Daily Archives: 31 Հկտ 2022

Ի՞նչն է ամենապիտանի բանը

Հիմա աշխարհում շա՜տ նոր և պիտանի բաներ կան, դրա համար դժվար է ընտրել, թե ինչն է ամենապիտանի բանը, բայց հիմա կփորձեմ վերլուծելով հասկանալ։ Ամենապիտանի բանը դա պետք է լինի մի բան, որը աշխարհում ամենակարևորն է։ Ոմանք կասեն դա համակարգիչն է, տունը, ծառը և այլն։ Դա շատ վիճելի հարց է։ Հիմա, երբ պետք է ասեմ, թե որն է ամենապիտանի բանը, տարբեր պատասխաններ են մտքիս գալիս ու չգիտեմ, որը ընտրեմ։ Պետք է ընտրեմ կա՛մ հայրենիք, կա՛մ Երկիր մոլորակ, կա՛մ տիեզերք, կա՛մ մարդ։ Հիմա կնտրեմ, ըըը․․․ Օ՜, դա տիեզերքն է որովհետև առանց տիեզերքի կյանքը կվերանա, բոլոր էակները կոչնչանան և կյանքը կդառնա ոչ մի բան։

Լուսնի փուլերը

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինր սեփական լույս չունի: Մենք Լուսինր տեսնում ենք, որովհետե Արեգակի լույսն րնկնում է նրա վրա ե անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջր պտույտի հետեանքով Լուսնի տեսանելի մասն անրնդհատ փոփոխվում է և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետե սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասն սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետե ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երեում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:

Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:

Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:

Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:

Լուսինը Երկրի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը:

  1. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:

Լուսնի փուլերը առաջանում է առաջանում արևի և հենց ինքը լուսնի հետևանքով։

  1. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:

Լուսինը ունի շատ հետաքրքիր կառուցվածք։ Այն պատված է փոշու և ժայռաբեկորների խառնուրդով, բարձր լեռնաշղթաներ և խառնարաններ:

  1. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:

Լուսնի վրա կյանք գոյություն չունի, որովհետև այնտեղ չկա մթնոլորտ։

  1. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:

Մարդը լուսնի վրա ոտք է դրել 1969 թվականին։

  1. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:

Ես գիշերը նայեցի լուսնին և նկատեցի, որ լուսնի եղջյուրը սկսում է աճել։

Ինչպես անցկացրեցի իմ աշնանային արձակուրդները

Այս աշնանային արձակուրդները ես անցկացրել եմ նորմալ։ Այս շաբաթվա ընթացքում ես ավելի շատ սովորել եմ, քան՝ հանգստացել։ Չորեքշաբթի և հինգշաբթի օրերը գնացել եմ իմ ժամանակակից պարերի դասերին։ Իմ նկարչության դասերին վերջացրել եմ իմ նկարը, որը նկարել եմ կտավի վրա՝ Նատյուրմորտ և պատրաստել կավից զարդեր, որոնք դեռ կիսատ են։

Իմ և փոքր եղբորս համար կարդացել եմ <<Ուրախ հեքիաթներ>> գիրքը, որի մեջ պարունակում է մեր հայկական, ժողովրդական և զվարճալի հեքիաթները։ Այս գիրքը ինձ և եղբորս շա՜տ դուր եկավ։ Եղբորս այնքան դուր եկավ, որ նա անկախ իրենից սկսեց ծիծաղել, քանի որ շատ ծիծաղելի էին հեքիաթները։

Մի քանի ամիս առաջ մեր տան բոլոր ծաղիկները թառամել էին, հոտել ու մեր տանը ոչ մի ծաղիկ չկար, բայց այս արձակուրդի ընթացքում ես տնկել եմ սուկուլենտ և բույսի խնամքը վերցրել եմ իմ վրա։ Այո՛ արձակուրդը շա՜տ լավ բան է, եթե այդ ժամանակը ճիշտ ես օգտագործում։

Արձակուրդի ընթացքում նաև պատրաստել եմ հետաքրքիր նախագիծ, որը կառաջարկեմ, որ կատարեք։

Հղում՝

Ուսումնական աշուն․ մայրենի