Category Archives: Հետաքրքիր փաստեր

Հետաքրքիր փաստեր շոկոլադի մասին

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շոկոլադ սկսել են օգտագործել դեռևս 2500 տարի առաջ Կենտրոնական Ամերիկայում: Մայաների քաղաքակրթությունը կակաոն համարել է աստվածային պարգև, և ըստ այդմ այն բարձր է գնահատվել: Այն օգտագործվել է հանդիսավոր արարողությունների ժամանակ և երբեմն նաև ծառայել է որպես փողին համարժեք վճարման միջոց: “Կակաո” բառը մայաների լեզվից թարգմանաբար նշանակում է <<Աստվածային սնունդ>>։

Как правильно есть шоколад | Passion.ru

Ավանդական մեքսիկական ժողովրդական բժշկության մեջ շոկոլադն օգտագործվում է որպես դեղամիջոց։ Շոկոլադը պարունակում է շատ ածխաջրեր և սպիտակուցներ, ուստի մարզիկները հաճախ այն ուտում են ծանր մարզվելուց հետո: Ամեն տարի Երկրի վրա մարդիկ գնում են մոտ յոթ միլիարդ ԱՄՆ դոլարի շոկոլադ: Սպիտակ շոկոլադը սովորական շոկոլադից տարբերվում է նրանով, որ դրա արտադրության մեջ չի օգտագործվում կակաոյի փոշի՝ միայն կակաոյի կարագ։ Հետեւաբար, այն ավելի քաղցր է, առանց մի փոքր դառնության: Գիտականորեն ապացուցված կապ կա սթրեսի և մի կտոր շոկոլադ ուտելու ցանկության միջև։ Գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր հաճախ ենթարկվում են սթրեսի, շոկոլադ են ուտում մոտ երկու անգամ ավելի հաճախ, քան բոլորը: Շոկոլադի մեջ հայտնաբերված ֆենամինը քիմիական նյութ է, որը մարդու ուղեղում առաջացնում է այնպիսի վիճակ, ինչպիսին է սիրահարվելը: Առաջին պինդ շոկոլադը ստացվել է 19-րդ դարում։ Մինչ այժմ այն ​​եղել է միայն հեղուկ վիճակում: Մի քանի դար առաջ կաթոլիկ եկեղեցին դատապարտել է շոկոլադի օգտագործումը սննդի մեջ։

Կոալաների մասին

Կոալա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Կոալայի մարմնի երկարությունը 60-82 սմ է, կշիռը՝ 5-16 կգ։ Սնվում է էվկալիպտի տերևներով։ Մորթին մոխրագույն է, խիտ, փափուկ և արժեքավոր։ Ավստրալիայի ամենահայտնի կենդանիներից մեկն է։ Չնայած նրան, որ տեսքով նմանվում է արջին՝ պատկանում է այն դասին, որի մեջ մտնում է օրինակ կենգուրուն։

Էգ կոալան վարում է միայնակ կյանք և ապրում է որոշակի տարածքում, այնտեղից հազվադեպ է հեռանում։ Արուները որոշակի տեղում չեն ապրում, հանդիպելիս հարձակվում են իրար վրա։ Միայն բազմացման շրջանում հավաքվում են մեկ հատ չափահաս արուից և մի քանի էգից կազմված խմբերով։
Զուգավորվում են ծառերի վրա։ 30-35 օրվա հղիությունից հետո ծնվում է միայն մեկ ձագ, որը ծնված ժամանակ ունենում է ընդամենը 15-18մմ երկարություն և մոտ 5.5 գր քաշ։ Ձագը մոր պարկի մեջ մնում է վեց ամիսների ընթացքում, իսկ հետո ևս վեց ամիս մոր մազերից բռնելով ճանապարհորդում է նրա շալակին։

Կոալաները բազմանում են տարվա մեջ 1-2 անգամ։ Էգերի սեռական հասունությունը լինում է 2-3, արուներինը՝ 3-4 տարեկանում։

Զատիկը աշխարհի տարբեր երկրներում

Լեհաստան

Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր: Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր սերունդները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն:Զատկի կիրակիին Լեհաստանում հաջորդում է այսպես կոչված «Թաց երկուշաբթին»: Հաջորդ օրը լեհերն իրար վրա ջուր են շաղ տալիս ու համարում, որ սա մաքրում է նրանց մեղքերից։

 

Ավստրալիա

Ի տարբերություն Լեհաստանի այստեղ Զատկի տոնական օրերի թիվը 4-ն է։ 4 օրյա տոնակատարությունը սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի։ Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից կամ շաքարավազից, իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին:

Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը, որ զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր, մանդարին:

 

Վրաստան

Վրացիները աշխատում են նշել զատիկը ամբողջ աշխարհի ուղղափառ քրիստոնյաների հետ: Այդ օրը Վրաստանում հայտարարվում է ոչ աշխատանքային օր: Նրանք էլ հայերի նման զատկի թխվածք են պատրաստում և ձու են ներկում: Զատիկի հաջորդ օրը նրանք այցելում են մահացած բարեկամների գերեզմաններին:

Աղբյուր՝ iammedia.am

Մայրը․ առաջադրանքներ

10 փաստ ծիծեռնակի մասին — Բարի Գալուստ`💖 Eva's blog✨Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Առաջադրանքներ

1.Կարդա’ պատմվածքը, դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։

Օճորք-առաստաղ

Զվարթ-ուրախ

Երդիկ-տան կտուրի մեջ թողած բացվածք

Ամբար-զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան

Մարագ-հարդ լցնելու և պահելու տեղ, հարդանոց

2.Պատմվածքից դուրս գրիր բառեր, որոնց հականիշները կարող ես գրել, առանց բառարանի օգնության։

Մայր-տատիկ

Իրիկուն-առավոտ

Գարուն-աշուն

Վերադառնալ-հեռանալ

3.Բնութագրի՛ր մայր ծիծեռնակին։

Մայր ծիծեռնակը շատ հոգատար էր, բարեսիրտ և բարեհոգի։

4.Պատմվածքից դո՛ւրս գրիր մայր ծիծեռնակին բնորոշող հատվածը։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։ Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

5.Ինչպե՞ս կվերնագրեիր պատմվածքը։

<<Բարի մայր ծիծեռնակը>>

6.Ի՞նչ գիտես ծիծառնակների մասին։ Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից հետաքրքիր տեղեկություններ հայթայթիր ծիծեռնակների մասին։

Ծիծեռնակները լինում են տարբեր տեսակների։ Տեսակները մոտ 79 են։ Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։ Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են որդեր և բլոճներ։ Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։ Ծիծեռնակի թռչելով մարդիկ կանխագուշակում են եղանակը։

Օրինակ՝ Եթե ծիծեռնակները բարձր են թռչում , ուրեմն արևոտ օր է սպասվում, իսկ եթե ցածր են թռչում , ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թքով ճյուղերը իրար են ամրացնում։

Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը՝ բաժականաման։

Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ։ Եվ երբ մեզ մոտ եղանակը տաքանում է , նրանք վերադառնում են։ Հիմնականում գալիս են ապրիլին, մայիսին կամ հունիսին։ Մայիսից մինչև հունիս ձագեր են հանում։ Նրանք հանում են 4-6 ձագ և բույն շինում 1000 – 5000 հատ։

Ծիծեռնակները, համեմատաբար մյուս թռչունների, ավելի հաճախ են իջնում գետնին։

Դդմաշեն գյուղի մասին

Դդմաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։

Գյուղի անվան ստուգաբանության վերաբերյալ կան տարբեր վարկածներ։ Ոմանք պնդում են, որ ձկնառատ Հրազդանի ափի Դդմաշենը Մակվից եկած հայերը կոչել են իրենց նախկին բնօրրանի՝ Դուդմա կամ Տուտմա (Դուդմա պարսկերեն նշանակում է ձուկ) անունով։

Դդմաշենի սրբավայրերն են ՝ Ծառով ձորը, Թուխ մանուկը, Խաչերը, Թաք խաչ Քրչկոտ խաչը, Զիարաթը, Ծակ քարը և Սուրբ Թադևոս առաքյալի եկեղեցին։

Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցի, կիսավեր հայկական եկեղեցի է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում։

Հայտնի է 7-րդ դարում կառուցված Ս. Թադևոս եկեղեցիով։

1970-ական և 90-ական թվականներին գյուղում գործել է ձիաբուծարան, որտեղ բուծվել են անգլիական զտարյուն ցեղի ձիեր։

Հետաքրքիր փաստեր ձիերի մասին

1. Ձին սրբազան կենդանի է 23 ժողովուրդների համար:

2. Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում։

3. Մարդը հնագույն ժամանակներից կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել է 200 տարբեր ցեղեր՝ միավորված 3 հիմնական տիպերում (հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ)։ 

4. Ընտելացած ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը երկրագործական ու փոխադրական աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում։

5. Ձիուն համարում են բուժիչ կենդանի, քանի որ նա օգնում է ողնաշարով հիվանդ երեխաներին։

6. Նրանք, ինչպես եւ մարդիկ աշխարհը գունավոր են տեսնում, բայց տարբերում են միայն երկու գույն՝ կարմիրն ու կապույտը: Գիտնականները պնդում են, որ ձիերի երազներն էլ գունավոր են:

7. Գոյություն ունի ձիու 160 ցեղատեսակ, որոնց մեջ ամենամաքուրը համարվում է արաբականը:

8.  Պրժևալսկու ձին ընտանի ձիերից տարբերվում է կարճ, կանգնած բաշով ճակատի մազափնջի բացակայությամբ, կարճ պոչով, որի հիմքի մասը ծածկված է կարճ մազերով, խոշոր գլխով։

9. Կոտոշավոր ձին եղել է 1918թ․ — ին 5 տարի առաջ գիտնակաները բացահայտել են կոտոշավոր ձիու ոսկորները։

10. Արաբական ձին մեծ մասամբ լինում է մոխրագույն, աշխետ և շիկագույն՝ ոսկեփայլ երանգով։

Մինսկի մասին

Իսկ դուք գիտեի՞ք, որ ես ճամփորդելու եմ դեպի Բելառուսի մայրաքաղաք՝ Մինսկ և այդ իսկ պատճառով այսօր կխոսեմ Մինսկի մասին։
Մինսկ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մինսկի օդը շատ մաքուր է։ Հեռավորությունը Հայաստան քաղաքից դեպի Մինսկ 10500 կմ է: Ներկա պահին Մինսկը բաժանվում է 9 վարչական տարածքների։ Խմելու ջուր քաղաք մատակարարվում է երկու աղբյուրներից՝ ստորգետնյա և վերգետնյա։ Քաղաքի միջով անցնում է Բալթյան և Սև ծովյան ջրավազանների բաժանման գիծը։ Առաջին անգամ Մինսկը հիշատակվում է 1067 թ.-ին, որպես ամրոց։ 

Այս հետաքրքիր փաստերը Մինսկի վերաբերյալ վերցրել եմ <<Վիքիպեդիա ազատ հանրագիտարանից>>։

Հրազդան գետ

Հրազդան գետ — Բադեյան Աշոտ

Ունի 141 կմ երկարություն։ Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենաացու մոտ (ավելի հին, Հրազդան)։

Գետաբերանն՝ Արաքսն է իսկ աղբյուրը՝ սևանա լիճը։

Կամուրջները՝ Հաղթանակի կամուրջն է, Կարմիր կամուրջը և Դավթաշենի կամուրջը։

Ուշադրություն

Օգտվել եմ <<Վիքիպեդիա ազատ հանրագիտարանից>>։

Մեխակի մասին

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն - Թուրքիայից արգելվել է ներմուծել ծաղկի մեծ խմբաքանակ

Ցողունը հանգուցավոր է, բարձրությունը՝ մինչև 70 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև։ Տեսակների մեծ մասի ցողունը և տերևները գորշ կապտավուն երանգ ունեն։ Տարբեր մեխակների ծաղիկները միայնակ են կամ հավաքված են ծաղկաբույլերում, փոքր կամ համեմատաբար մեծ, պարզ կամ կրկնակի, նուրբ բույրով կամ առանց հոտի, թերթիկների սահուն կամ մասնատված ծայրերով: Հատկապես գրավիչ մեխակները կրկնակի ծաղիկներով, հաճախ ունենում են ծալքավոր, տպավորիչ կոր, ծալքավոր թերթիկներ: 

Բադերի մասին

Duck (3128750571).jpg

ՀՀ-ում տարածված է բադերի 27 տեսակ: Ընտանի բադերն ունեն համեղ միս, փափուկ աղվամազ և ամուր փետուրներ: Նրանց կերակրում են ուտելիքի մնացորդներով, եփած կարտոֆիլով, ծլած հացահատիկով: Վայրի բադերին անվանում են նաև կռնչան բադեր: Բադերը բնադրում են գետնին, խոտերի մեջ, իսկ որոշ տեսակներ (օրինակ՝ մշկաբադը և գունագեղ մանդարինը)՝ ծառերի փչակներում, թփերի վրա, դնում են 5–12 ձու։ Պոչի հատվածում առկա են ճարպագեղձեր։ Բադերը մեծ մասամբ լողում են մաքուր ջրերում, իսկ ձագ հանելու ժամանակ դուրս են գալիս ցամաք։ Բադերն ամենակեր են, սնվում են բույսերով, միջատներով, թրթուրներով, խխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով։ Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով պոչը։