Daily Archives: 18 Հնվ 2023

Ճամփորդություն դեպի Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Այսօր մենք այցելեցինք Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան։ Կխոստովանեմ, որ նկարչուհու տունը շատ գեղեցիկ էր և ես ապշած մնացի։ Երբ մենք քայլում էինք տնով մեր ոտքերը շատ էին հոգնում։ Սակայն նրա տունը այնքան հետաքրքիր էր և գեղեցիկ, որ անկախ ոտքերդ ցավից դու միևնույն է շարունակում էիր ուսումնասիրել։ Ամենաշատը սկզբում ինձ դուր եկավ նրա նկարչության ոճը։ Նա ներկը շատ էր վերցնում նկարը նկարելու համար և ստանում էր 3D տեսք։ Ի դեպ այն ժամանակ լավ ներկեր չկային, դրա համար Լուսիկը տարբեր խառնուրդներ էր անում նյութերի մեջ և ստանում էր ներկ, որով էլ նկարում էր։ Իմ կարծիքով դա նրա ոճն է եղել։ Նրանց տանը կար թթենու ծառ, մի քանի պատշգամբներ, արհեստանոցներ, ֆոտոներով պատված սենյակներ և այլն։ Տան մուտքը շատ գեղեցիկ էր, դրա համար ես լուսանկարեցի տան մուտքը ։ Նկարը կարող եք տեսնել ստորև դրված տեսանյութի մեջ։ Այնտեղ կար նաև խնոցի։ Բացի նկարելուց և կարելուց, Լուսիկ Ագուլեցին նաև գորգեր է կարել, քանդակել է, ստեղծագործել է և երգել։ Նրա տունը կարծես <<Հայկական մշակույթի տուն-թանգարան>> լիներ, քանի որ ամբողջ տունը զարդարված էր հայկական կոլորիտով։ Նրա տանը նա պահում էր նաև 20-րդ դարից մինչև՝ Քարե Դարի իրեր։ Մի սենյակում կային թրեր և հրացաններ, բայց իր ընտանիքը այն երբևէ չի օգտագործել։ Այդ սենյակում կար նաև մի խաչ, որը նրան նվիրել էր Հռոմի Պապը։ Այդ նույն սենյակում կային նաև կերամիկական իրեր, երկու հնադարյան գիրք և հին լուսամփոփներ։ Տան մեջ կար նաև մի հատված, որտեղ իր ամուսնու, իր, որդու, աղջկա և ծոռների քանդակներն էին։ Վերնահարկում կար մի սենյակ, որտեղ իր աղջկա և ծոռների նկարներն էին։ Այդ սենյակի մուտքի մոտ փակցված էին կարծեմ իր ծոռնուհու նկարած նկարները։ Նկարները շատ էին և տարբեր թեմաներից․ օրինակ՝ մի նկարում պատկերված էր Լուսիկ Ագուլեցին, մեկում ընտանիքը մետրոյում էր և այլն։ Ես կարող եմ անվերջ խոսել այս ճամփորդության մասին, բայց արդեն պետք է ավարտեմ։ Ցտեսություն😊😍։

Հանդիպում Տերյան մշակութային կենտրոնի հետ

Այսօր մեզ <<Տերյան մշակութային կենտրոն>>-ից հյուր էին եկել։ Կենտրոնը զբաղվում է մեր հայկական մշակույթը տարածելով, ավելի ժամանակակից դարձնելով ու ուսումնասիրելով հայկական տարազը։ Նրանք մեզ պատմեցին հայկական տարազի մասին։ Ավելին ասեմ, նրանք մեզ ցույց տվեցին և պատմեցին տարազի ամեն մի դետալի մասին։ Ինձ համար վարպետության դասը շատ հավես էր։ Նրանք մեզ ներկայացրեցին Մեծ Հայքի մի քանի նահանգների տարազները՝ Մեծ Հայքի տարազների քարտեզը։

Նրանք մեզ պատմեցին, որ․․․

(Այստեղ ներկայացված է համառոտ)

Տարազները կարվում էին հատուկ թելերից՝ մետաքսից և այլն։ Հայկական տարազի մեջ գերակշռում են հողի, ջրի, օդի և կրակի գույները։ Հնում, երբ կարում էին կանացի ազգային գլխաշորեր, գույների մեջ նույնպես գերակշռում էին այդ գույները, հատկապես՝ կարմիրը։ Սակայն, երբ գլխաշորերը հնանում էին ստանում էին ուրիշ տեսք։ Մարդիկ սկսել են տարազ կրել միջնադարից ի վեր։ Հայերը դադարել են կրել տարազ ցեղասպանությունից հետո։ Դրանից հետո կրում էին արևմտյան հայկական տարազը, բայց հետո անհարմարավետության պատճառով դադարեցին կրել։ Սակայն Լուսիկ Ագուլեցին վերականգնեց այդ ամենը, ուսումնասիրեց հայկական տարազը, սկսեց հայկական տարազ կարել և կրեց հայկական տարազը ամեն օր։ Ամեն մի հայկական գլխաշոր իր վրա պարունակում է ուլունքներ, զարդեր և այլն։ Նույնիսկ գլխաշորերի վրա ամրացնում էին մետաղադրամներ ու այնքան խիտ, որ ընդհանրապես ձայն չէր գալիս։

Տեսանյութ

Այսօրվա հանդիպման տեսանյութը{short}