Daily Archives: 16 Հկտ 2022

Քարահունջ․ իմ պատրաստած ուսումնական նյութը

Քարահունջ, Զորաց քարեր

Գտնվում է Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքում։ Հեռավորությունը Երևանից 250 կմ։ Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Քարերը բազալտից են, որոնց զանգվածը հասնում է մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով ծածկված են քարաքոսերով։ Անցքերը ավելի լավ են պահպանվել։ Կան նաև կոտրված քարեր։ Քարահունջի քարերը բերվել են մոտակա Դար գետի ձորի քարհանքից, բարձրացվել և տեղափոխվել են հյուսված պարաններով ու լծկան կենդանիների միջոցով։ Ժողովրդի մոտ տարածված անվանումն է Զորաց քարեր, իսկ Քարահունջ անվանումն առաջարկել է 1990-ականներին համալիրը հետազոտած ակադեմիկոս Պարիս Հերունին, իսկ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի որոշման համաձայն Հայաստանի Սիսիան քաղաքի մոտ գտնվող քարե հուշարձանը անվանվել է «Քարահունջ աստղադիտարան»։ Նաև հայտնի են հնավայրի այլ անվանումներ՝ Ցից քարեր, Դիք-դիք քարեր։

Քարահունջի տարիքի մասին առկա են բազմաթիվ, հաճախ իրար հակասող և ընդդիմացող տեսակետներ։ Մինչ օրս հուշարձանի տարիքի մասին առավել խորը ուսումնասիրությունը կատարել է ակադեմիկոս Պարիս Հերունին։ Նա «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում 3 առանձին մեթոդներով մանրամասն ներկայացրել է իր կատարած աստղագիտական, ֆիզիկական և մաթեմատիկական հաշվարկները, որով հիմնավորել է, որ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ։

Կենտրոնական շրջանը կազմված է 40 քարերից։ Այն ունի ձվաձև տեսք և սուր ծայրով ուղղված է դեպի արևմուտք։ Շրջանի կենտրոնում գտնվում է ավերակների մի կույտ։ Այն հավանաբար եղել է կրոնական տաճար։ Հետաքրքիր է, որ նույն համաչափություններն ունի Գառնու տաճարը։ Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու՝ կենտրոնական շրջանն ու հյուսիս-արևելյան կարճ քարուղին, որը ուղղված է արևածագի կետին ամառային արևադարձի օրը, ծառայել է Ար աստծուն նվիրված հանդիսավոր արարողութոյւններին։

Նախապատրաստություն Երևանի պատմության թանգարանի այցին

Երևանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարան | Բարև Արմենիա Տուր

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թ-ին: Սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936թ-ին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան: Այսինքն թանգարանը արդեն իննսունմեկ տարեկան է։

Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. տեղափոխվել է Կապույտ մզկիթ, որտեղ գործել է մոտ 56 տարի:

2005թ. հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում` քաղաքապետարանի հետ կազմելով միասնական ճարտարապետական համալիր:

Թանգարանում պահպանվում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող շուրջ 94 հազար առարկա. հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, այդ թվում՝ Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։

Հնագիտական հավաքածուի մեջ առանձնանում են Կարմիր բլուրից հայտնաբերված գարեջրի խեցեղեն անոթները, մ. թ. ա. 1-ին հազարամյակով թվագրվող Կարմիր բերդի բնակավայրից պեղված հարուստ հնագիտական հավաքածու։

Թանգարանում պահպանվում են միջնադարյան Երևանի խոնարհված եկեղեցիների մասունքներ՝ որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ, Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլն։

1834թ. ռուս կայսր Նիկոլայ առաջինը ոսկե ժամացույց է նվիրել է Մելիք-Աղամալյանների տոհմին` ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերին մատուցած մեծ ծառայությունների համար, որ հիմա գտնվում է թանգարանում։


Continue reading