Daily Archives: 17 Ապր 2023

Տավուշի տեսարժան վայրեր

Բերդավան ամրոց

Բերդավան ամրոց - Armenian Geographic

Բերդավանը (նախկինում`   Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում:

Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարեր:

Դրանք հատակագծում ունեն կլորացված անկյուններ։

Պատերում կան պատահական ձևով տեղադրված խաչքարերի բեկորներ, պատվանդանի քարեր։

Եկեղեցուց մոտ 50 մ դեպի հարավ գտնվում են մատուռի պատեր։

Ամրոցը կիսաշեն է։

Գոշավանք

Գոշավանք - Armenian Geographic

Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է, որը XII–XIII դարերում եղել է Հայաստանի հոգևոր ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում:

Գոշավանքն իր անունն ստացել է 1213 թ.-ին`   Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ.-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:

Ճարտարապետական համալիրում պահպանվել են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր: Ըստ արձանագրությունների և պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայության`   կառույցների մի մասի՝ Սբ Աստվածածին եկեղեցու, գավթի և Սբ Հռիփսիմե մատուռի ճարտարապետը Մխիթար Հյուսնն է: