Category Archives: Uncategorized

Ընդհանուր պարապմունք 02.11.2023

Վարում են՝ Եվա Հարապետյանը, Նատալի Մնացականյանը և Աստղիկ Մեղրունին

Ողջույն(մեր ձևով, ասում է Եվան)

Այսօրվա կարևոր իրադարձություններից է հայ մեծանուն գրող Միքայել Նալբանդյանի ծննդյան տարեդարձը: Նալբանդյանը հաստկապես հայտնի է ազատության մասին երգերով և մեզ բոլորիս հայտնի Հայաստանի Հանրապետության հիմնի բառերի հեղինակն է: Հիմա բոլորս միասին եկեք երգենք մեր երկրի հիմնը: Հիմնը երգում են կանգնած, գլուխը բարձր, հպարտ աջ ձեռքւ սրտին դրած: Պատրա՞ստ եք, սկսեցինք:

Երգում ենք ՀՀ օրհներգը՝

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Յուր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի;(օգնում ենք բոլորս)

Մեր ձևով(ֆուտբոլիստի մասին պատմելուց առաջ երկխոսություն, ասում են Եվան և Աստղիկը)

-Հիմա, հրավիրում ենք բոլոր ֆուտբոլիստների ուշադրությունը, պատրա՞ստ եք, ուշադրությու՛ն, գուշակեք, թե, որ ֆուբոլիստն է պատկերված նկարում:

Եթե ճիշտ են պատասխանում ասում ենք՝ այո, դուք իրավացի եք։ Եթե սխալ են պատասխանում, հուշում ենք՝ նա անցկացրել է 131 խաղ։

-Այո, դուք իրավացի եք այսօր՝ նոյեմբերի 2-ին, ծնվել է Ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը: Նա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում ամենաշատն է խաղեր անցկացրել։

Սարգիս Հովսեփյանը ազգային հավաքականում սկսել է խաղալ 1992 թ.-ից, Մոլդովայի հավաքականի դեմ խաղում։ Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության հինգ և աշխարհի առաջնության չորս ընտրական փուլերին։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի ռեկորդակիրն է (131 խաղ)։ ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է մրցանակով, ազգային հավաքականների մակարդակով 100-ից ավելի խաղի մասնակցելու համար։ Ոնի մի շարք նվաճումներ, արժանացել է Մովսես Խորենացում և Հայստանի վարչապետի մեդալների:

2015 թ. ապրիլի 28-ին նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար։

Այսքանը սիրելի ֆուտբոլիստի մասին: Իսկ հիմա միասին եկեք կարդանք Նալբանդյանի բոլորիս կողմից այնքան շատ սիրելի բանաստեղծությունը, որտեղ խոսվում է մարդկային ազատության հմայքի մասին:

Կարդում ենք Միքայել Նալբանդյանի ազատություն բանաստեղծությունը

Ազատ Աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։

Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։

«Ազատությո՞ւն», ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.
«Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից։
Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։

— Ազատությո՜ւն,— գոչեցի,—
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։(Եվա, Ասստղիկ)

  • Երգ՝ Երևանում տոն է, թող բոլորը գան(մեր ձևով)
  • Ընթերցում՝  Սիրադեղյան

Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում ենք հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով: (ես օգնում եմ)

  • Պար՝ Կտկտիկ
  • Իսկ հիմա պարում ենք Կտկտիկ

Դե լավ, դուք պարեք, իսկ մենք գնանք Պելե սուրճ խմելու։

Բոլորին մաղթում ենք ուրախ և խաղաղ աշխատանքային օր։

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Լինում է, չի լինում, մի երեխա։ Իր մայրիկը շատ անհագստանում էր իր բալիկի, քանի որ երեխան անընդհատ ձեռքը վնասում էր՝ տարբեր առարկաների սուր ծայրով։ Մայրիկը, որոշեց ստեղծել մի երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա։ Մայրիկը, երբ, որ ստեղծեց այդ երկիրը, նա բոլոր սուր տեղերում կպցրեց մարշմելոներ։ Երկրում ապրում էր մի տղամարդ ով ուներ երկար, մեծ և սուր քիթ։ Մայրիկը նրա քթին կպցրեց մարշմելո։

Մայրիկի երեխան տեսավ այդ երկիրը և շա՜տ ուրախացավ։ Բայց նա ուրիշ բանի համար ուրախացավ։ Մայրիկը և Ջոնին՝ երեխան, տեղափոխվեցին ապրելու մայրիկի ստեղծած երկրում։

Առաջին օր՝

Նրանք տեղավորվեցին նրանց սեփական տանը ու սկսեցին ճաշել։ Մայրիկը հանեց պատառաքը և Ջոնիի լոզերը թափեցին, քանի որ մայրիկը պատառաքաղի վրա կպցրել էր մարշմելո։

-Ջոնի, ինչո՞ւ չես ուտում փլավը։ Այն շատ օգտակար է։ Կե՛ր, սիրելիս։

-Մայրիկ, ես ո՞նց ուտեմ փլավը, եթե ես արդեն կերել եմ պատառաքաղի վրայի համովությունը։

Երկրորդ օր

Առավոտյան նրանք նախաճաշեցին և գնացին դուրս։ Այնտեղ նրանք հանդիպեցին երկար, մեծ և սուր քթով տղամարդու, որի քթի վրա շա՜տ մարշմելոներ էին։ Մայրիկը ասաց․

-Ես գնամ տուն, սիրելի Ջոնի, քեզ խելոք կպահես։

-Լավ, մամ,-պատասխանեց Ջոնին։

Ջոնին չնայած նախաճաշել էր, բայց միևնույն է սոված էր և հարձակվեց տղամարդու քթի վրա։ Տղամարդը այնպես բղավեց, որ այգու բոլոր մարդկանց ականջները ցավեցին։

-Հիմար տղա, այս ինչե՞ր ես քեզ թույլ տալիս։ Ես երբեք քո նման անշնորհք և հիմար տղայի չէի հանդիպել։ Էլ քեզ չստենեմ, անշնորհք։

-Նյամ, նյամ, այս ի՜նչ համեղ էր։ Ներողություն, պարոն։ Ձեր քթի մարշմելոները շատ համեղ էին։

Տղամարդը բարկացավ և արագ հեռացավ այգուց։

Մի քանի օր հետո

Մի քանի օր հետո բոլոր մարշմելոները վերացան, ի շնորհիվ Ջոնիի։ Մայրը տեսավ և շատ բարկացավ Ջոնիի վրա․

-Ջոնի՜,-բղավեց մայրիկը,-ես այս երկիրը ստեղծել էի, որպեսզի դու ապահով լինես։ Ես ստեղծելի էի, որպեսզի անըդհատ վերքեր չանես վրադ։ Մարշմելոները, քանի որ շատ փափուկ էին կպցրել էի, որպեսզի սուր չլինի, իսկ՝ դու․․․․․

-Մայրիկ, դա քո սխալն է։ Ես շատ եմ սիրում մարշմելոներ ու չէի դիմանա։ Եթե ուզում ես կարող ենք գնալ հետ, մեր երկիր։ Ես արդեն լա՜վ կշտացել եմ։

Մյուս օրը նրանք վերադարձան իրենց երկիր։ Մայրիկը այդտեղի վարչապետն էր։ Երկրի

Ծաղկազարդ

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով»:

Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ ցրեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան դրախտում:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ ինքն է Աստծո որդինը, ով կամենում է խաչվել մեր փրկության համար:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

Christmas

decorations for christmas

My favourite day-Christmas

Games results

Activity

Ex. 1

Ex. 2

Ex. 3

 

Ex. 4

My favourite day-Chinese New Year

Envelope-ծրար

Future-ապագա

Relative-ազգական

Gone-վերանալ

Activity

Ex. 1

Ex. 2

Ex. 3

Ex. 4

Santa’s little helper

The text:

Vector Cartoon Illustration Of Cute Traditional Santa Claus Character Swinging On A String Of Rope Chrismas Lights Wrapped Gift In Hand Isolated On Aqua Blue Christmas Winter Holiday Design Element Stock Illustration -

It’s Christmas Eve. Santa and Rudolf are getting ready for Christmas.
Santa puts on his red jacket and his red hat.
‘Ho, ho, ho!’
There are lots of presents in Santa’s sleigh for children around the
world. Now they’re off!
Santa leaves a present for good boys and girls. He eats one mince pie. Then, two, three, four …
‘Hmm, yum, yum.’
Amy is asleep at home. Santa climbs down the chimney with Amy’s present. But, oh dear … he is too
fat, he can’t move!
‘Help, Rudolf!’
‘Thank you, Amy. Can you help me take the presents?’
‘Yes, Santa. Let’s go!’
Amy and Santa fly into the air. They go all around the world with the Christmas presents.
Amy goes down the chimney and puts the presents under the tree.
‘Catch, Amy.’
‘OK, Santa.’
The sleigh flies back to the North Pole for more presents. Santa’s toy factory is very busy. There are
robots, dolls, balls and teddies.
Amy is at the North Pole. It is snowing. Amy and Rudolf throw snowballs. They have lots of fun.
‘Thank you, Amy. Here’s a special present for you.’
‘Thanks, Santa. See you again next year!’
‘Thank you, Amy! From Santa.’

Unknown words:

Mince pie-pie with mincemeat, being a mixture of fruit, spices and suet

Chimney-ծխնելույզ

Catch-բռնել

Factory-գործարան

Busy-զբաղված

Game result:

Activity:

Ex. 1

Ex. 2

Ex. 3

Ex. 4

My favourite day-Diwali

Roof-տանիք

Candle-մոմ

Ex. 1

Ex. 2

Ex. 3

Ex. 4

Շրջան, շրջանագիծ

Առաջադրանքներ

  1. Գծեք մի շրջանագիծ, որի շառավիղը 4 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի տրամագիծը։

  1. Գծեք մի շրջանագիծ, որի տրամագիծը 10 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի շառավիղը։

10:2=5

5

  1. Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք 3 ուղիղ այնպես, որ 1-ին ուղիղը չհատի շրջանագիծը, 2-րդը շրջանագծի հետ ունենա 1 ընդհանուր կետ, իսկ  3-րդը՝ 2 ընդհանուր կետ։

  1. 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 10 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 2 սմ և 5 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

Ո՛չ չեն հատվում։

  1. 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 7 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3 սմ և 4 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

Այո՛ կհատվեն մեկ կետում։

  1. 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 9 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 5 սմ և 7 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

5+7=12

12>9

Այո՛ կհատվեն երկու կետում

  1. Ուղիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետով պետք է անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։

Կենտրոնով

  1. Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։

  1. Գծեք մի շրջանագիծ, նրա վրա նշեք մի կետ և այդ կետից տարե՛ք տրամագիծ, շառավիղ և լար։ Համեմատե՛ք դրանք։ Ո՞րն է դրանցից ամենաերկարը, իսկ ո՞րը ամենակարճը։

Ամենաերկարը դա տրամագիծն է, իսկ ամենակարճը՝ լարը։

  1. Գծե՛ք 2 սմ շառավղով մի շրջանագիծ։ Դրա մեջ նշե՛ք մի A կետ, իսկ նրանից դուրս՝ մի B կետ։ Համեմատե՛ք շրջանի կենտրոնից այդ կետերի ունեցած հեռավորությունները շրջանի շառավղի հետ։ AB հատվածը կհատի՞ արդյոք շրջանագիծը։

Այո՛ AB հատվածը կհատի շրջանագիծը։

Լուսինը որպես Երկրի արբանյակ․ լուսնի փուլերը

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինր սեփական լույս չունի: Մենք Լուսինր տեսնում ենք, որովհետե Արեգակի լույսն րնկնում է նրա վրա ե անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջր պտույտի հետեանքով Լուսնի տեսանելի մասն անրնդհատ փոփոխվում է և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետե սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասն սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետե ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երեում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:

Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:

Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:

Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:
  2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:
  3. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:
  4. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:
  5. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:
  6. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:

Իմ կենդանին, բույսը

dav

Ես շատ եմ սիրում կենդանիներին և բույսերին։ Մեր տանը ես պահում եմ փող ծառ, որը 4 տարեկան է։ Նրա տերևները շատ շուտ են չորանում, բայց հարկավոր չէ հանել, որվհետև դրանք դառնում օգտակար նյութ բույսերի համար