Posted in Մայրենի

Իմ մայրիկը

Իմ մայրիկը իմ կյանքի միակ էակն է։ Առանց նրա ես չէմ կարող ապրել։ Նա շատ բարի, հոգատար և գեղեցիկ մայր է։ Նա շատ է սիրում իր կյանքը և իհարկե մեզ և իմ եղբորը։ Ես նրա շատ եմ սիրում և հարգում, քանի որ ամեն երեխա պետք է հարգի իրծնողների լավ արարքները։ Ես կանկանայի, որ բոլոր երեխաներն էլ սիրել և հարգել իրենց ծնողներին։ Նա ամենաբարի մայրն է այս աշխարհում։ Առայժմ այսքանը։ Ցտեսություն։

Posted in English

The funny monkey Chita

1. What can Chita do? Chita can jump, run, play, dance and sing.
2. What can the frog do? The frog can jump.
3. What can the dolphin do? The dolphin can jump and play.
4. What can the kitten do? The kitten can run, jump and dance. 
Posted in Մայրենի

Խոսող ձուկը

Հարցեր և առաջադրանքներ

1․ Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:

1․ Շալակատար — աղքատ                                                                                                                      

2․ Կնիկ — անհանգիստ                                                                                                                                             

3․ Երիտասարդ — ուժեղ                                                                                                               

4․ Ձկնորս — չար                                                                                                                       

5․ Հրեշ – հսկա                                                                                                                         

6․ Խոսող ձուկ — գեղեցիկ

2․ Բառերի համար զույգեր հորինի՛ր:

 օրինակ՝ քաղաք- մաքուր քաղաք:

Հրեշ, ծով, անծանոթ, ախպեր, գիշեր:

Հսկա հրեշ, մեծ ծով, անծանոթ մարդ, բարի ախպեր, մութ գիշեր

3․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Շալակատար – բեռ տանող

4․ Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:

— Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…

5․ Ինչպիսի՞ն էր ձուկը:

Ձուկը բարի էր, գեղեցիկ և կամեցող։

6․ Իսկ շալակատարը ինչպիսի՞ մարդ էր:

Շալակատարը բարի և աղքատ մարդ էր։ 

7․ Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը։

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հրեշի միտքը։

 

8․ Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:

Մի օր ես լողում էի ջրի ափին և ինձ բռնեց մի ձկնորս։ Նա տվեց ինձ իր շալակտարին, բայց նա ինձ խղճաց և բաց թողեց։ Տարիներ անցան, բայց ես նրա լավությունը չմոռացա և օգնեցի նրան ազատվել հրեշից։ Ճիշտ է այն ասացվածքը, երբ ասում են․ —  Լավություն արա ջուր գցի, չի կորչի։

9․ Նամակ գրի՛ր ձկանը:

Բարև, սիրելի՛ձկնիկ ջան։ Դու շատ լավ վարվեցիր աղքատի և նրա կնոջ հետ։ Ես ուրախ եմ, որ կան քեզ նման բարի ու կամեցող ձկներ այս աշխարհում։ Միշտ մնա բարի և ուժեղ ինչպես կաս։

                                                                           Սիրով՝ Նատալի Մնացականյան

Posted in Մայրենի

Ճանապարհորդություն դեպի Մհեր Մկրտչյանի անվան թատրոն

Ուրբաթ օրը մենք մեր դասարանով մեկնեցինք Մհեր Մկրտչանի անվան թատրոն։ Ճանապարհին մենք տեսանք Հայկ նահապետի արձանը, ռուսական եկեղեցին, քաղաքապետարանը, Ֆրանսիայի դեսպանատունը և Ամերիկայի դեսպանատունը։ Ինձ հետ վերձրել էի ջուր, բջջային հեռախոս և այլ անհրաժեշտ պարագաներ։ Թատրոնը գտնվում է Մովսես Խորենացու փողոցի վրա։ Թատրոնը պատված էր Մհեր Մկրտչյանի լուսանկարներով։ Ինձ շատ դուր եկավ թատրոնի բեմակատարությունը և դերասանները, իսկ ամենից շատ՝ մայր կատուն և իր ձագերը։ Ներկայացումը <<Մի կաթիլ մեղր>> և <<Շունն ու կատուն>> հեքիաթի խառնուրդն էր։ Ներկայացման մեջ զարմանալին այնն էր, որ ձագերի տատիկը հեղինակն էր։ Ներկայացման ամենածիծաղելի հատվածն այնն էր, երբ գյուղացիները և կատուները աղեղներով, թրերով և  մկրատներով հարձակվում են շան վրա և ճչալով վազում են։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Ընկեր Վարսիկին նման օր  կազմակերպելու  համար։

Posted in Հետաքրքիր փաստեր, Մաթեմատիկա

Մաթեմատիկական խնդիրներ

1կգ մրգային աղցան պատրաստելու համար օգտագործվել է 240 խնձոր, 360գ տանձ և դեղձ: Որքա՞ն դեղձ է օգտագործվել:

Լուծում 1) 240 + 360 = 600

               2) 1000 – 600 = 400

Պատասխան՝ 400 գ դեղձ

Խանութը ստացավ երկու մեքենա և կարտոֆիլ։ Մի մեքենայում կար 420 կգ, իսկ մյուսում 560 կգ կարտոֆիլ։ Դրանցից 680 կիլոգրամը վաճառվեց։ Որքա՞ն կարտոֆիլ մնաց խանութում։

Լուծում 1) 420 + 560 = 980

               2) 980 – 680 = 300

 

Պատասխան՝ 300 կարտոֆիլ

 

Հավաքածուի մեջ կա 32 խորանարդ, 4 անգամ պակաս բուրգ և 17 ուղղանկյունանիստ։ Դրանցից 32-ը պլաստիկե են, իսկ մյուսները՝ փայտյա։ Քանի՞սն են փայտյա։

Լուծում 1) 32 ։ 4 = 8

                2) 32 + 8 + 17 = 57                  

                3) 57 – 32 = 25

Պատասխան՝ 25 — ը փայտյա

Posted in English

My family

Hello, I am Nataly. I am seven. I am a schoolgirl. I am from Yerevan. I can ride a bike, draw, sing and dance. This is my family. I have a big family: a mother, father, grandpa, grandma and a brother. My father’s name is Arthur. He is a businessman. My mother’s name is Armine. She is a senior check-in clerk. She works at the airport. My grandpa’s name is Iskandar. He is a builder. My grandma’s name is Natalya. She is a teacher. She teaches mathematics. My brother’s name is Areg. He is three. My brother can’t swim but he can ride a bike, dance, draw, sing and play with a ball. This is all about me and my family.

Posted in Թումանյանական օրեր, Մայրենի

Ձախորդ Փանոսը Հովհաննես Թումանյան

Image result for ձախորդԺամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։

Continue reading “Ձախորդ Փանոսը Հովհաննես Թումանյան”