Category Archives: Պատկերասրահ

Զատիկը աշխարհի տարբեր երկրներում

Լեհաստան

Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր: Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր սերունդները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն:Զատկի կիրակիին Լեհաստանում հաջորդում է այսպես կոչված «Թաց երկուշաբթին»: Հաջորդ օրը լեհերն իրար վրա ջուր են շաղ տալիս ու համարում, որ սա մաքրում է նրանց մեղքերից։

 

Ավստրալիա

Ի տարբերություն Լեհաստանի այստեղ Զատկի տոնական օրերի թիվը 4-ն է։ 4 օրյա տոնակատարությունը սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի։ Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից կամ շաքարավազից, իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին:

Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը, որ զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր, մանդարին:

 

Վրաստան

Վրացիները աշխատում են նշել զատիկը ամբողջ աշխարհի ուղղափառ քրիստոնյաների հետ: Այդ օրը Վրաստանում հայտարարվում է ոչ աշխատանքային օր: Նրանք էլ հայերի նման զատկի թխվածք են պատրաստում և ձու են ներկում: Զատիկի հաջորդ օրը նրանք այցելում են մահացած բարեկամների գերեզմաններին:

Աղբյուր՝ iammedia.am

Շնորհավոր ապրիլի 7

Շնորհավորում եմ իմ սիրելի և աննկարագրելի գեղեցկությամբ մայրիկին և տատիկին։ Ցանկանում եմ, որ տատիկս ու մայրիկս ապրեն երկար տարիներ, միշտ լինեն այդպես գեղեցիկ, հոգատար և այդպես սիրով ու մի՜շտ լինեն մեր կողքին։ Նաև շնորհավորում եմ իմ սիրելի ուսուցիչներին և ընկերուհիներին։ Շնորհավոր բոլոր հայ կանանց տոնը։

Մայրենի 14.03.2022թ․

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Հարցեր
1. Դուրս գրի՛ր մակդիրները։

Կարմիրով ընդգծվածները մակդիրներն են։

Արևահամ բար

Ողբանվագ, լացակումած լար

Արնանման ծաղիկներ ու վարդեր

Հեզաճկուն պար

Լիճը լուսե

Վիշապաձայն բուք

Անհյուրընկալ պատ

Հազարամյա քար

Ողբաձայն երգ

Երկաթագիր գիրք

Արյունաքամ վերք

Որբ Հայաստան

Արնավառ Հայաստան

Լուսապսակ ճակատ

Անհաս փառք

2. Համացանցից գտի՛ր այս բանաստեղծության երաժշտությունը և
լսի՛ր:

Երաժշտության հեղինակ՝ Տիգրան Մանսուրյան🎵🎵🎵🎵

Այս երգը մենք երգի դասին սովորել ենք։ Այն ինձ շատ է դուր եկել։

Տիգրան Մանսուրյանի մասին՝

Տիգրան Եղիայի Մանսուրյանը ծնվել է 1939թ․-ին, հունվարի 27-ին, Լիբանանում։ Նա հայ կոմպոզիտոր է, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)։ Հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։

Լրացուցիչ աշխատանք՝

Ձոն մայրիկիս😘😊

                                                                          Մորս համար գազել

Ես իմ անակնկալը պատրաստել եմ կիրակի օրը, բայց ես միայն մայրիկի համար չեմ պատրաստել, այլ նաև՝ տատիկի։

Հուշանվեր՝

Իր անձեռոցիկների համար՝

Իմ պատրաստած պիտակը՝

Շնորհավորանք մինի գրատախտակի վրա՝

Երջանկության Թագուհին

Կար չկար, մի չքնաղ աղջիկ կար, նրա անունը Մարինետ էր։ Նա շատ էր սիրում գրքեր կարդալ, սովորել, ճամփորդել։ Բայց ամենից շատ նա սիրում էր խնայել բնությունը։ Մի օր նրա մոտով հրեշտակ անցավ, հրեշտակը հարցրեց.- Դու ե՞ս Մարինետ, որ չար Բռաժնիկը քեզ կախարդեց դարձրեց աղքատ աղջիկ։- Այո, դա ես էի։ Հրեշտակն ասաց․-Հիմա արի ես քեզ դարձնեմ արքայադուստր։ Կիկի կիկի, հանի՛ր քո մեջի աղքատությունը, իսկ հիմա գնա այն պալատ, որ երկար ապրես արքայազնի հետ։ Ամբողջ ճանապարհին, որ Մարինետը քայլում էր, բնությունը բարձր ձայնով շնորհակալություն էր հայտնում։ Իսկ երբ արքայադուստրը եկավ պալատ,այն զարդարված էր տերևներով։ Եվ նա ապրեց արքայազնի հետ ուրախ և երջանիկ։