Daily Archives: 24 Սպտ 2023

Թվի մասը գտնելը

Տնային աշխատանք՝

172․ Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝ դրա 5/6-ը։
Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագոններում։

  • 36:6.5=6.5=30
  • 36+30=66

Պատ․՝ 66 ուղևոր

176․Աշխատանքի երկրորդ օրը խառատը մշակել է առաջին օրը մշակած
մանրակների քանակի 8/15-ը։ Ընդամենը քանի՞ մանրակ է մշակել
խառատը այդ երկու օրում, եթե երկրորդ օրը նա մշակել է 64
մանրակ։

  • 64:8.15=8.15=120
  • 120+64=184

Պատ․՝ 184 մանրակ

180․ Պահեստում 2000 կգ մթերք կար։ Առաջին օրը պահեստից տարան
ամբողջ մթերքի 40 %-ը, երկրորդ օրը՝ մնացածի 30 %-ը։ Քանի՞
կիլոգրամ մթերք մնաց պահեստում։

  • 2000:100.40=20.40=800
  • 2000-800=1200
  • 1200:100.30=12.30=360
  • 800+360=1160
  • 2000-1160=840

Պատ․՝ 840 կգ մթերք

Հայաստանի պատմավարչական բաժանումները

Պատմավարչական և վարչական բաժանումները դրանք նույնն են, մի փոքր տարբերությամբ։ Պատմավարչական բաժանումները դրանք նահանգներն են, իսկ վարչական բաժանումները մարզերը, համայնքները։ Ք․ ա 3-2-րդ հազարամյակներում կային մանր վարչական բաժանումներ, իսկ Ք․ա 1-ին հազարամյակի սկզբին ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ Բայց 4-րդ դարից հայտնի դարձան առանձին երկու թագավորություն՝ Մեծ Հայք ու Փոքր Հայք։ Մեծ Հայքի տարածքը բաժանվել է 15 խոշոր նահանգների։ Մեծ Հայքի տարածքը եղել է ավելի քան 300 հազ․ քառ․ կմ, իսկ Փոքր Հայքի տարածքը՝ շուրջ 80 հազ․ քառ կմ։ Այժմ ՀՀ-ի տարածքը շուրջ 30 հազ․ քառ․ կմ է։ ՀՀ-ի տարածքը կազմում է Մեծ Հայքի 1/10-րդ մասը։ ՀՀ-ն զբաղեցնում է հետվյալ նահանգների տարածքները՝ Սյունիքի, Այրարատի, Գուգարքի և Ուտիքի։ ԼՂՀ-ն զբաղեցրել է 12, 5 հազար քառ․ կմ։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում վարչական ի՞նչ  բաժանումներ կային մեր հայրենիքի տարածքում։ Ի՞նչպես փոխվեց այդ բաժանումը Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին։

Ք․ ա 3-2-րդ հազարամյակներում կային մանր վարչական բաժանումներ, իսկ Ք․ա 1-ին հազարամյակի սկզբին ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։

2․ Ե՞րբ հայտնի դարձան Մեծ Հայքը  և Փոքր Հայքը՝ որպես առանձին թագավորություններ։ Ներկայացրե՛ք Մեծ Հայքի վարչական բաժանումը։

Մեծ Հայքը և Փոքր Հայքը հայտնի դարձան, որպես առանձին թագավորություններ Ք․ ա 4-րդ դարից։ Մեծ Հայքի տարածքը բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։

3․ Որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում։

Մեծ Հայքի տարածքը ավելի քան 300 հազ․ քառ․ կմ էր, իսկ ՀՀ-ի տարածքը՝ շուրջ 30 հազ․ քառ․ կմ։ ՀՀ-ի տարածքը կազմում է Մեծ Հայքի 1/10-րդ մասը։

4․Ո՞ր նահանգների տարածքներն է զբաղեցնում ՀՀ-ն։

ՀՀ-ն զբաղեցնում է հետվյալ նահանգների տարածքները՝ Սյունիքի, Այրարատի, Գուգարքի և Ուտիքի։

5․Ո՞րքան տարածք է զբաղեցրել ԼՂՀ-ն։

ԼՂՀ-ն զբաղեցրել է 12, 5 հազար քառ․ կմ տարածք։

Մայրենի 22.09.2023

22.09.23

1.Կարդա՛ 2-րդ նյութը՝ Վիլյամ Սարոյանը հիշում է․

Փորձի՛ր մի քանի նախադասությամբ գրել, թե ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ կարդացիր։ Հետաքրքի՞ր էր, զավեշտալի՞, թե՞․․․։

Պատմվածքը շատ ծիծաղելի էր․ միևնույն ժամանակ հետաքրքիր։ Ես պատկերացնում եմ, թե ինչ հոտ էր գալիս դասարանից, և թե ինչպես էր ուսուցիչը զայրանում Սարոյանի վրա։ Ես հասկանում եմ նաև, որ նա միայն դա ուներ ուտելու ու մեղք չուներ, որ իր ընտանիքում միայն այդպիսի ճաշեր կարող էին ուտել։ Բայց նաև, լինելով ճարպիկ աշակերտ՝ նա սխտորը օգտագործում էր, որպեսզի խուսափեր դասերից։

2.Կոմիտասի բանաստեղծություններից մեկն ընտրի՛ր, կարդա՛, տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:

The 19 Best Fall Trees and Shrubs for a Burst of Fiery Color