Շնորհավորում եմ բոլոր կանանց մարտի 8-ի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ մայրիկս, տատիկներս, մորաքույրերս, հորաքույրերս, ինձ ծանոթ կանայք, ընկերուհիներս և ուսուցչուհիներիս դեմքերից ժպիտը չպակասի։ Դուք բոլորդ յուրովի լավն եք։
Մայրը միշտ երեխայի հետ է, մի՛շտ։ Նույնիսկ, եթե երեխան և մայրը իրարից շատ հեռու են, մեկ է նրանք հոգով և մտքերով միասին են։ Մայրերին մենք ասում ենք մեր բոլոր գաղտնիքները, քանի որ նրանք մեր մայրերն են։
Տատը նույնպես մայր է և իմ վերևի խոսքերը նրան նույնպես վերաբերում է։ Տատը երեխայի մեծ մաման է։ Տատիկը ու մայրիկը ունեն նույն բնավորությունը, բայց կան մի քանի տարբերություններ։ Այդ տարբերությունները տարբեր ընտանիքներում տարբեր են։
Ամեն մի երեխա ունի կին-բարեկամներ։ Օրինակ՝ հորաքույրեր և մորաքույրեր։ Նրանց մենք հաճախակի չենք տեսնում, բայց սիրում ենք։ Մենք նրանց էլ ենք շատ սիրում, բայց մի ուրիշ ձևի։ Ամեն մի երեխա ամեն մի կնոջ յուրովի ձևի է սիրում։
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր, ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր, ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր։
”HAPPY WOMEN’S DAY”
Նկարի հեղինակ՝ Նատալի Մնացականյան