Daily Archives: 11 Մրտ 2023

Լոռու մարզ😍😊😘

Ինչու եմ սմայլիկներ դրել, քանի որ Լոռու մարզը մեր ընտանիքի մարզն է😁😊։


Մարզկենտրոնը` Վանաձոր (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական)։ Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է: Տարածաշրջանները`   Գուգարքի շրջան, Թումանյանի շրջան, Սպիտակի շրջան, Ստեփանավանի շրջան, Տաշիրի շրջան։ Քաղաքային համայնքների թիվը` 8 համայնք։ Ամենաբարձր կետը`   Թեժ լեռ (3107 մ)։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Այստեղ X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն`   Լոռու թագավորությունը: Այստեղ է հոսում Դեբեդ գետը և հայտնի է։ Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին, որտեղով 1828թ. Էրզրում մեկնելիս անցել է Ալեքսանդր Պուշկինը: Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: 1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:


Լոռու մարզի լուսանկարներ՝

No photo description available.


Ամրոցի տարածքը թռչնի թռիչքի բարձրությունից՝

Ամրոցի տարածքը թռչնի թռիչքի բարձրությունից


Ամրոցի պարիսպի հատվածի արտաքին տեսքը՝

Ամրոցի պարիսպի հատվածի արտաքին տեսքը


Լճի տեսարան՝

Լոռի տուր 2 օր


Լոռու մարզի քարտեզ՝

ԼՈՌԻ — Ավագ Առաքելյան