Daily Archives: 21 Սպտ 2023

Տնային առաջադրանք․ 21.09.2023

21.09.23

Առաջադրանք մաս 1

1.Շարունակի՛ր կարդալ Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքից «Հարգի՛ր ուսուցչիդ» հատվածը:

Կատարի՛ր 1-ին, 3-րդ առաջադրանքները:

Իմ կարծիքը հատվածի մասին՝

Ես կարդացի հատվածը և այս մեկը ամենահուզիչն էր։ Այս հատվածը տղայի հոր նամակն էր՝ ուսուցչի մասին։ Նամակը իրականում շատ հուզիչ էր։ Նամակում գրված էին այն բաները ուսուցչի մասին, որ երբեմն որոշ սովորողներ մոռանում են։ Մոռանում են, որ ուսուցիչը հիվանդ լինելով դասն է բացատրում, իսկ իրենք զայրացնում են ու նրա վիճակը էլ ավելի վատանում է։

1.Համոզի՞չ էր հոր նամակը։

Կարծում եմ այո, հոր նամակը համոզիչ էր։ Նամակը նաև շատ հուզիչ էր։ Այդտեղ գրված էր ուսուցչի մասին այնպիսի բաներ, որ շատերը դրա մասին մոռանում են։

3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը:

Այս պատմությունը ինձ տվեց էլ ավելի հարգանք ուսուցիչների և գրքերի հանդեպ։ Ճիշտ է ես ուսուցիչներին և գրքերին հարգում եմ, բայց այս պատմությունից էլ ավելի սկսեցի հարգել։

Առաջադրանք մաս 2

2.Վարժ կարդալ սովորի՛ր, քանի որ պետք է միասնաբար ընթերցենք առավոտյան ընդhանուր պարապմունքների ընթացքում:
Չարենց «Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» (հատված)

Երգում եմ ահա այս գովքը ես

Խաղողի մեր բորբ ու լուսատեսք,

Մեր գինու՝ պայծառ ու հրակեզ,

Մեր արվեստների մեծահանդես։

Եվ դպրությո՛ւնն եմ մեր երգում ես,

Գեղեցկությունը դպրության վես,

Որ օրերում այս պարգևե մեզ

Հույզեր հրահուր և մրգեր կե՛զ։

Չարենց «Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» (հատված)

Փա՛ռք արևին մեր, որ հիմա վառ

Լուսավորում է հրով բերրի

Անցնող խավարը մեր խուղերի,

Խուլ նկուղները քաղաքների,

Եվ լեռնաշխարհում ահա մեր հին

Շաղում է շողեր անմարելի…

English homework. September 18-22. Day 1

Երկրորդ ուսումնական շաբաթ։ Սեպտեմբերի 18-22

Homework: Day 1 — English in mind : pages 8.9 fill in the forms,
Oxford word skills study the ways of telling the time, ex 1.2 page 15

Day 1.

Book- English in mind part 1, Things, Letters, Colours: Adjectives.

Pages — 8, 9

Page 8

Page 9

Book — Oxford word skills

Page: 15: I can tell the time: Study and practice :
I have learned to tell the time.
Ex. 1
Ex. 2

Playing an interactive Kahoot game

My result: