Չարլի Չապլինը և ադի-բուդիի ծառը․ հորինուկ

140 Charlie Chaplin ideas | charlie chaplin, chaplin, charlie

Մի անգամ գարնանը, Չարլի Չապլինը գնում էր թատրոն, բայց ներկայացման խոսքերը վատ էր սովորել։ Հանկարծ նա հանդիպեց մի գարնանային ծառի, որի վրայի ծաղկած սպիտակ ծաղիկները ուտելու էին և նրանք շատ նման էին ադի-բուդիի։ Նա կանգնեց ծառի դիմացը և ասաց․

Ծիրան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

— Ինչպե՜ս, ծառերի վրա աճում են ադի-բուդինե՞ր։ Լավ, ինչ արած, սոված եմ, կբարձրանամ ծառի վրա և կուտեմ ադի-բուդիները։

Նա բարձրացավ ծառի վրա և հավաքեց ամբողջ ադի-բուդին իր անձրևանոցի մեջ։ Մի քանի րոպե հետո ամպերը սևացան և սկսեց անձրև գալ։ Չարլին ստիպված եղավ անձրևանոցով ծածկել իր գլուխը և ծաղիկները (ադի բուդիները) թափվեցին իր վրա։ Նա գլուխը վեր բարձրացրեց և կերավ ընկնող ադի-բուդիները։ Երբ նա հասավ թատրոն, տնօրենը բարկացավ և ասաց․

— Չարլի, 😡😡 ինչո՞ւ ես ուշանում, բառերը նորից չես սովորել, ճի՞շտ է։

— Չեմ հասցրել, դրա փոխարեն ադի-բուդիներ եմ կերել։

— Լավ, արի՛ ես քեզ խոսքերը կսովորեցնեմ։

Երբ Չարլին կարդաց խոսքերը, հասկացավ, որ սցենարը և խոսքերը անգիր գիտի, քանի որ նա մինջև թատրոն գալը անցել էր դրա միջով, իսկ ներկայացման վերնագիրն էր՝ <<Չարլի Չապլինը և ադի-բուդիի ծառը>>։

Տնօրենի համար այդ ներկայացումն եղել էր ամենահաջողվածը։ Դրանից հետո տնօրենը էլ չէր բարկանում Չապլինի վրա, իսկ Չապլինը դարձավ Միացյալ Թագավորության(Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիա) ամենահայտնի դերասանը։

Հորինուկը հորինել ու գրել ենք ես ու Նանեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով