Կար, չկար մի մարդ կար, անունը՝ Փանոս։ Փանոսը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի։ Մի օր աղջիկը գնում է բակ զբոսնելու և հանդիպում է մի գրքի։ Նա թերթում է գիրքը և նկատում մի գաղտնի քարտեզ։ Նա որոշում է գնալ գրքի ճանապարհով։ Գնաց, գնաց և գտավ մի քարանձավ։ Մտավ քարանձավ և գտավ մի լույս։ Նա նայեց լույսին, և լույսը նրան քաշեց։ Երբ նա մտավ լույսի մեջ, նրա հետ խոսեց անծանոթ ձայն, և այդ ժամանակ հայտնվեց մի մեղու։ Նրանք ընկերացան և այդ պահին աղջիկը վերադարձավ իր տեղը։ Եվ վերջում պարզվեց, որ այդ արկածը երազ էր։