Category Archives: Անգլիախոս մաթեմատիկների ջոկատ

Մեր պատրաստած համեղ բիսկվիթը․․․

Արագ Կաթով բիսկվիթ👍 Быстрый пирог на молоке 😋milk biscuit cake - YouTube  | Baking, Biscuit cake, Food

Այսօր մենք պատրաստեցինք համեղ բիսկվիթ։ Ամեն մեկը կատարեց մի քանի գործեր․ օրինակ՝ ես կոտրեցի ձուն և խառնեցի խմորը։ Մենք մեր գործը կատարում էինք միասնական։ Երբ արդեն խմորը պատրաստ եղավ մենք դրեցինք այն ջեռոցը և մինչ եփվելը մենք գնացինք բակ և խաղացինք։ Այնուհետև եկանք փորձելու մեր պատրաստածը։ Սկզբում զվարճանքի համար շոկոլադե կրեմի օգնությամբ բիսկվիթի վրա գրեցինք «mskh», հետո ավելացրեցինք նախշեր և ամբողջ բիսկվիթը պատեցինք շոկոլադե կրեմով, որից հետո կրկնեցինք զանգվածի չափման միավորները և վայելեցինք բիսկվիթը․․․

Ճամբարային վերջին շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ ճամբարի վերջին շաբաթն է և դրա համար ես այս նյութում մանրամասն կպատմեմ մեր շաբաթվա գործունեության մասին։

Այս շաբաթ մեզ հյուր էին եկել ընկեր Նունեն և Պարոն Տիգրանյանը։ Նրանք մեզ պատմեցին Ներսես Շնորհալու մասին։ Այդ ընթացքում ես և Մանեն երգեցինք նրա շարականներից մեկը՝ Առավոտ Լուսոն։ Բոլորին մեր ելույթը շատ դուր եկավ։ Մենք իմացանք, որ 2022 և 2023 թվականները ՅՈՒՆԵՍԿՕ միջազգային կազմակերպությունը հռչակել է, որպես Ներսես Շնորհալու տարիներ։

Այս շաբաթ նաև մենք կատարեցինք բազմաթիվ թեստեր, որպեսզի պատրաստվենք մաթեմատիկայի ստուգմանը։

Երեկ մենք մասնակցեցինք Մաթեմատիկայի առկա ֆլեշմոբին։ Մեզ հյուր էին եկել Արևելքի, Հարավի և Հյուսիսի 4 և 5-րդ դասրանների սովորողները։ Երեկ նաև ընկեր Անիի հետ պատրաստեցինք դդումով աղցան/մանրամասներն այստեղ

Այսօր մենք պատրասեցինք համեղ բիսկվիթ, որի վրա հետո քսեցինք շոկոլադե կրեմ։ Մինչ ուտելը մենք կրկնեցինք զանգվածի չափման միավորները և, որպես մրցանակ կերանք մեր պատրաստած համեղ բիսկվիթը։ Կխոստովանեմ այն շա՜տ համեղ էր։

Դդումով աղցան

Դդումով աղցան

Այսօր մենք Առաջին ջոկատով պատրաստեցինք հայկական ավանդական դդումով աղցան։ Աղցանի համար մենք օգտագործեցինք դդում, հազար և խառը կանաչի։ Ջոկատի մի մասը սկսեց բարակ կտրատել դդումը, իսկ մյուս մասը մանր-մանր կտրատեց հազարը և խառը կանաչին։ Ես մասնակցեցի հազարի և խառը կանաչիի կտրատելուն։ Կտրատեցի ինչպես հարկն է՝ մանր-մանր։ Երբ վերջացրեցինք մեր գործը, սկսեցինք համտեսել։ Մանեն լցրեց աղցանը բաժակների մեջ և բաժանեց։ Ինձ այն շատ դուր եկավ։

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ մեր ճամբարի սկզբնական շաբաթն էր։ Այս շաբաթ իմ համար շատ հետաքրքիր էր, զվարճալի և խաղային։

Հունիսի 1-ին մենք ունեցանք ուղղակի հրաշալի օր։ Այդ օրը մենք պատրաստեցինք մրգային պաղպաղակ։ Պատրաստման սկզբում մենք կրկնեցինք զանգվածի չափման միավորները։ Իմ պաղպաղակի մեջ ես խառնել էի ելակ և գիլաս։ Այն շա՜տ համեղ էր։ Ի դեպ մենք պատրաստման ընթացքում խոսում էինք նաև անգլերեն։

Հետո իջանք բակ և խաղացինք։

Ճամփորդություն

Երեկ մենք գնացել էինք Կենտրոնական բանկ, Անգլիական այգի, այնուհետև՝ մեր սիրելի ընկեր Մարկ Վարդանյանի ֆոտո-ցուցահանդեսին։ Այն տեղի ունեցավ ՆԱՄ-ում (Նարեկացի Արվեստի Միությունում)։ Նրա լուսանկարները շատ գեղեցիկ էին։ Կենտրոնական բանկում ծանոթացանք փողի պատմությանը, սովորեցինք տարբերել կեղծ և իրական թղթադրամները և դիտեցինք երկու ֆիլմ։ Առաջինում մենք տեսանք, թե ինչպես են մարդիկ ստեղծում թղթադրամները, իսկ հետո դիտեցինք մի մուլտֆիլմ, որը կոչվում էր Գնաճի հրեշ։ Իսկ Անգլիական այգում «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի շրջանակներում երգեցինք և պարեցինք։

Մաթեմատիկայի ստուգատես

Այսօր մենք իրականացրեցինք Մաթեմատիկայի ստուգատեսի առաջին փուլը։ Ի դեպ Մաթեմատիկայի ստուգատեսն քննության նախապատրաստումն է։

Մաթեմատիկայի ստուգատեսի առաջին կանգառ․ կշռում

Այսօր մենք կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի առաջին կանգառը՝ կշռումը։ Մոտեցանք կշեռքին, նախ կշռվեցինք առանց ուսապարկի (31 կգ 300 գ), իսկ հետո կշռվեցինք ուսապարկով (33 կգ 750 գ)։ Դրա միջոցով պարզեցի ուսապարկիս զանգվածը՝ 33 կգ 750 գ-31 կգ 300 գ=2 կգ 450 գ։

Հունիսյան ճամբար (անգլերեն)

Donald Bisset “Miranda’s Journey”

Vocabulary:

feel-զգալ

leave-թողնել

bravely-քաջաբար

for miles-շատ մղոններ անց

sand-ավազ

recognize-ճանաչել

mist-մառախուղ

flock-երամ

swallow-ծիծեռնակ

south-հարավ

in salute-ողջույնի նշան

a yard-անգլիական երկարության չափման միավոր

blind-կույր

ponds-արհեստական լճակ

meet-հանդիպել

beak-կտուց

cease-ընդհատվել, դադարել

inn-հյուրատուն

island-կղզի

in the middle-մեջտեղում

to be pleased-գոհ լինել

bank-ափ

sign-ստորագրել

to look after yourself-հոգ տանել քո մասին

Անհատական ուսումնական պլան (ճամբար)

Անուն, Ազգանուն՝ Նատալի Մնացականյան

Ջոկատի անուն կամ համար՝ Անգլիախոս մաթեմատիկների ջոկատ, 11-րդ կամ 1-ին ջոկատ

Ջոկատավարներ՝ Գրետա Բակունց, Հայկուհի Հովհաննիսյան

Ուսուցիչների ճամբարային նախագծեր՝

Ընտրությամբ գործունեություն՝ Մաթեմատիկա

Մայիսյան ֆլեշմոբի երկրորդ մակարդակի քննարկում

1. ABCD քառակուսու կողմը 6 է, (տես նկարը): Որքա՞ն է AOD եռանկյան մակերեսը:
Captionless Image
  1. 6×6=36
  2. 36:4=9
9 սմ քառ․
2. Վարպետը և օգնականը միասին պատրաստել են 160 դետալ: Որքա՞ն դետալ է պատրաստել օգնականը, եթե հայտնի է, որ վարպետը 3 անգամ շատ դետալ է պատրաստել օգնականից:
  1. 160:4=40
40 դետալ
3․ Հայրիկը 42 տարեկան է՝ 29 տարով փոքր պապիկից և երեք անգամ մեծ որդուց: Քանի՞ տարեկան է պապիկը և քանի՞ տարեկան որդին:
  1. 42+29=71
  2. 42:3=14
Պապիկ՝ 71 տարեկան
Որդի՝ 14  տարեկան
4. Դասարանի 32 սովորողներից 23-ը սիրում է կատու պահել, իսկ 18-ը՝ շուն: Գիտենք նաև, որ 10 սովորող և՛ կատու է սիրում պահել, և՛ շուն: Քանի՞ սովորող է, որ կենդանասեր չէ:
  1. 23+18=41
  2. 41-10=31
  3. 32-31=1

1 սովորող

5. Վերելակը առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանում է 18 վայրկյանում: Քանի՞ վայրկյանում այն առաջին հարից կբարձրանա հինգերորդ հարկը:

  1. 18×3=6
  2. 6×4=24

24 վայրկյանում

6. Տրված եռանիշ թվի թվանշանների արտադրյալը 135 է, որքա՞ն է այդ թվի թվանշանների գումարը:

  1. 135:5=27
  2. 27=3×9
  3. 3+9=12

12 կամ 17

7.  2014 թվի  թվանշանների միջև տեղադրեք 3 թվանշանը այնպես, որ ստացվող թիվը լինի ամենափոքրը:

8. Գտնելով օրինաչափությունը գրի՛ր ևս մեկ անդամ.  3, 8, 18, 38, 78

  1. 38+40=78

78

9. Արևելյան դպրոց-պարտեզի  ծաղկանոցում սովորողները տնկեցին 3 գույնի՝  կարմիր, դեղին, սպիտակ, վարդերի 25 թուփ: Հայտնի է, որ կարմիր վարդի թփերը 2-ով շատ են սպիտակ վարդի թփերից, իսկ դեղին վարդի թփերը 9 հատ են: Քանի՞ կարմիր վարդի թուփեն տնկել սովորողները:

Դեղին=9 

  1. 25-9=16
  2. 16:2=14
  3. 14:2=7
  4. 7+2=9

9 կարմիր վարդի թուփ

10. Շախմատիստը 40 խաղից վաստակել է 25 միավոր (հաղթանակ՝ 1 միավոր, ոչ ոքի՝ կես միավոր, պարտություն 0 միավոր): Որքանո՞վ է նրա հաղթանակների թիվը պարտությունների թվից ավելի:

  1. 40-25=15
  2. 25-15=10

10-ով