Ուժ հավաքող սիրամարգը

Լինում է, չի լինում, մի մարդ է լինում։ Այս մարդու անունը Կիկոս է լինում։ Նա ուներ մի սիրամարգ։ Այդ սիրամարգը շատ վախկոտ էր։ Մի օր նա հայտնվում է մի անհասկանալի երկրում։ Այնտեղ ինչ-որ մեկը իրեն ասում  է․

— Քո անունն ի՞նչ է։

Սիրամարգը, քանի որ վախկոտ էր և ամաչկոտ, ամաչեց պատասխանել և գնաց։ Ճանապարհին նա լսեց մի տարօրինակ ձայն, որը այսպես էր հնչում՝

— Մեե՜, մեե՜, մեե՜։

Պարզվում է այծիկի ձայնը հանում էր գայլը։ Հետո էլ լսվեց մի ուրիշ տարօրինակ ձայն, այս ձայնն էլ այսպես էր հնչում՝

— Աու, աու, աու։ Սա էլ հանում էր այծիկը։

Սիրամարգը շատ վախեցավ, այս տարօրինակ կենդանիներին տեսնելուց և այդ ձայները լսելուց, սակայն նա կարողացավ հաղթահարել իր վախը, իր մեջ ուժ հավաքեց և դարձավ ուժեղ։ Հետո նա հասավ իր տիրոջ մոտ և անուշ քուն մտավ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով