Posted in Uncategorized

Գործնական աշխատանք 33-37 առաջադրանքներ

33. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը և ընդգծել ածանցները:

Վայրի, խոհուն, մրգատու, մականուն, փութկոտ, մուրացկան, առհավետ, արգելակ, գունեղ, ոսկեգույն, նվազագույն, բանակ, խորք, միածին, զայրույթ, դռնակ, միաբան, իշխան, հարսնացու:

 

34.Տրված կապակցություններում ընդգծված բառերով փոխաբերական իմաստով բառակապակցություն կազմիր:

Օրինակ՝ մաքուր սրբիչ-մաքուր հոգի

լուսավոր սենյակ-

բարձր սար

սև գրիչ-

տափակ տանիք-

սուր դանակ-

ծանր իր-

խոր ձոր

 

35. Կետերի փոխարեն գրիր ածանցներ:

Օրինակ՝ վազ.- վազք, վազորդ

արմավ. — արմավենի

ուժ. — ուժային

հարսն. — հարսնացու

տենչ.

գործ. —

մետաղ.

խռով.

փայլ.

վերջ.

հոտ.

հուր.

խնձոր.

 

36.Լրացրու ա հոդակապ ունեցող բառերի՝

ա. առաջին բաղադրիչները՝ ….նվեր, …բնակ, …. ծաղիկ, ….խաղ, ….տուն, խումբ….:

բ. երկրորդ բաղադրիչները՝ մարդա…., հացա…., զարդա…., հողա…., օդա…., նավա…:

 

37.Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը կամ երկհնչյունը:

 

1.Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վար ընկան: Բայց Շվեցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավա.եցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնա.քով արագ ու ապահով ուղարկեցին հարա.:

Posted in Իսպաներեն 7

Adjetivos posesivos / ստացական դերանուններ

08.10.2024

Դասարանում՝ սովորել ենք ստացական դերանունները։

Adjetivos posesivos / ստացական դերանուններ

mi իմ nuestro մեր
tu քո vuestro ձեր
su նրա, Ձեր su նրանց, Ձեր

Mi, tu, su ձևերը ստանում են հոգնակի թիվ՝ mis, tus, sus, եթե իրենցից հետո դրված գոյականը հոգնակի է

Por ej.

Mi libro – mis libros

tu amiga – tus amigas

Nuestro, vuestro ձևերը, փոփոխվում են նաև ըստ գոյականի սեռի, եթե իրենցից հետո դրված գոյականը իգական է, ստանում են -a վերջավորությունը

Por ej.

Nuestro amigo – nuestra amiga – եզակի թիվ

nuestros amigos – nuestras amigas – հոգնակի թիվ

Տանը (15.10-ի համար)՝ սովորել անձնական դերանունները, ովքեր նախորդ տնայինի տեքստը չեն պատմել պիտի պատմեն, վարժությունների գրքից՝ էջ 9 վ. 2, էջ 10 վ. 3, էջ 11 վ. 6

Posted in Պատմություն 7

Վանի թագավորության սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը

Հոկտեմբերի 7-11, օր 1

Վանի թագավորներն իրենց կառավարման ընթացքում թողել են բազմաթիվ սեպագիր արձանագրություններ: Այդ գրավոր տեքստերի ճնշող մեծամասնությունը վերաբերում է ռազմական արշավանքներին և սոցիալ-տնտեսական կյանքին, ավելի քիչ տեղեկություններ է տալիս կրոնական-պաշտամունքային կյանքի մասին: Չնայած տեքստային տվյալների նման սահմանափակությանը՝ հնագիտական և պատկերագրական տվյալների միջոցով այսօր գոնե մասնակիորեն հնարավոր է վերականգնել թագավորության սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի պատկերը:

Կրոնը
Վանի թագավորությունում ընդունված էր բազմաստվածությունը. երկրպագում էին բազմաթիվ աստվածների և աստվածուհիների: Աստվածները հաճախ
պատկերվում էին մարդու տեսքով, ավելի հազվադեպ՝ կենդանու տեսքով կամ
խառը ձևերով (մարդու մարմին և կենդանու գլուխ)։ Ուշագրավ է, որ Վանի
թագավորությունում պաշտել են ոչ միայն տեղական աստվածներին ու աստվածուհիներին, այլև նվաճված երկրների: Նպատակն էր ցեղային տարբեր
աստվածների համախմբմամբ ապահովել երկրի տարածքային, մշակութային
և քաղաքական միասնությունը:

Իշպուինի արքայի վերափոխությունների արդյունքում գերագույն աստված և թագավորական հարստության հովանավոր հռչակվեց Խալդին: Խալդին նաև պատերազմի և հաղթանակի աստվածն էր: Վանի թագավորության ժողովրդի պատկերացմամբ՝ նա էր գլխավորում ուրարտական բանակները: Նա էր, որ հաղթում և հնազանդեցնում էր թագավորության թշնամիներին: Հենց Խալդին
էր թագավորին տալիս իշխանություն և օրինականություն: Խալդի աստվածն ամպրոպի և կայծակի Թեյշեբա աստծու և արևի Շիվինի աստծու հետ կազմում էր աստվածների գերագույն եռյակը: Բացի այս եռյակից` պաշտվում էին լուսնի, ցամաքի, ջրերի և այլ աստվածներ:
Սոցիալական կարգը
Վանի թագավորության հասարակությունը բաժանված էր մի քանի անհավասար սոցիալական խմբերի կամ դասերի: Կենտրոնում արքան էր, որն ամբողջ երկրի բացարձակ տիրակալն էր: Գահը ժառանգվում էր հորից որդուն: Արքան համարվում էր Խալդի աստծո տեղապահը երկրի վրա, Խալդիի «ստվերը», և նրա գլխավոր պարտավորություններից մեկն էր երկրի բարգավաճումն ապահովելը: Արքան էր վճռում երկրի ներքին կյանքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը: Նա օժտված էր քրմական, ռազ- մական, վարչական, դատական իշխանությամբ:
Վանի թագուհիների մասին տեղեկությունները չափազանց սուղ են: Հայտնի է Մենուայի կնոջ՝ Թարիրիայի
հիշատակումն արձանագրություններից մեկում։ Այստեղ Մենուա արքան տեղեկացնում է, որ խաղողի այգի է նվիրել իր տիկնոջը և այն անվանակոչել նրա պատվին։ Վանի արքաներն ունեցել են կանանոց: Մենուան իր մի արձանագրության մեջ իրեն գովաբանում է որպես թագավոր, որն ամենաշատ կանայք է բերել մայրաքաղաք Տուշպայի կանանոց:

Երկրի կառավարման գործում մեծ էր արքային մշտապես շրջապատող խորհրդականների դերը, բայց կարևորագույն պաշտոնյաները եղել են փոխարքաները («մարզերի կառավարիչները») և քրմերը:
Մարդկանց մեծամասնությունն աշխատում էր որպես հողագործ, արհեստավոր կամ վաճառական: Տերության ընդլայնմանը զուգընթաց ավելի կարևոր էին դառնում զինվորականները: Գյուղատնտեսական արտադրության մեջ կարևոր դերակատարում ունեցող հատուկ միավոր էր համայնքը, որը որոշ չափով պահպանել էր ինքնակառավարումը: Վանի թագավորության մեջ բացակայում էր ստրկական ուժի կիրառումը։ Այն ստրկատիրական պետություն չէր, ինչպես կարծում էին նախկինում:

Տնտեսությունը
Ռազմական և քաղաքական խնդիրներից բացի Վանի թագավորության ընդարձակումը լուծեց նաև բավականին կոնկրետ տնտեսական խնդիրներ: Թեպետ սկզբում պետության մեջ մեծ էր անասնապահության դերը, բայց աստիճանաբար թագավորության հիմնական տնտեսական զբաղմունքը դարձավ երկրագործությունը: Իսկ
դրա զարգացումը հնարավոր չէր լինի առանց արդյունավետ ոռոգման: Սեպագիր արձանագրությունները ցույց են տալիս, որ Վանի արքաներն ակտիվորեն զբաղվել են ջրանցքների և ջրամբարների շինարարությամբ։ Ամենամեծ ձեռքբերումն էր Մենուայի կառուցած ջրանցքը, որը մինչ օրս էլ գործում է: Բարելավված գյուղատնտեսական մեթոդները նույնպես կարևոր գործոն էին առևտրի և արդյունաբերության աճի համար: Երկաթի օգտագործումը հանգեցրեց գութանների կիրառմանը, ինչը հնարավորություն տվեց հերկել բազմաթիվ չօգտագործված հողատարածքներ: Արդյունքում ավելացան մշակաբույսերի աճեցման համար հասանելի հողատարածքները:
Պետության գլխավոր տնտեսական խնդիրներից էր Տավրոսի շրջանի ոսկու, արծաթի և երկաթի հանքավայրերի տիրապետումը, ինչպես նաև հիմնական առևտրային ուղիների վերահսկումը: Միջերկրական ծովի երկրներ հասնելու համար Հնդկաստանից, Կենտրոնական Ասիայից և նույնիսկ Չինաստանից եկող ապրանքները պետք է անցնեին կամ Միջագետքով (հարավում), կա՛մ Փոքր Ասիայով և Վանի թագավորությունով հյուսիսում)։ Բացի դրանից՝ հյուսիս-հարավ առևտրային ճանապարհն անցնում էր անմիջապես Վանի թագավորության միջով։ Հմուտ կառավարմամբ երաշխավորված էր երկրի հզորությունը, որի միջոցով նման առևտուր էր իրականացվում:

Վանի թագավորությունը որդան կարմիր, ինչպես նաև մետաղական հանքաքարեր և մետաղական արտադրանք էր մատակարարում մի շարք երկրների: Այն նաև միջնորդ էր հնդկական համեմունքների և չինական մետաքսի վաճառքում: Վանի թագավորության առևտրային հարաբերությունները տարածվել են մինչև Նեղոսի ափերը և դրանից հեռու։
Նշանակալի էին չափի և կշռի բնագավառում Իշպուինի և Մենուա արքաների վերափոխությունները, որոնք նպաստեցին առևտրի զարգացմանը:
Ձեռքբերումներ արվեստի և
գիտության բնագավառում
Հարմարավետ քաղաքները, ամրոց-
ները, տաճարները և այլ հուշարձաններ՝ կառուցված խնամքով տաշված հսկայական քարերից, վկայում են թագավորության շինարարների ու ռազմական մասնագետների մեծ վարպետության, ինչպես նաև մաթեմատիկայի բնագավառում առաջադիմության մասին: Աչքի է ընկնում նաև երկաթի կիրառման վարպետությունը: Բացառիկ նրբությամբ և զարդապատկերների շքեղությամբ են աչքի ընկել Վանի թագավորության վարպետների բրոնզե ստեղծագործությունները՝ զենք ու զրահ, գահի մասեր, արձանիկներ և այլն:
Վանի թագավորությանը հատուկ են մի շարք նորարարություններ՝ ժայռի մշակումից և որպես ճարտարապետության կարևոր տարր օգտագործելուց մինչև մետաղամշակման արվեստը:
Դրանք չանհետացան Վանի թագավորության փլուզումից հետո։ Ձևավորված ավանդույթներն ու կանոնները ժառանգեցին հայկական հաջորդ թագավորություններն ու այլ ժողովուրդներ, ինչպես սկյութական ցեղերը: Վանի թագավորության մշակույթի որոշ տարրեր ներթափանցեցին Հին Իրանի և Վաղ Հունաստանի մշակույթներ:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ տեղեկություններ է պարունակում արձանագրություններից յուրաքանչյուրը: Հաշվի՛ր, թե քանի տեղեկություն գտար դրանցում (կրոնական, ռազմական և այլն):

Արձանագրություններից յուրաքանչյուրը մեծամասնությամբ վերաբերում է ռազմական արշավանքներին և սոցիալ-տնտեսական կյանքին, մի փոքր էլ քիչ տեղեկություններ ան կրոնական-պաշտամունքային կյանքի մասին: Գտա 3 տեղեկություն՝ կրոնի, տնտեսության և մշակույթի մասին։

2. Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան Իշպուինի և Ռուսա I արքաների արձանագրությունների միջև (ուշադրություն դարձրու, օրինակ, արձանագրությունների վերջին հատվածին՝ «անեծքի բանաձևին»):

3. Ինչպե՞ս են իրենց ներկայացնում արքաները: Ի՞նչ կարելի է ասել արքաների և նրանց գահակալման ժամանակաշրջանի մասին՝ հիմնվելով նրանց ինքնաներկայացման վրա (պետական կարգ, կրոն և այլն):

Արքան ամբողջ երկրի բացարձակ տիրակալն է: Գահը ժառանգվում է հորից որդուն: Արքան է վճռում երկրի ներքին կյանքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը: Վանի արքաները բավականին խելացի և ուժեղ էին, զարգացրել են արհեստը և գիտությունը, ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ, կառուցել տարբեր պատմամշակութային վայրեր։

Posted in Քիմիա

Ատոմ․ քիմիական տարր

Սովորել— Ատոմ ։ Քիմիական տարր

Էջ՝ 39-42

Դուք արդեն գիտեք, որ ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից։ Հարց է ծագում, իսկ ինչի՞ց են կազմված նյութերը։  

Դեռևս 2500 տարի առաջ (Ք.ա.𝑉 դար) հույն փիլիսոփա Դեմոկրիտն արտահայտել է այն միտքը, որ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, անբաժանելի, հավերժ շարժվող մասնիկներից, որոնց նա անվանել է ատոմներ (ատոմ բառը հունարենից թարգմանած նշանակում է անբաժանելի)։ 

XVIII դարում  հստակեցվեց, որ նյութերի մեծ մասը կազմված է մոլեկուլներից, իսկ մոլեկուլներն իրենց հերթին բաղկացած են ատոմներից:

Դեռևս 20 -րդ դարում ֆիզիկոսները ապացուցել են,որ ատոմը ֆիզիկապես բաժանվում է այսպես կոչված տարրական մասնիկների:

Սակայն այս խնդրի ուսումնասիրությամբ զբաղվում է ֆիզիկան, իսկ քիմիան ուսումնասիրում է նյութերն ու քիմիական ռեակցիաները, որոնցում ատոմները չեն բաժանվում: 

Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:   

Հետաքրիր է իմանալ, թե ատոմների ի՞նչ տեսակներ կան, ինչո՞վ են դրանք տարբերվում և ինչո՞վ նման։ Մարդկությանն այսօր հայտնի են ատոմների 110 -ից ավելի տեսակներ։ Դրանց մեծ մասը հանդիպում է բնության մեջ, իսկ որոշ մասը ստացվել է արհեստական եղանակով՝ միջուկային ռեակցիաների արդյունքում։ 

Ջոն Դալթոնը մշակել է ատոմային տեսություն, որտեղ ընդհանրացրել է տարբեր ատոմների մասին տեղեկությունները: Տեսության էությունը հետևյալն է՝
  • ատոմները նյութի փոքրագույն մասնիկներն են, որոնք անհնար է բաժանել բաղադրիչ մասեր, փոխարկել մեկը մյուսի կամ ոչնչացնել: 
  • միևնույն քիմիական տարրի ատոմներն ունեն նույն կշիռը, տարբեր տարրերի ատոմներ ունեն տարբեր կշիռներ: 
  • քիմիական փոխազդեցության հետևանքով ատոմները միանում են պարզ կամ ամբողջ թվերի հարաբերակցությամբ

Քիմիական ռեակցիաների ընթացքում ատոմները չեն անհետանում և նոր ատոմներ չեն առաջանում, այլ մի նյութի բաղադրությունից անցնում են մեկ այլ նյութի մեջ:

Յուրաքանչյուր տեսակի ատոմ մյուսներից տարբերվում է չափով, զանգվածով, կառուցվածքով և հատկություններով։

Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։

Յուրաքանչյուր տարր ունի իր անունը, պայմանական նշանը և տարբերվում է մյուսներից։ Օրինակ, ատոմների որոշակի տեսակը կոչվում է երկաթ քիմիական տարր, մեկ այլ տեսակը` թթվածին քիմիական տարր, մեկ ուրիշը` ածխածին և այլն։ 

Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:

Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:

Քիմիական տարրերի ատոմները միանալով տարբեր հարաբերակցությամբ՝ առաջացնում են միլիոնավոր քիմիական միացություններ, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այբուբենի սահմանափակ թվով տառերի տարբեր դասավորությամբ կազմվում են անթիվ բազմությամբ բառեր։

Պատասխանել հարցերին

Ո՞րն է նյութի փոքրագույն մասնիկը:

Նյութի փոքրագույն մասնիկն ատոմն է։

Սահմանի՛ր ատոմ հասկացությունը։

Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է։ Ատոմը անհնար է բաժանել բաղադրիչ մասերի, փոխարկել մեկը մյուսի կամ ոչնչացնել: Միևնույն քիմիական տարրի ատոմներն ունեն նույն կշիռը, բայց տարբեր տարրերի ատոմներն ունեն տարբեր կշիռներ:

Սահմանի՛ր քիմիական տարր հասկացությունը։

Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։ Յուրաքանչյուր տարր ունի իր անունը, պայմանական նշանը և տարբերվում է մյուսներից։ Օրինակ, ատոմների որոշակի տեսակը կոչվում է երկաթ քիմիական տարր, մեկ այլ տեսակը` թթվածին քիմիական տարր, մեկ ուրիշը` ածխածին և այլն։

Լրացրո՛ւ բաց թողնված բառերը՝ ամբողջացնելով
նախադասությունները.
ա) Ատոմը նյութի անբաժանելի մասնիկ է։
բ) Քիմիական ռեակցիաների ժամանակ ատոմները մի նյութից անցնում են մեկ այլ նյութի։
գ) Նյութը կազմող «մասերը» քիմիայում անվանում են քիմիական տարր:

Արտահայտությունների հետեւյալ զույգերից ընտրի՛ր ճիշտ տարբերակը.
ա) թթվածնի երկու ատոմ եւ թթվածնի երկու տարր.
բ) ջրածին տարրի զանգվածը եւ ջրածնի ատոմի զանգված

գ)նյութի փոքրագույն մասնիկն ատոմն է, եւ նյութի փոքրագույն
մասնիկը տարրն է.
դ) ջուր նյութը կազմված է ջրածնի ու թթվածնի ատոմներից, եւ ջուր
նյութը կազմված է ջրածին ու թթվածին տարրերից:

Լրացրո՛ւ աղյուսակը՝ ստորեւ գրված պնդումները համապատասխանեցնելով ատոմ եւ քիմիական տարր հասկացություններին՝

ա) ունի զանգված.

բ) անբաժանելի մասնիկ է.
գ) որոշակի անբաժանելի մասնիկների տեսակ է.

դ) քիմիական ճանապարհով անբաժանելի է.
ե) ընդհանրական հասկացություն է։

Ատոմ՝ ունի զանգված, անբաժանելի մասնիկ է, քիմիական ճանապարհով անբաժանելի

Քիմիական տարր՝ որոշակի անաբաժանելի մասնիկների տեսակ է, ընդհանրական հասկացություն

Posted in Русский язык

Мой любимый вид спорта

Игра

Ссылка — игра про волейбол и танцы

Posted in Անհատական նախագիծ, Մայրենի

Հագուստի մոդելավորում և դիզայն

DIOR

CHANEL

CELINE

Սովորողների աշխատանքներ՝

Ալլա Շարոյանց

Posted in Պատմություն

Հունական դիցաբանություն․ նախագիծ

Dionysus - The Greek God of Play and Festivals | Twinkl

Հեղինակներ՝ Նատալի Մնացականյան, Մարի Հարությունյան

Վայր՝ Մայր դպրոց

Ժամանակահատված՝ շուրջտարյա

Ընթացք՝ եթե արդեն ծանոթ եք մեր նախորդ նյութին․ «Հայկականեկեղեցիներ», ապա կիմանաք, որ ես և Մարին մտածել ենք շուրջտարյա նախագիծ։ Նախագիծը բաժանված է մի քանի մասերի և սա երկրորդ մասն է։ Երկրորդ մասի թեման է հունական դիցաբանությունը, որի շրջանակներում ծանոթանալու ենք հունական դիցաբանության մասին և խաղալու ենք ուսումնական խաղ։

Հունական դիցաբանության մասին

Խաղի ընթացք՝ խաղի ընթացքում սովորողները բաժանվելու են թմերի։ Մենք տալու ենք հարցը, թմերը քննարկում են այդ հարցի շուրջ և ընտրում մեկին ով պետք է հարցի պատասխանը տա։ Ով ավելի արագ կպատասխանի հարցին այդ թմին էլ կգա միավոր։ Վերջում միավորները կհաշվենք և կհայտարարենք հաղթողին։

Posted in Մայրենի

Եղիշե Չարենցի բանաստեղծություններ

1.Կարդա՛ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ընտրանին, անգիր սովորի՛ր 1-ինը, 2-րդը, 6-րդը:

1․ Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

2. Հայաստանին

Հազար ու մի վերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

6. Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

2. Մի քանի նախադասությամբ գրավոր ներկայացրո՛ւ բանաստեղծություններից յուրաքանչյուրի արտահայտած տրամադրությունը:

Ինձ բոլոր բանաստեղծություններն էլ մի փոքր հուզեցին։ Առաջին և երկրորդ բանաստեղծությունները սիրո մասին էին։ Իսկ վեցերորդ բանաստեղծությունը կյանքի դժվարությունների մասին էր։