Daily Archives: 8 Դկտ 2022

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Այս ուսումնական շրջանը ինձ և՛ դուր եկավ, և՛ դուր չեկավ։ Ինձ դուր չեկավ այն, որ մենք առավել քիչ ենք կատարել հետաքրքիր նախագծեր, իսկ դա իմ համար վատ է։ Դուր չի գալիս, որ այս ուսումնական շրջանում տղաները իրար այսպես ասած <<սպանում են>>, որովհետև անդադար կռվում են, իրար վիրավորում և հարվածում ու հենց նրանց պատճառով ուսուցիչները դասի ընթացքում զբաղվում են նրանց կռիվը դադարեցնելով։ Նաև այս ուսումնական շրջանում տղաները սկսել են աղջիկներին բարկացնել, վիրավորել և հարվածել, իսկ հետո էլ ասում են, թե այդքանից հետո մենք ինչու ենք իրենց հարվածում։

 Այս ուսումնական  շրջանի ընթացքում ինձ համար ամենահետաքրքիր առաջադրանքը դա հետազոտական աշխատանքներն էին։ Այս տարի մենք շատ քիչ ենք կատարել մեր սիրած աշխատանքները։ Ինձ դուր չի եկել այն, որ այս տարի ուսուցիչները այդքան ուշադիր չեն մեր նկատմամբ, որովհետև մեկ-մեկ մեզ հրում են և մեկ-մեկ էլ մեզ ուշադրություն չեն դարձնում, իսկ ամենա-ամենաշատը ինձ դուր չի եկել այն, որ մեր դասարանը՝ 5.3-ը ընդամենը մեկ անգամ է ճամփորդության գնացել, իսկ 4.3-ը՝ արդեն հինգ։ Ինձ դուր չի եկել, որ, երբ գնում ենք վերնատուն այնտեղ մեր դասարանի միջև դառնում է աթոռի պատերազմ։ Բոլորը ուզում են նստել իրենց սիրած ընկերների կողքը, ուզում են նստել սկզբի աթոռներին, որպեսզի ընկեր Սեդան նրանց գովի, որ իբրև լավ են երգում։ Կցանկանամ, որ մյուս ուսումնական շրջաններում այս խնդիրները լուծվեն։ Եթե անկեղծ, ես այս ուսումնական շրջանի ընթացքում երկու գիրք եմ կարդացել, որովհետև ուսուցիչները չափից շատ հանձնարարություններ են տալիս։ Այս ուսումնական շրջանի սկզբից ես ընդունվել եմ ժամանակակից պարի դպրոց և սկսել եմ աշխատել կավով։ Դպրոցում շատ լավ եմ աշխատել։ Այս ուսումնական շրջանում եթե նույնիսկ մեզ շատ հանձնարարություններ էին տալիս, միևնույն է,  ես իմ դասերը վերջացնում եմ ժամը 23:00-ին ու միևնույն է, կատարում եմ բոլոր առաջադրանքները։

Ի՞նչ եմ արել այս կիսամյակ։ Ո՞ր առաջադրանքներն էլ ինձ ավելի դուր եկել և ինչո՞ւ։

Այս կիսամյակում ես կատարել եմ շատ ու շատ հետաքրքիր նախագծեր, և լրացուցիչ աշխատանքներ։ Կատարել եմ բազում նախագծեր, թե՛ միայնակ, թե՛ խմբով։ Օրինակ՝ այս կիսամյակի վերջերին ես և իմ զույգ ընկերուհիների հետ՝ Եվայի և Մարիի կատարել եմ մի նախագիծ, որը անունն է <<Ամանորյա շունչ>>/նախագիծը կարող եք տեսնել, եթե սեղմեք նախագծի անվան վրա/։ Լրացուցիչ ասելով ցանկանում էի ասել, որ ես ձայնագրել եմ մեր սովորած պատումները և բանաստեղծությունները։ Նույնիսկ ես իմ գրած հորինուկներից պատրաստել եմ գիրք, որը երևի շուտով կհրատարակվի։

Բացի մայրենի լեզվի առաջադրանքներից ինձ ուրիշ նախագծերը նույնպես դուր են եկել։ Օրինակ՝ ինձ համար մաթեմատիկա առարկայի ամենահետաքրքիր հանձնարարությունը դա <<Ուղղանկյունանիստերը մեր շրջապատում>> նախագիծն է։ Իսկ ռուսերենից ամենահավեսը դա այն առաջադրանքներն էին, որում մենք համացանցից հայթայթում էին փաստեր, թե ինչպես են արտերկրում և Հայաստանում նշում Ամանորը։