Daily Archives: 12 Ապր 2023

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը Իջևանն է։ Տարածաշրջանները` Իջևանի շրջան, Նոյեմբերյանի շրջան, Բերդի շրջան։
Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք՝ Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում: Գյուղական համայնքների թիվը`   60 համայնք։
Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում։
Մարզի տարածքը մ.թ.ա. եղել է Ուրատու պետության, ապա Մեծ Հայքի հյուսիսային բդեշխության կազմի մեջ: Նպաստավոր բնակլիմայական պայմանների շնորհիվ հայոց թագավորական ընտանիքին ծառայել է որպես հանգստավայր և որսարան: Մարզ է դարձել 1995-ի դեկտեմբերին: Տավուշի մարզը զբաղեցնում է 2704 կմ2 տարածք, որի կեսը պատված է խառն անտառներով: Հարավում և հարավ-արևելքում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին և Կոտայքի մարզին, արևմուտքում`   Լոռու մարզին, իսկ հյուսիսում`   Վրաստանի Հանրապետությանը, արևելքում և հյուսիս-արևելքում Ադրբեջանի Հանրապետությանը, որի հետ շփման գիծը 300 կմ է:
Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած: Բնակչությունը մեծագույն կորուստ է կրել սելջուկյան թուրքերի և թաթար մոնղոլական արշավանքների ժամանակ: Տասնյակ հազարավոր մարդիկ կոտորվել կամ մահացել են:
Տավուշի մարզի քաղաքները
Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Ի սկզբանե Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Անցած դարասկզբին հայտնվել են առաջին մասնագիտական հիվան­դանոցներն ու սանատորիաները: Հավանական է, որ մոտակա տարիներում Դիլիջանը դառնա նաև բանկերի կենտրոնացման քաղաք:
Տավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Իջևանը որպես բնակավայր համեմատաբար երիտասարդ է:

Easter

LESSON 1

Զատիկի մասին տեղեկություն ստանալուց հետո, պատմում եք, թե ինչպես եք ձեր ընտանիքներում նշել Զատիկը։ Ձու ներկել, եկեղեցի գնալ, զատկական ուտեստ պատրաստել, սեղան գցել և այլ գործընթացների մասին պատմում եք և եթե ունեք լուսանկարներ, տեղադրում եք պատումի հետ բլոգում: Continue reading