաց, գնաց մեկ էլ հանդիպեց մի կախարդական ծառի, որը աղջկան հարցրեց․

— Ո՞ւր ես գնում, օրիորդ։

— Իսկ քեզ ի՞նչ հետաքրքիր է։ Ես անծանոթների հետ չեմ զրուցում։

— Ի՞նչ ես խոսում,-ասաց ծառը,-ես <<Կարմիր գլխարկ>>-ի գայլը չեմ, որը քեզ խաբեմ։ Ասա՛, ի՞նչ է պատահել։

— Դե՜․․․ աշունն է կորել։ Ես էլ գնում դրա պատճառը գտնեմ։

— Գիտեմ, հիմա աշուն է, բայց բնությունը աշուն չէ։ Անկեղծ ասած, ես գիտեմ դրա պատճառը։

— Լո՞ւրջ,-զարմացավ աղջիկը։

— Այո՛, պատճառն այն է, որ աշունը քնել է։

— Եթե նա քնել է, ապա ես ինչպես եմ նրան արթնացնելու։

— Այ դա մի փոքր դժվար է, դու պետք է գնաս այս ճանապարհով, որպեսզի գտնես նրան։

— Բայց այս ճանապարհը ոչ մի տեղ չի տանում,-վշտացած ասաց Նարեն։

— Գիտեմ, բայց միակ լուծումը սա է։

Աղջիկը հավաքեց համարձակություն և գնաց այդ ճանապարհով։ Ճանապարհը շա՜տ երկար էր, որովհետև այդ ճանապարհը ոչ մի տեղ չէր տանում։ Նարեի ոտքերը արդեն ցավից ընկնում էին, բայց նա շարունակում էր իր ճանապարհը։ Այդ ընթացքում նա լսեց այսպիսի ձայներ՝ <<Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ>>, իսկ հետո՝<<Խշ, խշ, խշ>> և ամենավերջում խռմփոցի ձայն։ Նարեն սկզբում վախեցավ, բայց հիշեց, որ ծառը նրան ասել, որ աշունը քնել է ու հասկացավ, որ այդ տարօրինակ ձայները հենց նա է հանում։ Նա հավաքեց համարձակություն և գնաց դեպի այդ ձայները։

— Բայց ծառն ասում էր, որ այս ճանապարհը ոչ մի տեղ չի տանում, բայց արի ու տես, որ այս տարօրինակ ճանապարհը ինչ-որ մի տեղ տանում է։

Մի քանի րոպե անց նա հասավ ամենա-ամենա-ամենագեղեցիկ անտառը։ Ծառերը իրենց զարդարել էին կարմիր, դեղին, նարնջագույն և կանաչ զարդերով։ Նարեի մոտ այնպիսի տպավորություն էր, որ նա երազ էր տեսնում։ Հետո նա նկատեց մի հիասքանչ, զարդարված, գույնզգույն մազերով, թանկարժեք քարերից պատրաստված մատանիներով, կապտաչյա մի թագուհի։

— Այո՜, այո՜, այո՜։ Ես գտա աշնանը։ Արի՛, թագուհի Աշուն։ Արի՛ իմ ետևից, որպեսզի գաս ու լցնես աշխարհը քո գեղեցկությամբ։

Բոլոր մարդիկ շատ ուրախացան և այսպիսով թագուհի Աշունը կրկին զարդարեց մեր աշխարհը։

Ակրոստիքոսներ <<աշուն>> բառով՝

Տատիկիս հորինածը՝

Ամառը կանցնի,

Շուտով կգա աշունը,

Ուրա՜խ, ուրա՜խ երգելով,

Նարեն բակում կթռչկոտա։

Իմ օրինակը՝

Աշունն այս հմայիչ,

Շուտով կվերջանա,

Ու մենք նրա կարոտից,

Նռան հատիկի հյութով կներկենք ծառերը։

Առաջադրանքներ՝

  • Ո՞վ որոշեց հետ բերել աշնանը։
  • Նկարի՛ր այս հեքիաթի գեղեցկուհի Աշնանը։
  • Գրի՛ր <<Աշուն>> բառով ակրոստիքոս։
  • Ի՞նչն է այս հեքիաթի իմաստը։
  • Եթե դու լինեիր աշնան արարիչը ի՞նչ գույներով կներկեիր ծառերի տերևները։ Նկարի՛ր աշունը քո նախընտրած գույներով։
  • Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր հորինուկի մեջ գործածված փոխաբերությունները։

Սիրելի դասընկերներ, եթե այս նախագիծը ձեզ դուր եկավ, ապա տարե՛ք ձեր բլոգ և իրականացրե՛ք այն։