Daily Archives: 19 Հնվ 2023

Արտադրությամբ ուսուցման ստուգատես

Արտադրությամբ ուսուցման շրջանակում պատրաստում ենք կավե բաժակներ, միաժամանակ էսքիզներ նկարելով։ Նպատակը տեխնոլոգիական դասընթացների կազմակերպումը արտադրությամբ ուսուցմամբ ներկայացնելն է:

Types of Art - A Brief Exploration of the Different Kinds of Art

  • Փայտից արտադրություն
    Թղթից արտադրություն
    Կավից արտադրություն
    Կտորից արտադրություն
    Թելերից արտադրություն
    Թափոնից արտադրություն

Դեռ կատարում ենք կավից արտադրություն։

Աջից առաջին ձեռնոցը իմ աշխատանքն է։

Մարզական ստուգատես

Մարմնամարզական ստուգատեսի ընթացքում կատարեցինք մարմնամարզկան նորմատիվներ՝ շարային վարժություններ, ընդհանուր զարգացնող վարժություններ, հավասարակշռության վարժություններ, էստաֆետային խաղեր, շնչառական վարժություններ։ Շարում տողանով տալ հրահանգներ «Շարվել, հավսա ր, զգա՛ստ, քայլով մա՛րշ, կանգ առ», քայլք «Անկյունագծով, հակընթաց, օձաձև» , հաշվել՝ «Կարգով, առաջին-երկրորդ, մեկից մինչև վերջ»:

44+] Gymnastics Wallpaper for Rooms - WallpaperSafari

Հիմնական կանգ, կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/:

Ազգագրության փառատոն

Ազգագրության փառատոնը ծնվել է հինգ տարի առաջ՝ կրթահամալիրում և արդեն հինգ տարի է ինչ մեր հետ է։ Փառատոնի շրջանակներում մենք ուսումնասիրում ենք մեր ազգային մշակույթը։ Անցյալ շաբաթ չորրորդ ջոկատի աղջիկներով գնացինք ընկեր Արևիկի և Աննայի մանկապարտեզ, որտեղ երեխաներին սովորեցրեցինք ազգային ասիկներ և խաղիկներ։ Մենք երեխաներին ասիկները սովորեցնում էինք խմբերով։ Իմ խմբի անդամներն էին ես, Եվա և Մարի քույրիկները։

Պարեղանակ - Երաժշտական գանձարան

Մենք ներկայացրեցինք երեք ասիկներ իրենց խաղիկներով, բայց ես, Եվան և Մարին նրանց սովորեցրեցինք միայն մեկը՝ <<Ճի՜վ, ճի՜վ ու ճի՜վ>>։ Այդպիսով երեխաները սովորեցին նոր ասիկներ և խաղիկներ։ Հուսով եմ նրանց շատ դուր եկավ։ Այսօր մեզ հյուր էին եկել Մարմարիկ գյուղի միջնակարգ դպրոցի սաները և մենք նրանց հետ՝ վերնատանը ազգային պարեր պարեցինք, երգեցինք ու խաղացինք ավանդական խաղեր։ Գնացինք ճամփորդության դեպի Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան, որը նույնպես այդ փառատոնի շրջանակում էր։