Category Archives: Հետաքրքիր փաստեր

Հանս Քրիստիան Անդերսեն

Հանս Քրիստիան Անդերսենի մասին | Ռոզա Խաչատրյանի բլոգ

Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805 թվականի ապրիլի 2-ին Ֆյուն կղզում գտնվող Օդենսե քաղաքում։ Մահացել է օգոստոսի 4-ին, 1875 թ․-ին։ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից են <<Լուցկիներով աղջիկը>>, <<Հարսնացուն և փեսացուն>>, <<Ձնեմարդը>>, << Մատնաչափիկը>>, <<Անճոռնի բադիկը>>, <<Ջրահարսը>>, << Թագավորի նոր զգեստը>>, <<Թիթեռնիկը>>, <<Անագե տոկուն զինվորիկը>>, <<Խոզարածը>>, <<Կռատուկի բախտը>>, << Արքայադուստրը սիսեռահատիկի վրա>> և այլն։ Իր վերջին հեքիաթն Անդերսենը գրել է 1872 թ. Սուրբ ծնունդին։ 14 տարեկանում Հանսը գնում է Կոպենհագեն՝ իր ասելով, ճանաչում ստանալու համար։ Նա թատրոն ընդունվելու մի քանի փորձ է անում և, ի վերջո, գեղեցիկ ձայնի համար նրան ընդունում են Թագավորական թատրոն, որտեղ նա խաղում է երկրորդային դերեր։ Հետագայում նրան ազատում են աշխատանքից։ Այն ժամանակահատվածում, երբ նա թատրոնում էր աշխատում, հասցնում է գրել պիես՝ հինգ ակտով և նամակ է ուղարկում թագավորին՝ համոզելով գումար տալ գրքի հրատարակչության համար։ 

Ջրի մասին

Ջուրը հիշողություն ունի › Նորություններ

Ջուրը հիշողություն ունի։ Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը։ Կատարվել են մարդու ներկայության, նրա էմոցիաների ջրի վրա ազդեցության էներգետիկական փորձարկումներ: Ջրի վիճակը կարող է փոխել մարդու վիճակը, քանի որ մարդու մարմինը իրենից հենց ջուր է ներկայացնում: Աղոթքներ ընթերցելով` մարդը փոխում է ջրի կառուցվածքը: Ջուրը անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմներին,  բայց պետք է չափի մեջ խմել։ Բացի այդ հեղուկը դուրս է բերվում մեր օրգանիզմից թոքերի միջոցով՝ ածխաթթու գազի գոլորշիացման ձևով: Չոր կլիմայի պայմաններում մենք շնչառության միջոցով կորցնում ենք ավելի շատ հեղուկ, քան խոնավ կլիմայում: Ջուրը և ուտելիքը կլանվում են մեր օրգանիզմում աղիների և ստամոքսի պատերի միջոցով մարսողության  ընթացքում: 

Կոլիբրիի մասին

Rafael Glez.Mosquera Colobri | Hummingbird pictures, Hummingbirds photography, Colorful birds

Կոլիբրին աշխարհի ամենափոքր թռչունն է։ Կոլիբրին ունի երկար, բարակ ասեղանման կտուց, որով ծաղիկներից նեկտար է խմում։ Հայտնի է ավելի քան 330 տեսակ։ Միակ թռչունն է, որը կարող է թռչել դեպի ետ։ Թռչում են շատ արագ `մինչև 80 կմ/ժամ արագությամբ: Որոշ տեսակների մոտ թևերի շարժման ինտենսիվությունը հասնում է վայրկյանում 57 թափահարման: Կոլիբրիները ամենաշատը տարածված են Հարավային Ամերիկայի արևադարձերում։  Այս թռչունները շատ վառ գույն ունեն, որոնք աչքիդ առաջ կարող են փոփոխվել` նայած, թե որ կողմից է ընկնում լույսը: Էկվադորի և Կոլումբիայի արևադարձային անտառներում ապրում են ավելի քան 160 տեսակի կոլիբրիներ: Այս թռչունը իր լարված ու արագ շարժումների ժամանակ մեծ քանակությամբ էներգիա է ծախսում և դրա համար էլ նրանք շատակեր են: Օրվա ընթացքում նրանք երկու անգամ ավելի են ուտում, քան կշռում են:

Հետքրքիր փաստեր մեղուների մասին

Հետաքրքիր փաստեր մեղուների մասին — TeensLIVEՄեղուների հայրենիքը Հարավային Ասիան է, որտեղից նրանք տարածվել են ամենուրեք։ Մեղրատու մեղուները բաժանվում են եվրոպական, կովկասյան, աֆրիկյան և ասիական խմբերի։ Հայաստանում տարածված են հայկական դեղին մեղուն և նրա տարատեսակ կովկասյան գորշ մեղուն։ Հայկական դեղին մեղուն տարածված է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, նաև դաշտավայրային և տաք շրջաններում։

Մայիսի 20-ը մեղուների միջազգային օրն է: ՄԱԿի Գլխավոր ասամբլեան մեղուներին առանձին օր է նվիրել, որպեսզի բարձրացվի նրանց նշանակության մասին տեղեկացվածությունը։Մեղուները հայտնի են ծաղկաբույսերի փոշոտման մեջ իրենց կարևոր դերով և նրանով, որ տալիս են մեղր և մեղրամոմ։ Դրանց կարելի է հանդիպել բոլոր մայրցամաքներում (բացառությամբ Անտարկտիդայի), որտեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր։ Մեղուները մի շարք բույսերի, այդ թվում՝ սննդի մշակաբույսերի, վերարտադրման հնարավորություն են տալիս։Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:

 

Հետաքրքիր է, որ մարդիկ մեղր են ստացել դեռևս քարե դարում: Իսպանիայում գտնվող քարանձավներում հայտնաբերվել է հնագույն ժայռապատկեր (մոտ 8 հզր. տարվա), որտեղ մարդը բարձրանում է ծառ` վայրի մեղուների փեթակից մեղր հանելու նպատակով:

Ստույգ հայտնի չէ, երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում: Հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակում: Այդ զբաղմունքը շատ հարգված էր, իսկ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր «մեղուների տիրակալ»:

Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան 10 հզր. ծաղիկների և թռչելով մոտ 300 հզր. կմ տարածություն:

Մեղուները հաղորդակցվում են միմյանց հետ մարմնի շարժումներով` «մեղուների պարով» և հատուկ արտադրվող բուրող նյութերով՝ ֆերոմոններով:

Մեղուն կարող է տանել մոտ 50 մգ նեկտար և ընդունակ է բարձրացնել իր քաշից 2 անգամ ծանր բեռ: Նեկտարի որոշ մասը նա ուտում է թռիչքի ժամանակ, որպեսզի ուժ ունենա մնացածը տեղ հասցնելու։ 

Երբ մեղվապահները մեղուներին ծխահարում են, դա նրանց վախեցնում է, քանի որ մեղուները սովորել են, որ ծուխը անտառային հրդեհների նշան է:Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:

Նեկտար հավաքելով զբաղված են փեթակի մեղուների մոտ կեսը: Մնացածները զբաղված են նոր բջիջներ կառուցելով, սերունդին հետևելով, մեղր արտադրելով և այլ օգտակար գործերով:

Մայր մեղուն երբեք չի խայթում մարդուն:

Մեղուները հոտառությամբ ընդունակ են հայտնաբերել թմրամիջոցներ և պայթուցիկ նյութեր:

Այսօր մասնագետները խոսում են մեղուների պահպանման անհրաժեշտության մասին, քանի որ շատ երկրներում գրանցվում է նրանց թվի նվազում: Դա կապում են և՛ թունաքիմիկատների լայն կիրառման, և՛ էլեկտրամագնիսական և ռադիոալիքների ազդեցության հետ:Այս յուրօրինակ մեղրատու կենդանիների գոյությունը պահպանելու համար հարկավոր է ապահովել նրանց կենսամիջավայրի պահպանությունը:

  • Մեղուների գաղութը բաղկացած է 20000-60000 մեղրատու մեղուներից և 1 մայր մեղվից:
  • Նրանք զարգանում են լրիվ կերպարանափոխությամբ, այսինքն՝ անցնում են ձու — թրթուր — հարսնյակ — հասուն միջատ փուլերը:
  • Մայր մեղուն կարող է ապրել մինչև 5 տարի: Ամռանը օրական ձվադրում է ավելի քան 2000 ձու:
  • Աշխատավոր մեղուները իգական առանձնյակներ են, որոնք ապրում են միջինում 6-8 շաբաթ և կատարում են մեղվափեթակի բոլոր աշխատանքները:
  • Բոռերը՝ արական առանձնյակները, պատասխանատու են միայն բեղմնավորման համար: Բեղմնավորումից անմիջապես հետո նրանք մահանում են:
  • Մեղուն միակ միջատն է, որն արտադրում է մարդու համար ուտելի սնունդ:

Մաթեմատիկական խնդիրներ

1կգ մրգային աղցան պատրաստելու համար օգտագործվել է 240 խնձոր, 360գ տանձ և դեղձ: Որքա՞ն դեղձ է օգտագործվել:

Լուծում 1) 240 + 360 = 600

               2) 1000 – 600 = 400

Պատասխան՝ 400 գ դեղձ

Խանութը ստացավ երկու մեքենա և կարտոֆիլ։ Մի մեքենայում կար 420 կգ, իսկ մյուսում 560 կգ կարտոֆիլ։ Դրանցից 680 կիլոգրամը վաճառվեց։ Որքա՞ն կարտոֆիլ մնաց խանութում։

Լուծում 1) 420 + 560 = 980

               2) 980 – 680 = 300

 

Պատասխան՝ 300 կարտոֆիլ

 

Հավաքածուի մեջ կա 32 խորանարդ, 4 անգամ պակաս բուրգ և 17 ուղղանկյունանիստ։ Դրանցից 32-ը պլաստիկե են, իսկ մյուսները՝ փայտյա։ Քանի՞սն են փայտյա։

Լուծում 1) 32 ։ 4 = 8

                2) 32 + 8 + 17 = 57                  

                3) 57 – 32 = 25

Պատասխան՝ 25 — ը փայտյա

Հետաքրքիր փաստեր խնձորի մասին

Կանաչ խնձորն ավելի շատ է պարունակում վիտամին C, քան կարմիր խնձորը...Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան։ Խնձորը հարուստ է կալիումովկալցիումովֆոսֆորովնատրիումովերկաթովմոլիբդենովցինկովբարիումով։  Սակայն դրանով չեն սպառվում խնձորի օգտակար հատկությունները։ Վաղուց արդեն հայտնի է, որ այն օժտված է նաեւ կանխարգելիչ , մանրէասպան հատկությամբ, որի շնորհիվ մեր օրգանիզմում մասամբ կանխվում են ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման հնարավորությունները։
Տարվա բոլոր եղանակներին մեր սննդակարգից անպակաս է խնձորը:  Խնձորն ավելի լավ է ուտել կեղևով, ամենաօգտակար բաղադրիչները գտնվում են անմիջապես կեղևի տակ: Աշխարհի ամենաերկարակյաց խնձորենին գտնվում է Ամերիկայում: Պյոտր Ստյուվեսանթ անունով մեկը Մանհեթենի իր տան այգում 1647 թ. տնկել է մի խնձորենի, որը մինչ այժմ պտուղներ է ունենում: Խնձորի կորիզները պարունակում են օրգանիզմի համար վտանգավոր թույներ, ուստի ուտել այն կորիզներով խորհուրդ չի տրվում: Ամբողջ աշխարհում աճեցվում է խնձորի 7500 տեսակ: Խնձորները ջրում չեն խորտակվում, քանի որ նրանց կառուցվածքում 20-25%-ն օդ է: 2005թ. ճապոնացի Չիսատո Իվասակին Հիրոսակիում գտնվող իր այգում աճեցրել է 1.849 կգ քաշ ունեցող հսկա խնձոր: Իսկ ահա Մեծ Բրիտանիայում ամեն տարվա հոկտեմբերի 21-ը նշվում է որպես խնձորի օր: