Daily Archives: 22 Մրտ 2023

Տո՛ւր հա տո՛ւր

23 մարտի

Չորեքշաբթի

Կարդա՛ առակը և փոխադրի՛ր արևելահայերեն։

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ

Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Մի մարդ անընդհատ աղոթում էր Աստծուն ու խնդրում էր․

-Աստված ջան, գոնե մի անգամ էլ ինձ տուր, ի՞նչ կլինի։ Տո՜ւր, որպեսզի մի քիչ էլ մարդավարի ապրեմ։

Աստծո հրեշտակներից մեկի խիղճը տանջում է։

Նա գնում է Բարձրեալի մոտ ու ասում․

-Տե՜ր Աստված, ոչ ոք խնդրանքով այդքան քեզ չի աղթոել։ Մեղք է։ Մի անգամ էլ այդ մարդուն տուր։

-Ասելիք չունեմ, կոգնեմ, կտամ։ Բայց բազկաթոռի վրա պառկած է ու ասում է՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մեկին ինչպե՞ս տամ։ Անիրավը գոնե տեղից ելներ, մի գործ աներ, ես էլ օգնեի՝ տայի։

Եղանակ․ Եղանակի կանխատեսում

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որեէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը։

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Սակայն այդ փոփոխություններն ամենուրեք նույն հաճախությամբ չեն դիտվում: Օրինակ՝ հասարակածում մշտապես տաք է ու խոնավ, իսկ բևեռային շրջաններում ցուրտ է ու չոր:

Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունը, եղանակների փոփոխությունը տեղի է ունենում ըստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառը չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռը՝ ցուրտ:

Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Այդ նպատակով անհրաժեշտ է նախօրոք իմանալ եղանակի սպասվող փոփոխությունները, այսինքն՝ կատարել եղանակի կանխատեսում: Եղանակը կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:

Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է եղանակը:

Մթնոլորտում դիտված այն վիճակը, որում սկսում են անձրևներ տեղալ, տաքանալ, լինում են ամպրոպներ և այլն։ Այդ վիճակին ասում են՝ եղանակ։

Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:

Դա կախված է նրանից, թե երկրագնդի տվյալ երկիրը Երկրի ո՞ր մասում է գտնվում։ Եթե հասարակածում ուրեմն՝ տաք, եթե հյուսիսում՝ ցուրտ։

Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

Եղանակի կանխատեսում․

Այսինքն, թե ինչ է սպասվելու հաջորդ օրը, հաջորդ ամիս և այլն։

Երեք հարուստ

Երեք հարուստ

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու* համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

Երեք հարուստ վիճում են ու վեճը հարթելու համար գնում են Խիկար իմաստունի մոտ։

— Մենք եկել ենք իմանալու, թե ո՞վ է մեզնից հարուստը։

-Դո՛ւ խոսիր,-դիմում է իմաստունը առաջին մարդուն։

— Ես ոսկու ու արծաթի, տուն ու տեղի, ունեցվածքի, արտ ու դաշտի տեր եմ, հարստությանս չափ ու սահման չկա։

-Հիմա էլ դու խոսի՛ր, տեսնենք,-դիմում է երկրորդին։

-Ես թեև թագավորի զորապետն եմ, բայց իրենից երեք անգամ ավելի հարուստ եմ։

-Իսկ դու ի՞նչ կասես,-դիմում է իմաստունը երրորդին։

-Ի՞նչ ասեմ։ Ես ո՛չ պաշտոն ունեմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ արտ ու դաշտ։ Ես գիտուն մարդ եմ, ունեցած-չունեցածս գլխիս մեջ է։

Երեքին լսելուց հետո Խիկար Իմաստունը ասում է․

-Ձեզնից ամենահարուստը գիտունն է, նրա հարստությունը մնայուն ու անվերջանալի է և ոչ ոք չի կարող խլել այն իրենից։