Monthly Archives: Հունվարի 2024

Ինքնակենսագրություն (Հովհաննես Թումանյան)

Կարդա’ Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրությունը, պատրաստվի՛ր բանավոր քննարկման:

Առաջադրանք`

1.Նյութերն ընթերցելուց հետո 7-10 նախադասությամբ գրի’ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։

Իմ կարծիքով Հովհաննես Թումանյանը այս նյութը գրելիս եղել է շատ անկեղծ։ Նա այնպես էր շարադրել իր մտքերը, կարծես խոսեր ամենամոտ մարդու հետ։ Տեքստում Թումանյանը գրել էր, որ նրա հայրը՝ Տեր Թադեոսը եղել է շատ ազնիվ, բարի, մարդասեր և առատաձեռն։ Դա խոսում է նրա մասին, թե Թումանյանը ինչքա՜ն է սիրել իր հորը։ Նրա հայրն ու մայրը ունեին տարբեր բնավորություններ, այդ իսկ պատճառով իրար հետ շատ էին կռվում։ Իմ համար ամենազարմանալի և հուզիչ հատվածն այն էր, երբ գրված էր, որ վարժապետը մահացու կերպով հարվածում էր աշակերտներին։ Նաև ինձ հուզեց և զարմացրեց այն փաստը, որ այդ ժամանակ աշակերտին ծեծելը սովորական բան էր և այդքանից հետո ուսուցչին կամ վարժապետին բոլորը սիրում էին։ Իմ ամենից սիրած հայ գրողը միշտ եղել է Հովհաննես Թումանյանը և այս տեքստը կարդալուց հետո ես վերջնականապես համոզվեցի, որ այդ գրողը Հովհաննես Թումանյանն է։

2. Ինքնակենսագրականից ելնելով բնութագրի’ր Թումանյանի ծնողներին։

Ինքնակենսագրականից ելնելով ես հասկցա, որ Թումանյանի ծնողները ունեցել տարբեր բնավորություններ և այդ իսկ պատճառով շատ էին կռվում իրար հետ։

3.Ինչպիսի՞ն էր գյուղական ուսումնարանը։ Կա՞ն արդյոք նմանություններ ներկայիս դպրոցների եւ այդ ուսումնարանների միջեւ։

Գյուղական ուսումնարանում վարժապետները շատ դաժան էին վարվում աշակերտների հետ և ամեն սխալի համար մահացու կերպով ծեծում։ Ներկայիս դպրոցների և այդ ուսումնարանների միջև նմանություններ չեմ տեսնում։

Վանի աշխարհակալ տերությունը

Արգիշտի 1 հզոր արքան։ Վանի տերությունը Արգիշտի 1-ի օրոք (Ք․ա․ 786-764) հասավ աննախադեպ հաջողությունների։ Նրա թագավորությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև զգալի տարածքներ նրա սահմաններից դուրս։

Արգիշտի 1-ի հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան։ Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը։ Ասորեստանյան երբեմնի հզոր տերությունը սարսափի մեջ էր։ Դրա մասին է վկայում նրա զորքերի գերագույն հրամանատարի խոստովանությունը, որում հայոց մեծ տիրակալը բնութագրվում է իբրև մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ են»։

Շատ ավելի մեծ է եղել Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտը, որի մասին պատկերացում են տալիս հնագիտական պեղումները։ Մասնավորապես, Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել է Արգիշտի 1-ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ, որը պահվում է Բեռլինի առաջավորասիական թանգարանում։ Նույնպիսի սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայում, Օսիայում, Գուգարքի Թռեղք գավառում։

Արգիշտի 1-ը հիմնադրեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին (Ք․ա․ 782)՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին (հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ)։ Դրանք դարձան Արգիշտի 1-ի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը։

Ամփոփելով Արգիշտի 1-ի աշխարհակալության մասին մեր տեղեկությունները՝ տեսնում ենք, որ նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ)։ Իսկ նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։

Չորս ծովերի տերությունը։ Համահայկական թագավորության հզորացումը շարունակվում է նաև հաջորդ արքա Սարդուրի 2-ի օրոք (Ք․ա․ 764-735)։ Նրա գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառյալ Կուլխա (Կոլխիդա) երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը (Ուրտեխի անվամբ) հիշատակում է Սարդուրի 2-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։ Սարդուրի 2-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։ Ձորս ծովերի միջը ստեղծվում է հզոր մի տերություն։

Այսպիսով՝ Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի օրոք Վանի թագավորությունն Առաջավոր Ասիայի ամենաուժեղ պետությունն էր։

Հարցեր և առաջադրանքներ՝

1․ Ինչպե՞ս է բնորոշում Արգիշտի 1-ին Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը։

Արգիշտի 1-ին Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը բնորոշել է, որ արքայի ուժերը եղել են մեծաքանակ և նույնիսկ նրա անունն եղել է ահարկու՝ ինչպես ծանր հողմ։

2․ Ներկայացրեք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ի օրոք։

Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ի օրոք եղել են Փոքր Ասիայից մինչև Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ)։

3․ Ի՞նչ կարևոր հենակետ-քաղաքներ կառուցեց Արգիշտի 1-ը, պետության հյուսիսում։ Ո՞ր թվականին է հիմնել Արգիշտիխինիլին։

Արգիշտի 1-ը հիմնել է երկու կարևոր հենակետ-քաղաքաներ, որոնք են Էրեբունին և Արգիշտիխինիլին։ Արգիշտի 1-ը Էրեբունի քաղաքը հիմնեց Ք․ ա․ 782 թվականին, իսկ Արգիշտիխինիլի քաղաքը՝ 6 տարի հետո, այսինքն՝ Ք․ ա․ 788 թվականին։

4․ Մինչև ո՞ւր էին ձգվում Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտները։

Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտները ձգվում էին Հյուսիսային Կովկասից մինչև Զագրոսի կենտրոնական շրջանները։

5․ Ի՞նչ ընդգրկում ուներ Վանի տերությունը Սարդուրի 2-ի օրոք։

Վանի տերությունը Սարդուրի 2-ի օրոք ունեցավ տարածքային ընդգրկում։ Նա ընդլայնեց Արգիշտի 1-ի կողմից գրաված տարածքները։

6․ Համեմատեք Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի նվաճումները։

Արգիշտի 1-ը և Սարդուրի 2-ը ունեցել են մեծ նվաճումներ։ Արգիշտի 1-ը մեծացրել է Վանի տերության սահմանները, հիմնել բազմաթիվ բնակավայրեր, քաղաքներ։ Իսկ Սարդուրի 2-ը վերագրավել է նախորդ արքայի նվաճած տարածքները և ավելի ընդլայնել տերության սահմանները։

Կրճատած՝

Արգիշտի 1-ը եղել շատ հզոր արքա։ Նա Վանի թագավորությանը տիրել է Ք․ա․ 786-764 թվականները։ Իր գահակալման ընթացքում նա հասավ աննախադեպ հաջողությունների։ Նրա թագավորությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև զգալի տարածքներ նրա սահմաններից դուրս։

Արգիշտի 1-ինին Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը բնորոշել է, որ արքայի ուժերը եղել են մեծաքանակ և նույնիսկ նրա անունն եղել է ահարկու՝ ինչպես ծանր հողմ։ Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ի օրոք եղել են Փոքր Ասիայից մինչև Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ)։

Արգիշտի 1-ը հիմնել է երկու կարևոր հենակետ-քաղաքաներ, որոնք են Էրեբունին(այժմյան Երևան),  և Արգիշտիխինիլին։ Արգիշտի 1-ը Էրեբունի քաղաքը հիմնեց Ք․ ա․ 782 թվականին, իսկ Արգիշտիխինիլի քաղաքը՝ 6 տարի հետո։ Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտները ձգվում էին Հյուսիսային Կովկասից մինչև Զագրոսի կենտրոնական շրջանները։

Համահայկական թագավորության հզորացումը շարունակվում է նաև հաջորդ արքա Սարդուրի 2-ի օրոք (Ք․ա․ 764-735)։ Նրա գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով։ Հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը (Ուրտեխի անվամբ) հիշատակում է Սարդուրի 2-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։

Ճամբարային ռադիոթատրոն

«Ճամբարային ռադիոթատրոն» նախագիծը իրականացրել ենք ձմեռային ճամբարի ընթացքում:

Դերերում` Նատալի Մնացականյան, Կարեն Հովհանիսյան, Աստղիկ Մեղրունի, Նանե Պլուզյան և Գևորգ Մարուքյան։

Օմար Խայամ «Առակ հայելու մասին»

«Հնդկական առակ»

Ղազարոս Աղայան «Մեղուն ու հավը»

Ղազարոս Աղայան «Ոսկի և երկաթ»

Բնագիտատեխնիկական ստուգատես

  • Խնամված կենդանի, բույս

Տանը ես խնամում եմ Կորելա թութակ։ Նրա անունը Գաբրիել է։ Մենք ընտանիքով նրան շատ ենք սիրում։

Հետաքրքիր փաստեր — Կորելա թութակները կարող են սովորել մինչև 300 բառ։ Նրանց մարմնի երկարությունը 30-36 սմ է, քաշը՝ 90-150 գ, ապրում են 15-20 տարի։

Իմ թութակի լուսանկարները՝

Հետաքրքրաշարժ մայրենի

1. Բառերում թաքնված են կենդանիներ և թռչուններ, փորձիր գտնել:Անհավատ — հավ, լուսանկարչություն — լուսան, ցրտաշունչ — շուն, օրդուբադցի — բադ, կայծակնային — այծ, սալորենի — լոր, ախոյան — խոյ, սուլիչ — ուլ, վարկատու — կատու, ելակետային — կետ, անեզր — եզ, բոլորովին — լոր

2.Գրիր բառեր՝որոնց հնչյունները ու տառերը հավասար են — բազմոց, սեղան, առյուծ, գետաձիորոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը — արև, եղջերու, ոտք, մկնիկ

3. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ բառեր՝ մկշա — մաշկ, սափե — ափսե, կիճավ — կավիճ, վգաառ — գավառ, վակտ — վտակ, կտմրա — մկրատ, րպակ — պարկ, ակվ — կավ:

4. Հետևյալ բառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր:Հարս, մաշկ, մարդ, կավ, թույն, գրամ, երգ, գութան, հույս, ագաթ

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Предварительный просмотр изображения

Ճամբարային երկրորդ շաբաթը ձմեռային ճամբարի նախավերջին շաբաթն էր։ Շաբաթվա ընթացքում զբաղվել ենք զանազան գործունեություննեջով, որոնց մասին հիմա կպատմեմ։ Զբաղվել ենք խոհարարությամբ, պատրաստել պիցցա և ամերիկյան նրբաբլիթ(փանքեյք)։ Գնացել ենք <<Գրանդ Քենդի>> պոնչիկանոց, համտեսել համեղ փքաբլիթ։ Ռուսերենի դասի շրջանակներում այցելել էինք Արևմտյան դպրոց, որպեսզի 5 տարեկանների հետ լեգոներով պատրաստեինք տարբեր հետաքրքիր մարմիններ։ Ճամփորդել ենք դեպի Գաֆէսճէան արվեստի կենտրոն, ծանոթացել ժամանակակից արվեստի նմուշների հետ։ Շաբաթվա վերջին օրը ճամփորդական օր էր դեպի Ժողովրդական Արվեստի թանգարան։ Թանգարան էինք այցելել քաղաքային տրանսպորտով, ի դեպ տրանսպորտում շատ հարմար էր։ Թանգարանում մենք իմացանք և տեսանք զանազան հետաքրքիր նմուշներ` կապված ժողովրդական արվեստի հետ։ Այսպիսին էր մեր ձմեռային ճամբարի երկրորդը շաբաթը։

Տեսանյութեր՝

Դիջիթեք 2024

  • Ո՞ր համակարգչային ծրագիրն(ներ ) եմ առավել շատ օգտագործում և ինչու՞։

Մեր դպրոցում ուսումնական գործիք է հանդիսանում համակարգիչը։ Համակարգչում առկա են բազմաթիվ ծրագրեր, որոնք օգնում են համակարգչի աշխատանքին, օգտագործմանը և այլն։

Ես օգտագործում եմ բազմաթիվ ծրագրեր, բայց կան այնպիսիները, որ առանց դրանց համակարգչով պարզապես չեմ կարող աշխատել։ Դրանք այն ծրագրերն են որոնք առավել շատ եմ օգտագործում։ Հիմա կներկայացնեմ, թե որոնք են դրանք։

1. Chrome

Chrome is about to look a bit different - The Verge

Պատճառ — այդտեղ են գտնվում իմ համար ամենակարևոր և ամենից շատ օգտագործվող ծրագրերը։

2. Microsoft Outlook

How Do I Change My Email Signature in Outlook for iOS?

Պատճառ — այդտեղ ենք մենք իմանում այն նամակների մասին, որոնք կապված են դասերի և դպրոցի հետ

3. Microsoft Word

Microsoft Word on the App Store

Պատճառ — շատ հարմար է աշխատել համացանց չունենալու, PDF պատրաստելու և այլ դեպքերում

4. Edublogs

Edublog png imágenes | PNGWing

Պատճառ — իմ բլոգի հարթակն է, իսկ բլոգում մենք տեղադրում մեր բոլոր արված տնային առաջադրանքները

5. Screenpresso

Screenpresso Review: Ultimate Screen Recorder and Screenshot Tool

Պատճառ — շատ հարմար է sreenshot անելու և վիդեո էկրանի նկարահանման համար

6. I love PDF

iLovePDF Image to PDF: Convert Any Image to PDF With Quality

Պատճառ — շատ հարմար է PDF ֆայլի վրա աշխատելու համար

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Предварительный просмотр изображения

Երկուշաբթի օրը մեկնարկեց ձմեռային ուսումնական ճամբարը։ Առաջին շաբաթվա ընթացքում մենք հասցրել ենք զբաղվել զանազան գործունեություններով։ Այցելել ենք մեր դպրոցի խեցեգործարանը, պատրաստել ենք ափսեներ և բաժակներ։ Ես որոշեցի պատրաստել ափսե օգտագործելով հայկական մանրանկարչության նախշերը։ Եթե ուզում եք մանրամասն ծանոթանալ հայկական մանրանկարչության հետ, ապա այցելեք՝ այստեղ։ Խաղացել ենք լեզվական և ինտելեկտուալ սեղանի խաղեր։ Իրականացրել ենք Բանգլադեշյան քայլք։ Դիտել ենք «Ակվամենն ու կորսված թագավորությունը» ֆիլմը։ Գնացել ենք սահադաշտ, ձեռք բերել գեղասահքի հմտություններ։ Սովորել ենք Մայրաքե հայկական պարը։ Մասնակցել ենք տարբեր մարզական ակումբների պարապմունքների։ Սովորել և կրկնել ենք ձմեռային ճամբարի երգաշարքին ներկայացվող երգերը։ Եթե ուզում եք ծանոթանալ երգերի հետ, ապա այցելեք՝ այստեղ։ Ծանոթացել ենք «Ձմեռ Պապ» մրցանակաբաշխության համար հայտ ներկայացրած սովորողների նախագծերի հետ։ Ես ամենաշատը հավանեցի Կատրին Ղարիբյանի և Մարկ Վարդանյանի նախագծերը։ Կատրին Ղարիբյանի նախագիծը պատմում էր տարբեր բրենդների հետ, հղումը՝ այստեղ։ Իսկ Մարդ Վարդանյանի նախագիծը պատմում էր հայկական արձանների մասին, հղումը՝ այստեղ։

Ֆոտոշարք՝

   

   

 

   

   

Տեսանյութեր՝