Daily Archives: 12 Ապր 2022

Իմ հորինած զատկական ասույթներն ու ոտանավորները

Զատիկ բառի մեկնությունը | ՎԱՀԱԳՆԱԿԱՆՉ

Ասույթներ

Զատիկը, որ եկավ Ակլատիզը փախավ։

Ուտիս տատը, որ գնաց՝ Զատիկը հետն էլ գնաց։

Գարունը, որ եկավ, Զատիկն էլ հետն եկավ։

Եթե քրիստոնիաները չլինեին, Զատիկն էլ չէր լինի։

Ոտանավոր

Զատիկ, Զատիկ, Սուրբ Զատիկ,

Քեզ հետ բեր լույս ու բարիք,

Արի՜, արի՜ զարդարի գարունը քո կանչով,

Արի՜, արի՜ սուրբ օրեր բեր մեզ համար,

Զատիկ, զատիկ, նավակատիկ։

Пасха в Германии

Пасха в Германии: 10 занимательных фактов - Mein Deutsch

В Германии на Пасху дети ищут крашеные яйца и вкусные сладости, которые, конечно, спрятал пасхальный кролик. В Германии также распространено вешать раскрашенные яйца на деревья, или на ветки в вазе, таким образом, немцы украшают свои дома и сады к празднику.

Գերմանիայում Զատիկին երեխաները գունավոր ձվեր ու համեղ քաղցրավենիք են փնտրում, որոնք, իհարկե, թաքցրել է Զատկի նապաստակը։ Գերմանիայում նույնպես սովորական է ներկված ձվերը կախել ծառերից կամ ճյուղերից ծաղկամանի մեջ, ուստի գերմանացիները տոնի համար զարդարում են իրենց տներն ու այգիները:

КАК НЕМЦЫ ОТМЕЧАЮТ ПАСХУ.

Զատիկը աշխարհի տարբեր երկրներում

Լեհաստան

Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր: Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր սերունդները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն:Զատկի կիրակիին Լեհաստանում հաջորդում է այսպես կոչված «Թաց երկուշաբթին»: Հաջորդ օրը լեհերն իրար վրա ջուր են շաղ տալիս ու համարում, որ սա մաքրում է նրանց մեղքերից։

 

Ավստրալիա

Ի տարբերություն Լեհաստանի այստեղ Զատկի տոնական օրերի թիվը 4-ն է։ 4 օրյա տոնակատարությունը սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի։ Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից կամ շաքարավազից, իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին:

Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը, որ զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր, մանդարին:

 

Վրաստան

Վրացիները աշխատում են նշել զատիկը ամբողջ աշխարհի ուղղափառ քրիստոնյաների հետ: Այդ օրը Վրաստանում հայտարարվում է ոչ աշխատանքային օր: Նրանք էլ հայերի նման զատկի թխվածք են պատրաստում և ձու են ներկում: Զատիկի հաջորդ օրը նրանք այցելում են մահացած բարեկամների գերեզմաններին:

Աղբյուր՝ iammedia.am