Daily Archives: 22 Հնվ 2023

Երկրորդ շաբաթվա ամփոփում

Այս շաբաթը իմ համար շատ աննկատ անցավ։

Երկուշաբթի

Երկուշաբթի օրվա ամենահիշվող մասը դա դուդուկահար Արթուր Գևորգյանի հետ հանդիպումն էր։ Ընկեր Արթուրը դուդուկով մի քանի կատարումներ ներկայացրեց, պարեցինք և երգեցինք նրա կատարումների տակ, հարցեր տվեցինք և նա մեզ պատմեց նվագարանի մասին։ Երկորդ տեղում, որպես հիշվող դա ընկեր Գոհարի հետ գործունեությունն էր։ Ի դեպ մեր դասարանը առաջին անգամ էր ընկեր Գոհարի հետ մայրենին անում։ Հունվարյան ճամբարի մեր մայրենիի ուսուցչուհին լինելու է միմիայն ընկեր Գոհարը և մենք նրան ավելի լավ կճանաչենք։

Ընկեր Գոհարի գործունեությանը ծանոթանալու համար կարող եք մտնել այս հղումով՝

Լեզվական խաղեր

Երեքշաբթի

Մաթեմատիկայի ժամին մենք մեզնից փոքրերին սովորեցրեցինք ավելի լավ տիրապետել Outlook-ին, ինչպես Desktop-ի վրա պանակ պատրաստել և այնտեղ կցել ֆայլեր։ Երեքշաբթի մեզ հյուր եկան Տերյան մշակութային կենտրոնից և մեզ ավելի լավ ծանոթացրեցին տարազի մասին։

Տպավորություններ

Տարազի մասին փաստեր

Չորեքշաբթի օրը, քանի որ պետք է գնայինք Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան մենք համացանցից Լուսիկի մասին փաստեր հայթայթելու գործով զբաղվեցինք։

Լուսիկ Ագուլեցու մասին փաստեր

Չորեքշաբթի

Չորեքշաբթի օրը ինչպես նշեցի նախորդ օրվա ամփոփման մեջ մենք գնացել էինք Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան։

Տպավորություններ

Տեսանյութ՝

Հինգշաբթի

Վերևում ես տեղադրել էի մայրենիի  գործունեության հղումը և եթե այն մտել եք ու կարդացել, ուրեմն հասկացել եք, որ այդ խաղերը թմերով էին։ Հինգշաբթի օրը մենք շարունակեցինք այդ գործունեությունը։ Հինգշաբթի օրը մենք ուսումնական ծրագրերով պատրաստեցինք լեզվական և ամանորյա խաղեր։ Այն թիմում, որում ես էի այդ թիմի ավագը հենց ես էի։

Խաղեր՝

Լեզվական խաղ

Ամանորյա խաղ

Այդ օրվա ամենաընտիր մասը դա խոհանոցային գործունեությունն էր, քանի որ մենք պատրաստեցինք պիցցա🍕🍕։ Մեր պիցցան իմ համար սա աշխարհի ամենահամեղ պիցցան էր, որ երբևէ ես փորձել էի։ Երբ կծում էինք պանիրը այն միանգամից ձգվում էր ու դա այնքան հավես էր👍🏻։

Այդ օրվա վերջում էլ մենք կատարեցինք բնագիտատեխնիկական ֆլեշմոբ։

 

Ուրբաթ

Ուրբաթ օրը մենք գնացինք Հյուսիսային դպրոց, որտեղ համագործակցեցինք երեք դպրոցների հետ։

Տեսանյութ՝

Ամփոփման տեսանյութ