Category Archives: Ուսումնական աշուն

Ուսումնական աշուն․ մաթեմատիկա

Այս հղման մեջ ես Quizizz.com ծրագրով պատրաստել եմ հետաքրքիր մաթեմատիկական խաղ։

Այս հղման մեջ ես GoogleForms ծրագրով պատրաստել եմ ինքնաստուգման թեստ։

Այս հղման մեջ ես LearningApps.org ծրագրով պատրաստել եմ ինտելեկտուալ խաղ։

Տրամաբանական խնդիրներ

  1. Կռահիր և ստացիր անհրաժեշտ թիվը։

Օրինակ՝ Ինչպե՞ս չորս  հատ  9-ով ստանալ 20։

99։9+9=20

Կարող եք օգտագործել թվաբանական գործողության նշաններ ու փակագծեր։

  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 6։

6+6-6=6

  • Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 30։

(5×5)+5=30

  • Ինչպե՞ս չորս 3-ով ստանալ 6։

3-3+3+3=6

  • Ինչպե՞ս հինգ հատ  2-ով ստանալ 28։

22+2+2+2=28

  • Ինչպե՞ս չորս 9 –ի  միջոցով  ստանալ 100։

99+9:9=100

  • Ինչպե՞ս երեք հատ 5–ի  միջոցով  ստանալ  20։

(5×5)-5=20

  • Ինչպե՞ս չորս 5 –ի  միջոցով  ստանալ 6։

(5×5+5):5=6

  • Ինչպե՞ս հինգ  1-ով ստանալ 22։

(11+11)x1=22

  • Ինչպե՞ս հինգ  2–ի  միջոցով  ստանալ 15։

(22:2)+2+2=15

  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 11։

66:6=11

  • Ինչպե՞ս չորս 7–ի  միջոցով  ստանալ 18:

77:7+7=18

  • Ինչպե՞ս չորս 8 –ի  միջոցով  ստանալ 89։

88+8:8=89

  • Ինչպե՞ս երեք 4 –ի  միջոցով  ստանալ 20։

4×4+4=20

  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

Իմ կազմած առաջադրանքները՝

  1. Ինչպե՞ս չորս 4-ի միջոցով ստանալ 24։

(4×4)+4+4=24

2. Ինչպե՞ս հինգ 6-ի միջոցով ստանալ  16։

(66-6):6+6=16։

3. Ինչպե՞ս չորս 3-ի միջոցով ստանալ 10։

(33-3):3=10

4. Ինչպե՞ս չորս 2-ի միջոցով ստանալ 13։

22:2+2=13

5. Ինչպե՞ս հինգ 3-ի միջոցով ստանալ 114։

333:3+3=114

  1. Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով․

Այս հղման մեջ կտեսնեք այս թեմայի առաջադրանքներ, որոնք ինքս եմ կազմել։

Կարող եք օգտվեք հռոմեկան թվերի աղյուսակից․

1-02.png

Օրինակ՝ VI−IV=IX

                  VI+IV=X

X+II=VII

IV+III=V

VIII-III=X

VIII=VI−I

XI+IV=VI

VII+III=V

XII+II=XVI

  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

Իմ կազմած առաջադրանքները՝

  1. XI+V=?

Պատ․՝ XVI

2. II*M=?

Պատ․՝ MM

3. (D*IV)-CC=?

Պատ․՝ MDCCC

4. D+D+D*II

Պատ․՝ MMM

5. XIX+I*X=?

Պատ․՝ CC

  1. 5 տարի առաջ Եվան, Մարին և Կարենը միասին 16 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 5 տարի հետո։

1) 16+5+5+5=31

Պատ․՝ 31

  1. 4 տարի հետո Կարենը, Աստղիկը և Արևն միասին կլինեն 35 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։

1) 35-4-4-4=23

Պատ․՝ 23

  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

Իմ կազմած առաջադրանքները՝

1. 2 տարի առաջ Վահագնը, Աննան, Արեգը և Նարեն միասին 30 տարեկան էին։ Քանի՞ տարեկան կլինեն միասին 2 տարի հետո։

1. 30+2+2+2+2=38

Պատ․՝ 38

2. 7 տարի հետ Էվան, Զառան, Արմինեն, Նանեն և Իսկանդարը միասին 44 տարեկան էին։ Քանի՞ տարեկան էին նրանք միասին 7 տարի առաջ։

1. 44-7-7-7-7-7=9

Պատ․՝ 9

Գործնական աշխատանք՝

1-ին աշխատանք

Եղբայր-18 կգ=18000 գ

Ես-32 կգ=32000 գ

Մայրիկ-70 կգ=70000 գ

Հայրիկ-86 կգ=86000 գ

Տատիկ-82 կգ=82000 գ

Պապիկ-80 կգ=80000 գ

Ամենածանր-հայրիկ

Ամենաթեթև-եղբայր

Դասավորում եմ աճման կարգով՝ 18 կգ, 32 կգ, 70 կգ, 80 կգ, 82 կգ, 86 կգ

Դասավորում եմ նվազման կարգով՝ 86 կգ, 82 կգ, 80 կգ, 70 կգ, 32 կգ, 18 կգ

Իմ և մայրիկի քաշի գումարը՝ 32 կգ+70 կգ=102 կգ

Իմ և մայրիկի քաշի տարբերությունը՝ 70 կգ-32 կգ=38 կգ

Առաջադրանքը սկսեցի կատարել ժամը 16։50, իսկ ավարտեցի ժամը` 17:02:

2-րդ աշխատանք

Մայրիկ-1.71=1 մ, 71 սմ

171 սմ

Ես-1.45=1 մ, 45 սմ

145 սմ

Եղբայր-1.20=1 մ, 20 սմ

120 սմ

Հայրիկ-1.72=1 մ, 72 սմ

172 սմ

Տատիկ-1.52=1 մ, 52 սմ

152 սմ

Պապիկ-1.69= 1 մ, 69 սմ

169 սմ

Դասավորում եմ աճման կարգով՝ 120 սմ, 145 սմ, 148 սմ, 169 սմ, 171 սմ, 172 սմ

Դասավորում եմ նվազման կարգով՝ 172 սմ, 171 սմ, 169 սմ, 148 սմ, 145 սմ, 120 սմ:

Իմ և հայրիկի հասակների գումարը՝ 145 սմ+172 սմ=317 սմ

Իմ և հայրիկի հասակների տարբերությունը՝ 172 սմ-145 սմ=27 սմ

Ամենաբարձրահասակ՝ հայրիկ

Ամենացածրահասակ՝ եղբայր

Առաջադրանքը սկսեցի 17:05, իսկ ավարտեցի՝ 17:15

Ուսումնական աշուն․ մայրենի

ԱՇՈՒՆ - ՆԵՆՍԻ ԳՐԻԳՈՐԵԱՆ — Western Armenian Online Courses

Ողջո՛ւյն, ես Նատալին եմ՝ բլոգի ղեկավարը։ Այս ուսումնական և աշնանային հանգստյան օրերին ես կցանկանամ ներկայացնել իմ անհատական նախագիծը, որի մեջ մտնում է անհատական կամ ընտանեկան ընթերցանություններ, գրողների ճանաչություն և ստեղծագործական աշխատանքներ։ Ամեն մի առաջադրանքից առաջ ես դնում եմ օրինակ, որի ստորին մասում դուք պետք է դնեք արդեն ձեր օրինակը։ Անցնենք մեր հետաքրքիր նախագծին։

Թեմա՝ անհատական կամ ընտանեկան ընթերցանություններ

Լսելուց հետո ընտրեք մի ստեղծագործություն(ներ) և ձայնագրեք։

Ե․ Չարենց <<Զարմանալի աշուն>>

Իսկ այստեղ տեղադրեք ձեր օրինակը՝

․․․

Թեմա՝ գրողների ճանաչություն

Այս նյութը կարդալուց հետո ընտրեք ձեր սիրելի գրողին կամ գրողներին և հավաքեք տեղեկություններ նրանց մասին և դրեք ստորին մասում։

Ջաննի Ռոդարի

Ջաննի Ռոդարի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ջաննի Ռոդարին ծնվել է 1920 թ․ Հյուսիսային Իտալիայում և մահացել Հռոմում՝ 1980 թվականին։ Այսինքն մահացել է 60 տարեկան հասակում։ Հատկապես ես, շատ եմ սիրում նրա հեքիաթները և ունեմ նրա հայտնի գրքերից մեկը, որը կոչվում է՝ <<Հեքիաթներ հեռախոսով>>։ Երբ ես կարդում եմ հայրիկիս համար իմ հորինուկները, նա միանգամից ինձ ասում է՝ <<Այնպես լավ ես գրել, կարծես Ջաննի Ռոդարին լինես>>։

Նրա հայրը հացթուխ էր և մահացավ, երբ Ջաննին 10 տարեկան էր։ Ջաննիին և նրա երկու եղբայրներին մեծացրել է մայրը։ Ջաննին հաճախել է ճեմարան՝ Սևեսո քաղաքում և 17 տարեկանում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է Վարեսե մարզի գյուղական դպրոցներում։ Նա սիրում էր ջութակ նվագել և ընթերցել տարբեր հեղինակների երկեր։ Ջաննի Ռոդարին համարվում է 20-րդ դարի լավագույն մանկագիրներից մեկը։

Նա հայտնի է հատկապես «Չիպոլինոյի արկածները» և «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» վիպակներով, սակայն նրա ստեղծագործական կյանքը առավել բազմազան է։ Քչերին է հայտնի, որ Ռոդարին ունի նաև բանաստեղծությունների ժողովածուներ։ 1951 թվականին, երբ նա դարձավ Հռոմի մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, միաժամանակ սկսեց գրել իր առաջին՝ մանկական բանաստեղծությունների ժողովածուն՝ «Il libro delle filastrocche»։ Այսինքն՝ մանկական ոտանավորների գիրք։ Ի դեպ գիրքը լույս տեսավ հենց նույն թվականին։

Աուդիո տարբերակ՝

Այժմ այստեղ հավաքիր քո սիրված գրողի կամ գրողների մասին տեղեկություններ։ Կարող ես նաև այս թեմայի շուրջ աուդիոգիրք պատրաստել։

Թեմա՝ ստեղծագործական աշխատանքներ

Սա իմ հորինած հորինուկն է։ Սա կարդալուց հետո կատարե՛ք առաջադրանքները և հորինե՛ք աշնանային մի հետաքրքիր և զվարճալի հորինուկ։

Գնացի՜նք․․․

Մի անգամ աշնանը․․․

Մի անգամ աշնանը տեղի ունեցավ մի շա՜տ վատ դեպք։ Դեպքն այն էր՝, որ աշուն չէր։ Դե այո, արդեն հասել էր տարվա նախավերջին եղանակը և ոչ մի տերև չէր գունավորվել, աշխարհը չէր ոսկեզօծվել։ Բոլոր մարդիկ տխրել էին։

Մի աղջիկ կար, ում անունն էր՝ Նարե։ Բոլորից շատ նա էր տխրել, որովհետև նա շատ էր սիրում թավալվել աշնանային տերևների կույտերի մեջ։ Մի առավոտ նա որոշեց դուրս գալ տանից և գնալ, գտնել այդ վատ դեպքի պատճառը։ Ճիշտ է, նա վախենում էր, բայց նա պետք է հասներ իր նպատակին և շարժվեց առաջ։ Գնաց, գնաց մեկ էլ հանդիպեց մի կախարդական ծառի, որը աղջկան հարցրեց․

— Ո՞ւր ես գնում, օրիորդ։

— Իսկ քեզ ի՞նչ հետաքրքիր է։ Ես անծանոթների հետ չեմ զրուցում։

— Ի՞նչ ես խոսում,-ասաց ծառը,-ես <<Կարմիր գլխարկ>>-ի գայլը չեմ, որը քեզ խաբեմ։ Ասա՛, ի՞նչ է պատահել։

— Դե՜․․․ աշունն է կորել։ Ես էլ գնում դրա պատճառը գտնեմ։

— Գիտեմ, հիմա աշուն է, բայց բնությունը աշուն չէ։ Անկեղծ ասած, ես գիտեմ դրա պատճառը։

— Լո՞ւրջ,-զարմացավ աղջիկը։

— Այո՛, պատճառն այն է, որ աշունը քնել է։

— Եթե նա քնել է, ապա ես ինչպես եմ նրան արթնացնելու։

— Այ դա մի փոքր դժվար է, դու պետք է գնաս այս ճանապարհով, որպեսզի գտնես նրան։

— Բայց այս ճանապարհը ոչ մի տեղ չի տանում,-վշտացած ասաց Նարեն։

— Գիտեմ, բայց միակ լուծումը սա է։

Աղջիկը հավաքեց համարձակություն և գնաց այդ ճանապարհով։ Ճանապարհը շա՜տ երկար էր, որովհետև այդ ճանապարհը ոչ մի տեղ չէր տանում։ Նարեի ոտքերը արդեն ցավից ընկնում էին, բայց նա շարունակում էր իր ճանապարհը։ Այդ ընթացքում նա լսեց այսպիսի ձայներ՝ <<Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ>>, իսկ հետո՝<<Խշ, խշ, խշ>> և ամենավերջում խռմփոցի ձայն։ Նարեն սկզբում վախեցավ, բայց հիշեց, որ ծառը նրան ասել, որ աշունը քնել է ու հասկացավ, որ այդ տարօրինակ ձայները հենց նա է հանում։ Նա հավաքեց համարձակություն և գնաց դեպի այդ ձայները։

— Բայց ծառն ասում էր, որ այս ճանապարհը ոչ մի տեղ չի տանում, բայց արի ու տես, որ այս տարօրինակ ճանապարհը ինչ-որ մի տեղ տանում է։

Մի քանի րոպե անց նա հասավ ամենա-ամենա-ամենագեղեցիկ անտառը։ Ծառերը իրենց զարդարել էին կարմիր, դեղին, նարնջագույն և կանաչ զարդերով։ Նարեի մոտ այնպիսի տպավորություն էր, որ նա երազ էր տեսնում։ Հետո նա նկատեց մի հիասքանչ, զարդարված, գույնզգույն մազերով, թանկարժեք քարերից պատրաստված մատանիներով, կապտաչյա մի թագուհի։

— Այո՜, այո՜, այո՜։ Ես գտա աշնանը։ Արի՛, թագուհի Աշուն։ Արի՛ իմ ետևից, որպեսզի գաս ու լցնես աշխարհը քո գեղեցկությամբ։

Բոլոր մարդիկ շատ ուրախացան և այսպիսով թագուհի Աշունը կրկին զարդարեց մեր աշխարհը։

Ակրոստիքոսներ <<աշուն>> բառով՝

Տատիկիս հորինածը՝

Ամառը կանցնի,

Շուտով կգա աշունը,

Ուրա՜խ, ուրա՜խ երգելով,

Նարեն բակում կթռչկոտա։

Իմ օրինակը՝

Աշունն այս հմայիչ,

Շուտով կվերջանա,

Ու մենք նրա կարոտից,

Նռան հատիկի հյութով կներկենք ծառերը։

Առաջադրանքներ՝

  • Ո՞վ որոշեց հետ բերել աշնանը։
  • Նկարի՛ր այս հեքիաթի գեղեցկուհի Աշնանը։
  • Գրի՛ր <<Աշուն>> բառով ակրոստիքոս։
  • Ի՞նչն է այս հեքիաթի իմաստը։
  • Եթե դու լինեիր աշնան արարիչը ի՞նչ գույներով կներկեիր ծառերի տերևները։ Նկարի՛ր աշունը քո նախընտրած գույներով։
  • Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր հորինուկի մեջ գործածված փոխաբերությունները։

Սիրելի դասընկերներ, եթե այս նախագիծը ձեզ դուր եկավ, ապա տարե՛ք ձեր բլոգ և իրականացրե՛ք այն։

Autumn Holidays

Vocabulary-1
  1. In what month does fall begin?
    a. August
    b. September
    c. December
  2. What do many leaves do in the fall?
    a. They turn orange and yellow.
    b. They turn blue and pink.
    c. They turn purple and blue.
  3. Which fruit grows the largest?
    a. an apple
    b. a honeydew melon
    c. a pumpkin
  4. What is a good thing to put in a garden to keep birds away?
    a. a computer
    b. a scarecrow
    c. a bicycle
  5. In many places, what happens in the fall?
    a. It gets darker earlier.
    b. It gets darker later.
    c. It gets dark at the same time.

The small story about Autumn: the author is me

I love autumn. In September we go to school and start the new school year. We talk about our summer holidays when we go to school. My brother’s birthday is in autumn. In autumn the fall begins. In autumn leaves are yellow, green, red, orange and brown. In autumn you can go to the forest and look at the beauty of autumn. During our lessons sometimes we write original stories about autumn. In autumn we can paint beautiful and colorful autumn pictures and photos and write poems.

Իմ աշնանային հորինուկը

Լինում է, չի լինում, մի տերև է լինում, նրան անվանում էին Կանաչագետ տերևուկ։ Մի օր Կանաչագետը թռնում է բանանի ծառ, տեսնում ներկարարի  ևասում, թե բեր բանանը, բայց ներկարը շատ զարմացավ, երբ տերևուկը կարմրում, կանաչում և դեղնում էր։ Ներկարարը հարցրեց, ինչու է քո մարմնի գույնը փոխվում։ Օ՜ սա իմ ձևն է, ուրեմն լսիր,  երբ գալիս է գարունը, ես կանաչում եմ, երբ գալիս է ամառը ես դառնում եմ կանաչ և կարմիր գույնի, երբ գալիս է աշունը ես դառնում եմ կանաչ, կարմիր և դեղին գույնի։ Այ դրա համար իմ գույնը փոխվեց։ Ա՜ հասկանալի է, բայց դու չասեցիր քո անունը ինչպես են ասում։ Ա՜ հիմա ասեմ իմ անունը, իմ անունը Կանաչագետ տրևուկ է։ Ա՜, իսկ իմ անունը Ներկարար գեղեցկուհի է։ Եվ տերևն ու գեղեցկուհին շարունակեցին ընկերություն անել։