Երկուշաբթի օրը մենք խաղացինք ընկուզախաղեր։ Հետո մենք գնացինք մարմնակրթության, բայց ես իմ շորերը չէի բերել, քանի որ չգիտեի, որ այդ օրը մենք մարմնակրթություն ունեինք։ Հետո օրվա վերջում մենք ընկեր Անիի ժամին խաղացինք գործնագործ
։ Նաև այդ օրը իմ ընկերուհիների հետ խաղացինք հավես մի քանի հոգանոց մինի-խաղեր։ Այդպես ավարտվեց երկուշաբթին։
Ամենահավես օր
-երեքշաբթի
Երեքշաբթի օրվա սկզբում մենք արեցինք ընդհանուր պարապմունք հետո սկսեցինք շաբաթվա ամենահավես օրը՝ երեքշաբթին։ Իսկ ինչո՞ւ ամենահավես, քանի որ այդ օրը մենք գնացինք սահադաշտ։
Տպավորություններ
Օրվա վերջում էլ կրկին խաղացինք հավես մի քանի հոգանոց մինի-խաղերը։
Չորեքշաբթի օր
Չորեքշաբթի օրը շատ վատ օր էր, քանի որ առավոտյան սառնամանիքին մենք գնացինք Հարավային դպրոց համագործակցելու Մարիամ Մնացականյանի հետ ու դրանից հինգշաբթի և ուրբաթ իմ ձախ ականջը սկսեց ահավոր ցավել
։ Դրա համար չորեքշաբթի օրը իմ համար շատ վատն էր։
Հինգշաբթի
Հինգշաբթի օրվա սկզբում ընկեր Գրետան մեր ջոկատից ինձ, Նանեին, Աստղիկին, երկու Եվաներին և Մարիին տարավ, որպեսզի մենք ընկեր Վարսիկի դասարանին սովորեցնենք PowerPoint ծրագիրը։ Հետո մեզ կրկին առաջին և չորրորդ կուրսից սովորողները եկան և նորից սովորեցրեցին Canva ծրագիրը։ Ես Canva ծրագրին շատ լավ եմ տիրապետում։ Կարող եմ այդ ծրագրով տարբեր բաներ պատրաստել։ Ես այդ ծրագրով գիտեի պատրաստել լոգո և պրեզենտացիա, բայց այսօր առանց սովորողների օգնության ես վիդեո պատրաստեցի։
Հղում 1
Հղում 2
Դրանից հետո իմ ականջը սկսեց ցավել և ես գնացի տուն՝ չավարտելով այդ հավես օրը
։
Ուրբաթ
Ուրբաթ՝ այսօր ես ուզում էի գնալ դպրոց, բայց առավոտյան իմ ականջը սկսեց նորից ցավել և ես չգնացի։ Նաև իմ ոտքին չմուշկից վերք էր առաջացել ու բորբոքվել՝ դրա համար էլ չեկա։ Ցերեկը իմ ընկերուհի Եվան ինձ գրեց, որ նրանք գաթա են պատրաստում ու ես ափսոսեցի, որ չեմ գնացել։ Բայց հիմա ինձ արդեն լավ եմ զգում։
Այսօր ճիշտ է տանն էի, բայց կատարեցի իմ բոլոր տնային առաջադրանքները։
Նաև ստեղծել եմ ԴիջիԹեքի իմ նոր լոգոները՝

