Monthly Archives: Փետրվարի 2022

Փետրվարյան մաթեմատիկայի հաշվետվություն

Այս ամիս շատ հետաքրքիր անցավ։ Հունվար ամսվա վերջից սկսեցինք ուսումնասիրել կոտորակները: Կոտորակներն արտահայտում են որևէ թվի մեկ կամ մի քանի մասը։ Սկսեցինք <<Մաս և ամբողջ>> թեմայից։ Հետո թեմայի շուրջ սկսեցինք լուծել և կազմել խնդիրներ։

Կոտորակների մասին

Կոտորակների գործածությունը մաթեմատիկական հաշվարկներում կիրառվել է երեք հազարամյակ առաջ։ Կոտորակներով առաջին գործողությունները վերագրվում են հին հույներին և եգիպտացիներին։ Դեռևս այդ ժամանակ մարդիկ հասկացան, որ ամբողջ թվերն ամբողջությամբ չեն արտահայտում մաթեմատիկական գործողությունները և անհրաժեշտություն կա գտնել թվերի մասը, որոնք էլ արտահայտվում էին կոտորակի կամ տասնորդական թվի տեսքով։

Կոտորակների մասին տեղեկությունը վերցրել եմ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանից։

Հղում՝

Կանոնավոր և անկանոն կոտորակներ, մաս 2

Կանոնավոր և անկանոն կոտորակներ

Կոտորակներ, մաս 3

Կոտորակներ, մաս 2

Կոտորակներ 16.02.2022թ․

<<Մոգականը մաթեմատիկայում>> նախագծի շրջանակում ուսումնասիրեցինք և սովորեցինք մաթեմատիկական հնարքներ և մոգական քառակուսիներ։

Հղում՝

Մոգական քառակուսիներ

Մաթեմատիկական հնարքներ

<<Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում>> նախագծի շրջանակում լուծեցինք և կազմեցինք խաչբառներ։

Հղում՝

Իմ կազմած մաթեմատիկական խաչբառը

Մասնակցեցինք Փետրվարյան մաթեմատիկայի ֆլեշմոբին։

Իմ կազմած մաթեմատիկական խաչբառը

Առաջադրանքներ՝

Հորիզոնական․

1. Գտի՛ր 6-ի և ամենափոքր երկնիշ թվի արտադրյալը։

6×10=60

60=Կ

2. Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։

1=Ա

3. Գտի՛ր 10.000 թվի 6/10-րդ մասը։

10.000:10×6=6000

6000=Ց

4. Գտի՛ր 40 թվի 1/2 մասը։

40:2×1=20

20=Ի

5. Գտի՛ր այն թիվը, որը 500-ից հարյուրով փոքր է։

500-100=400

400=Ն

Ուղղահայաց․

1. Ա

2. Գտի՛ր 50 թվի 4/5-րդ մասը։

50։5×4=40

40=Խ

3. Գտի՛ր 100-ի ութապատիկը։

100×8=800

800=Պ

4. Գտի՛ր 10-ի և 2-ի քանորդը։

10:2=5

5=Ե

5. Գտի՛ր 1000-ի հնգապատիկը։

1000×5=5000

5000=Ր

Աստվածները և աստվածուհիները

Предварительный просмотр изображения

Մի անգամ հին Հայաստանում մարդիկ փորձում էին տարբեր կախարդանքներով ստեղծել աստվածների և աստվածուհիների։ Մի օր մի հրաշալի ընտանիք ճամփորդում էր և նրանք ընկան փորձանքի մեջ, հետո եկավ ուրվականի տեսքով մի գեղեցիկ աղջիկ և փրկեց նրանց։ Դրանից հետո նրանք այդ ամենը պատմեցին հին Հայաստանի ժողովրդին։ Մարդիկ ասում էին․

— Ի՞նչ եք խոսում, մենք չենք հավատում ձեր աղջիկ ուրվականին, մենք հավատում ենք աստվածների։

Մարդիկ շրջվեցին ու գնացին։  Գիշերը նրանք գնացին այն նույն տեղը, որտեղ հանդիպեցին ուրվական աղջկան և այդ պահին տեսան այդ նույն աղջկան, բայց օդում կանգնած։ Այդ պահին աղջիկն ասաց․

— Ես Անահիտն եմ, մայր աստվածուհին, Արամազդի ընկերուհին։

— Արամազդն ո՞վ է։

— Արամազդը բոլոր աստվածների գերագույնն է։

— Իսկ դու աղջիկ ունե՞ս։

— Այո՛, սա է իմ աղջիկը՝ Նանեն։

— Նանեն նույնպես աստվածուհի՞ է։

— Այո՛։

— Իսկ․․․

Այդ պահին նրանք անհետացան։ Առավոտյան ընտանիքը նորից պատմեց իրենց գլխին եկածը և ասացին, որ նրանք սխալվել են, աղջիկն իրականում աստվածուհի էր։

Այդ օրվանից բոլոր մարդիկ սկսեցին տաճարներ և արձաններ կառուցել աստվածների համար։

 

Միասնական աշխատանք Նանեի հետ։

Մայրը․ առաջադրանքներ

10 փաստ ծիծեռնակի մասին — Բարի Գալուստ`💖 Eva's blog✨Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Առաջադրանքներ

1.Կարդա’ պատմվածքը, դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։

Օճորք-առաստաղ

Զվարթ-ուրախ

Երդիկ-տան կտուրի մեջ թողած բացվածք

Ամբար-զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան

Մարագ-հարդ լցնելու և պահելու տեղ, հարդանոց

2.Պատմվածքից դուրս գրիր բառեր, որոնց հականիշները կարող ես գրել, առանց բառարանի օգնության։

Մայր-տատիկ

Իրիկուն-առավոտ

Գարուն-աշուն

Վերադառնալ-հեռանալ

3.Բնութագրի՛ր մայր ծիծեռնակին։

Մայր ծիծեռնակը շատ հոգատար էր, բարեսիրտ և բարեհոգի։

4.Պատմվածքից դո՛ւրս գրիր մայր ծիծեռնակին բնորոշող հատվածը։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։ Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

5.Ինչպե՞ս կվերնագրեիր պատմվածքը։

<<Բարի մայր ծիծեռնակը>>

6.Ի՞նչ գիտես ծիծառնակների մասին։ Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից հետաքրքիր տեղեկություններ հայթայթիր ծիծեռնակների մասին։

Ծիծեռնակները լինում են տարբեր տեսակների։ Տեսակները մոտ 79 են։ Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։ Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են որդեր և բլոճներ։ Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։ Ծիծեռնակի թռչելով մարդիկ կանխագուշակում են եղանակը։

Օրինակ՝ Եթե ծիծեռնակները բարձր են թռչում , ուրեմն արևոտ օր է սպասվում, իսկ եթե ցածր են թռչում , ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թքով ճյուղերը իրար են ամրացնում։

Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը՝ բաժականաման։

Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ։ Եվ երբ մեզ մոտ եղանակը տաքանում է , նրանք վերադառնում են։ Հիմնականում գալիս են ապրիլին, մայիսին կամ հունիսին։ Մայիսից մինչև հունիս ձագեր են հանում։ Նրանք հանում են 4-6 ձագ և բույն շինում 1000 – 5000 հատ։

Ծիծեռնակները, համեմատաբար մյուս թռչունների, ավելի հաճախ են իջնում գետնին։

Род /продолжение/

Урок 2

стр. 43 — 44

Скоро мамин праздник
Обниму я в марте радостно
Маму милую свою.
Подарю подарок праздничный
И тихонечко спою:
Пускай узнает ветер,
И звёзды, и моря,
Что лучше всех на свете
Мамочка моя.

В русском языке с существительными женского рода используются глаголы прошедшего времени с окончанием -а: делала, писала, помогала. Оля делала домашнее задание.
Существительные мужского рода будут иметь при себе глаголы с нулевым окончанием: делал ,
писал , смотрел . Брат писал письмо. Андрей помогал дедушке.

Придумай предложения со словами:
ОНА ОН
делала делал
писала писал
помогала помогал
Слова для справок: подарок, домашнее задание, письмо, маме, бабушке, дедушке.

Она делала домашнее задание.

Он делал подарок маме.

Он писал письмо дедушке.

Она писала письмо бабушке.

Она помогала маме.

Он помогал дедушке.

Прочитай разговор по телефону бабушки с внуком.
— Доброе утро, бабушка.
— Доброе утро, Тимур.
— Бабушка, поздравляю тебя с днём рождения.
— Спасибо.
— Ты сегодня после обеда будешь дома?
— Буду.
— После школы я приду к тебе.
— Приходи, приходи. Буду ждать.
— До свидания.
— До свидания.

Расскажи, как Тимур поздравит бабушку.

Я думаю, что Тимур так поздравит бабушку.

— С днём рождения, бабушка. Желаю счастье и здоровье.

Домашнее задание:

Рабочая тетрадь

стр. 18 упр. 54 — 57

Vocabulary. The Stone Flower

Show-ցույց տալ

To be pleased with-գոհ լինել

Living beauty-կենդանի գեղեցկություն

To fill-լցնել

Hard-պինդ, աշխատասեր

Servant-ծառա

Mistress-տիրուհի

Think-մտածել

Such-այդպիսի

Nobody-ոչ ոք

To be lucky-հաջողակ լինել

Understand-հասկանալ