Category Archives: Ուսումնական ձմեռ

Ամանորյա ընթերցումների և բարեմաղթանքների ֆլեշմոբ

Ամանորյա բարեմաղթանքների ֆլեշմոբ

Ամանորյա բարեմաղթանքներ

Արդեն վերջացավ 2022 թվականը և նրան հաջորդեց՝ 2023 թվականը։ 2022 թվականին մենք ունեցանք բազմաթիվ բարձրունքներ, վերելքներ և վայրէջքներ։ Ցանկանում եմ, որ այս տարի մենք ավելի հավատարիմ, բարի և հոգատար լինենք միմյանց հանդեպ։ Ուզում եմ, որ այս տարի աշխարհի բոլոր պատերազմները և խնդիրները կորչեն։ Թող աշխարհի վրա իջնեն բարի հրեշտակները և իրենց շեփորի ձայնով խաղաղեցնեն բոլորիս սրտերը։ Ցանկանում եմ, որ հայ զինվորը՝ ով հիմա պաշտպանում է մեր հայրենիքը անվնաս և հաղթած վերադառնա իր ընտանիքի մոտ։ Էլ ի՞նչ ասեմ, ամենալավ բաները։

Ամանորյա ընտանեկան ընթերցումների ֆլեշմոբ

Ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապուրակ

Предварительный просмотр изображения

Ուրբաթ օրը իմ դասարանի հետ մեկնեցինք Ջրվեժի անտառապուրակ։ Ջրվեժում մենք բարձրացանք բլուր և այդտեղ սկսեցինք նախաճաշել, հետո սկսեցինք բլրից սահել սահնակներով։ Եկավ  ժամանակը, որ ես վարեմ, շատ էի անհանգստանում սահելուց առաջ։ Ես կարողացա հաղթահարել այդ դժվարությունը  և  հեշտությամբ սահեցի։ Այդ պահին անբացատրելի հաճելի զգացողություններ էր ինձ մոտ։ Մի քանի ժամից մենք հետ վերադարձանք։ Ի սրտե ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ուսուցիչներին՝ ընկեր Վարսիկին և ընկեր Մադլենային նման օր պարգևելու համար։        

Ուսումնական ձմեռ

ՏՈՆԱԾԱՌ (tonacar)

Այս ուսումնական ձմռան ընթացքում ես զբաղվել եմ ընթերցանությամբ (առակներ և բանաստեղծություններ)։ Նկարել եմ ձմեռային բնապատկերներ, թատերապարուհի և մուլտֆիլմի հերոսուհիներ։ Խաղացել եմ Լոտո <<Պատմական>>։ Շատ եմ երազել, որ թագավարակը և պատերազմը վերջանա։ Նայել եմ մուլտֆիլմեր <<Фиксики>>, <<Маша и медведь>>, <<София прекрасная>>. Ես նաև պարել եմ ջազ և հայկական ժողովրդական պարեր։