Շարժման խնդիրներ

Խնդիրներ

  • Գնացքը 15 ժամում միևնույն արագությամբ անցավ 1200 կմ ճանապարհ։  Որքա՞ն էր գնացքի շարժման արագությունը։

1) 1200։15=80

80 կմ/ժ

  • Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 7 ժամում, եթե շարժվի 65 կմ/ժ արագությամբ։

1) 65x7=455

455 կմ

Հեծանվորդը 4 ժամում ընթացավ 20 կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ։
1) 20x4=80

80 կմ

  • Գնացքը 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1600 կմ ճանապարհ։ Առաջին օրը  նա ճանապարհի վրա  ծախսեց 13 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 6 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։

1) 13-6=7

2) 13+7=20

3) 1600:20=80

4) 13×80=1040

1040 կմ

  • Հայկենց տնից մինչև դպրոց 320 մ է։ Նա դպրոց է գնացել 40 մ/ր արագությամբ։ Որքա՞ն ժամանակ նա  ծախսեց դպրոց  գնալու  համար։

1) 320:40=8

8 ր

  • Երևանից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 3 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 70 կմ, իսկ երկրորդը՝ 60 կմ։

1) 70×3=210

2) 60×3=180

3) 210-180=30

30 կմ

  • Մոտոցիկլավարը 200կմ ճանապարհի  առաջին 80կմ-ն անցավ 40կմ/ժ  արագությամբ, իսկ մնացած մասը՝ 60կմ/ժ  արագությամբ։ Մոտոցիկլավարը քանի՞ ժամում  անցավ  այդ  ճանապարհը։

1) 200-80=120

2) 80:40=2

3) 120:60=2

4) 2+2=4

4 ժ

 

Իմ կազմած խնդիրները՝

Հեծանվորդն առաջին երկու ժամում անցավ 18 կմ/ժ արագությամբ, հետո արագությունը երեք կմ/ժ-ով փոքրացրեց և գնաց ևս երկու ժամ։ Նա որքա՞ն ճանապարհ անցավ այդ չորս ժամում։

1) 18-3=15

2) 2×18=36

3) 2×15=30

4) 36+30=66

66 կմ

Գնացքը 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1400 կմ ճանապարհ։ Առաջին օրը նա գնաց 8 ժ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամով ավելի։ Որքա՞ն ճանապարհ անցավ նա երկրորդ օրը։

1) 8+4=12

2) 8+12=20

3) 1400:20=70

4) 70×12=840

840 կմ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով