Daily Archives: 26 Սպտ 2023

Քիմիական ռեակցիաների սկսվելու և ընթանալու պայմանները

Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում:

Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը մանրացնում են, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:

 

images.jpg
images (2).jpg

Ծծմբի փոշի                                                       Երկաթի փոշի

Նյութի առավել նուրբ մանրացում, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:

images (5).jpg
images (6).jpg

Լուծույթներում իրականացված ռեակցիաները

Որպեսզի ռեակցիան սկսվի, անհրաժեշտ է ինչ որ ձևով այն խթանել, «արթնացնել» քիմիական կապերը: Դա է պատճառը, որ քիմիական ռեակցիաների մեծ մասի ընթանալու համար ջերմություն է պահանջվում:

images (8).jpg

Տաքացման պայմանում ընթացող ռեակցիա

Այսպիսով, ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝

1. մանրացում

2. խառնում

3. տաքացում և այլն:

Անհրաժեշտ է հստակ տարբերել ռեակցիան «սկսելու» և ռեակցիայի «ընթանալու» պայմանները: Օրինակ` ջուրը քայքայելու համար էլեկտրական հոսանք անհրաժեշտ է  ոչ միայն սկզբում, այլև ռեակցիայի ամբողջ ընթացքում, այլ կերպ ռեակցիան կդադարի ընթանալ: Այս օրինակում էլեկտրական հոսանքը ռեակցիայի և՛ սկսվելու, և՛ ընթանալու պայմանն է:

Երկաթը (Fe) ժանգոտվում է միայն խոնավ օդում` ջրի և թթվածնի հետ միանալիս, երբ առաջանում է ժանգ անվանվող գորշ, փխրուն զանգված:

download.jpg

Երկաթի ժանգոտումը

Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում (օրինակ այրումը), կամ կլանումով (օրինակ`քայքայման ռեակցիաներից շատերը): Այդպիսի ռեակցիաները տարբերակելը խիստ կարևոր է քիմիական փորձեր ծրագրելիս ու կատարելիս:

images (10).jpg
images (12).jpg

Հարցերին պատասխանել.

1. Ո՞ր  երևույթն են անվանում քիմիական ռեակցիա:

Երբ նյութերը անմիջական շփման մեջ են լինում, դա անվանում են քիմիական ռեակցիա։

2.Թվարկե՛ք  քիմիական  ռեակցիաների համար անհրաժեշտ  մի քանի պայմաններ:

  1. Մանրացում
  2. Խառնում
  3. Տաքացում և այլն

3. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:

Ջերմության կլանում կամ անջատում

Այրում

Սառցակալում

4. Կատարեք մեկ փորձ՝  քիմիական կամ ֆիզիկական երևույթը նկարագրող և տեղադրեք բլոգում:

Երկրորդ ուսումնական շաբաթ։ Սեպտեմբերի 18-22

Homework: Day 2 — English in mind : pages 10.11 study the dialogues, Write a letter to a friend telling about you.

Page 10

Hi Ann. How are you? I’m fine. I go to school. We learn new subjects at school like: history, logical mathematics, national dancing and health science. I also attend classes for Latin dances. I study Spanish and I like it very much. I also play volleyball and I like it, too. My day is very impressive and interesting at school. I like my school, my teachers and friends very much. I have many hobbies: dancing, designing clothes, drawing and studying foreign languages. That’s all about me. Please, tell me about you. I’m waiting for your letter.

With love: your friend Natalie
Oxford word skills study the ways of telling the time, ex 4,5 page 15

Գործնական աշխատանք 26․09․2023

19. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։ Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անչափ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:

20. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել:

Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում:Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր      լինում:

Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում։ Սա գործածված է ուղիղ իմաստով

Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում։ Սա գործածված է փոխաբերական իմաստով

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այդ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս:

Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ։ Սա գործածված է <<ընկերություն անել>> իմաստով

Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այդ գործը։ Սա նույնպես գործածված է <<ընկերություն անել>> իմաստով

Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս։ Սա գործածված է <<ուղեկցել>> իմաստով

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում:
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր։ Սա գործածված է <<գանահարել>> իմաստով

Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա։՝ Սա գործածված է թակել իմաստով

Երկաթը տաք-տաք են ծեծում: Սա գործածված է փոխաբերական իմաստով։

Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում: Սա գործածված է փոխաբերական իմաստով։

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում: Սա գործածված է <<ավարտել>> իմաստով։

Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան: Սա գործածված է <<վերջ տալ(ուտել)>> իմաստով։

21. Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:

Հայ-հայուհի, Հայաստան, հայոց, հայություն

Դպիր-դպրոց, դպրություն

Այգի-այգեստան

Հնոց-հնություն

Բույր-բուրաստան

Ծառ-ծառաստան

Բժիշկ-բժշկուհի, բժշկություն

Պարսիկ-պարսկուհի, Պարսկաստան