Daily Archives: 3 Փտր 2022

English homework, lesson 1

Vocabulary

Great-հիանալի

Excited-հուզված

Vase-ծաղկաման

Woods-անտառներ

Plant-բույս

Bake-թխել

Deep-խոր

Look like-նման լինել

Bring-բերել

Before-նախքան

Expensive-թանկ

Cheap-էժան

Breeze-զեփյուռ

Follow directions-հետևել ուղղություններին

Ask for prices-հարցնել գները

Neighbourhood-հարևանություն

/dз/-j

/а:/-ar

Page 53

Предварительный просмотр изображения

Page 55

Предварительный просмотр изображения

Բնագիտություն․ ջուրը պետք է մաքուր լինի

Բոլորին քաջ հայտնի է, որ առանց ջրի չեն կարող ապրել ոչ բույսերը, ո’չ կենդանիները, ոչ էլ մարդիկ: Դա է պատճառը, որ սովորաբար գյուղերը, քաղաքները կառուցվում են աղբյուրների մոտ. գետերի, լճերի ափերին: Իսկ եթե բնակավայրը հեռու է գետերից, լճերից, ապա մարդիկ փորում են ջրհորեր, կառուցում արհեստական լճակներ ու ջրանցքներ և դրանցից ջուր վերցնում:

Մարդիկ ջանում են մաքուր պահել ու աղտոտումից պահպանել ջուրը: Բայց և այնպես, գետերի, լճերի, ծովերի մեջ թափվում են կենցաղային, գործարանների, ֆաբրիկաների օգտագործած և աղտոտված ջրերը: Նման ջրերը իրենց մեջ պարունակում են հիվանդածին մանրէներ և կենդանի օրգանիզմների համար խիստ վտանգավոր թունավոր նյութեր: Աղտոտված ջրերում ոչնչանում են ձկներն ու ջրային այլ կենդանիները, չեն աճում բույսերը: Եթե մարդը որպես սննդամթերք օգտագործում է, օրինակ, աղտոտված ջրում ապրող ձկան միսը, ապա թունավոր ու վտանգավոր նյութերն անցնում են մարդու օրգանիզմ՝ առաջացնելով թունավորում:

Երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի ամենուրեք մաքուր պահել ջրերը: Սովորաբար խմելու ջրի մաքրությանը հետևում են բժիշկները և տարբեր մասնագետներ: Գյուղերում պետք է աղտոտումից պահպանել աղբյուրների, ջրհորերի, լճակների ջուրը: Ուստի չի կարելի դրանց մեջ բաց թողնել անասնագոմերի և կենցաղային կեղտոտ ջրերը: Բնակավայրը ջրով ապահովող ջրի ավազանները, խողովակները պահպանում են աղտոտումից, իսկ գետերից կամ լճերից վերցվող ջուրը զտում են’ ֆիլտրում, և, եթե անհրաժեշտ է, ավելացնում մանրէներ ոչնչացնող նյութեր:

Ջրի պահպանության նպատակով Հայաստանում ընդունված է հատուկ օրենք, որով արգելվում է գետերի, լճերի մեջ բաց թողնել  աղտոտված ջուրն ու թափոնները:

Առաջադրանք`

Ֆիլմից դուրս գրիր քո կարծիքով ամենահետաքրքիր երեք փաստերը։

Աշխարհի ամենաթանկ ջուրը գտնվում է Լոս Անջելեսում, որի մեկ շիշը արժե 90 դոլար, այն իր մեջ պարունակում է նաև այլ օգտակար նյութեր։

Ամենամաքուր ջուրը գտնվում է Ֆինլանդիայում։

Կա ջուր, որը վառվում է։ Ադրբեջանում կա այդ ջրից, և եթե լուցկին մոտեցնես ջրին, ապա այն կվառվի։

Части речи

Из учебника стр. 34 — 35

стр. 34 Весёлая грамматика

Запомни части речи.
Существительные (кто? что?).
Глаголы (что делать? что сделать?).
Прилагательные (какой? какая? какое? какие?).
Местоимения (я, ты, он, мы).
Числительные (один, два, три, четыре).
Наречия (сколько? как? каким образом?).
Частицы (-то, -либо, -нибудь, не, ни).
Междометия (ох, ах, эх).

Кто?- няня, рыба, человек, полицеский, доктор, лев, заяц, учительница, девочка, мальчик

Что?-калькулятор, календарь, спорт, гимнастика, балет, интернет, тетрадь, кофе, звезда, блог

Что делать?-петь, спасать, прыгать, готовить, танцывать, смотреть, любить, играть, отправить, путешествовать

Что сделать?-написать, прочитать, попрыгать, увидить, отреагировать, подрасти, сберечь, построить, отвечать, покупать

стр. 35 Упр. 2

Суш.-чашка, пол, суп, котлета, потолок

Гл.-опрокидывать, выливать, прилипнуть

Наречия-бросать, вверх

Домешнее задание:

Упр. 44, 45 /рабочая тетрадь/

Ոսկե քաղաք, 6-9 մասերի ընթերցում և 5-10 առաջադրանքների կատարում

6

Աչքը բաց է անում Դիվանան։ Աոջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը.

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ա՜խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ», մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց.

— Ասացեք, աղաչում եմ, ով երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը:

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառանե՞ր եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե՞…

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՛, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում, և քեզ էլ կհրավիրեն անշուշտ։

7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչն է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային.— վի՞շտն է քեզ հալածում, թե՞ բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարոդ ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ է,— ասում է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի: Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությունը…

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը.

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկը,— հայտարարում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ է տալի Գոհար թագուհին.— Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք և զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։

— Օ՛, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ոչ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

— Նրա…

— Ո՞վ է նա։

— Քանաքարան… իմ Քանաքարան…

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհքից աշխարհք ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին;— Մի՛ վերադառնա, Դիվանա, մնա մեզ մոտ. ապրի մեզ հետ։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները…

— Ոչ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես…

— Ոչ, չի լինելու որ չի լինելու։

Էն ժամանակ թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում ու ճանապարհ են դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։

8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը գցում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է ամուսնանա իր ձետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չեմ կարոդ, նազելի տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի, դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենա, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։ — Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես՝ կախարդ Գոհարը։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարց ու փորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես, կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և իմ Քանաքարային, և ամեն մարդու։ Վերջապես այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակինթավոր թևերը փռած հայտնվում է մի մեծ արծիվ։

— Տա՛ր,— բացականչում է կինը, ու ամեն բան չքանում է Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը.

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կրկին։

Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց՝
Ցավերի տուն, արցունքի ծով։

Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան ու գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցեք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դուրս արեք իսկույն։

— Ապասի, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքից եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու, ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանում եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը… Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան, ու աշխարհքով մին է լինում ուրախությունից։

Ուքանա թագավորն էլ շնչի է գալի, օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան ու սկսում է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ.

Ի՜նչքան լեն է աշխարքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։

5․ Նկարագրի՛ր Ոսկի քաղաքը՝ ըստ հեքիաթի։

Ոսկի քաղաքը կանաչապատ էր և ապարանքներով լի։

6. Հինգից- վեց նախադասությամբ նկարագրի՛ր Քանաքարային։

Քանաքարան շքեղ, գեղեցիկ, նրբազգաց արքայադուստր էր։ Նրան բոլորը առաջին հայացքից սիրահարվում էին, որովհետև նա շա՜տ գեղեցիկ էր։ Հեքիաթում չէր ասվում նրա արտաքին տեսքի մասին, բայց իմ պատկերացումով նա սևահեր, բաց շագանակագույն աչքերով, կարմիր, հաստ շրթունքներով, ոսկե թագով, գույնզգույն քարերից պատրաստված վզնոցներով, գունավոր զգեստով և գեղեցիկ ականջօղերով։ Նրա գեղեցկությունը հաստատ շատ նման էր Գոհար թագուհուն։ Նրա գեղեցկությունը անհնար է բացատրել, քանի որ աղջիկը անկրկնելի էր։

7․ Բնութագրի՛ր Դիվանային։ 

Դիվանան ազնիվ, շռայլ և զվարճալի էր։

8.Դո’ւրս գրիր քեզ ամենից դուր եկած միտքը և հիմնավորի՛ր ընտրությունդ։ 

Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

Ինձ դուր է եկել այս միտքը, քանի որ այս նախադասությունը իր մեջ պարունակում է ճշմարիտ խոսքեր։

9․ Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ հեքիաթի։ 

Ըստ հեքիթի երջանկության գաղտնիքը ազնվությունն ու չդավաճանելն է։

10․ Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ քեզ։ 

Ինձ համար երջանկության գաղտնիքը սերն է։