Daily Archives: 14 Հնվ 2022

Անգլիախոս մաթեմատիկների առաջին շաբաթի ամփոփում

Մեր ճամբարային առաջին շաբաթը անցել էր շատ լավ։

Առաջին օրը մայրենիին իմ երկու ընկերուհիների հետ նկարեցինք մի գեղեցիկ պատկեր։

Ահա մեր նկարը՝

Предварительный просмотр изображения

Մաթեմատիկայի ժամին մենք խոսեցինք Ջրվեժի անտառապարկի շուրջ և քննարկեցինք դեկտեմբերյան ֆլեշմոբի լուծումները և պատասխանները։

Ռուսերենին մենք խոսեցինք ռուսական խրճիթների մասին։

Քանի որ տեխնոլոգիան ընտրովի էր, ես գնացի կարի ու ձևի։

Երկրորդ օրը մաթեմատիկա չկար, բայց կար անգլերեն։ Անգլերենի դասին մենք սովորեցինք, թե ինչպես են Ամանորը տոնում մյուս երկրներում։ Դրանից հետո էլ թարգմանություն արեցինք, բայց հետո մենք պատրաստելու ենք անհատական տեսանյութ մեր սիրելի երկրի ամանորյա ավանդույթների մասին։

Մայրենիին մենք սովորեցինք արևմտահայերեն, և արևմտահայերենի ուսուցիչն արևմտահայերեն լեզվով կարդաց Արփի աղջկա պատմությունը։

Բնագիտության դասին մեզ հյուր էին եկել ավագ դպրոցի աղջիկները և պատմեցին մեզ <<Teachable machine>> ծրագրի մասին։

Երրորդ օրը մենք մեկնեցինք Ջրվեժի անտառապարկ, որտեղ մենք սահեցինք սահնակներով և դահուկներով։

Սրանք լուսանկարներն են՝

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Չորրորդ օրը մեզ հյուր էր եկել ֆուտբոլիստ Ռուբենը, ով 12-րդ դասարան է, բայց շատ լավ տիրապետում է ֆուտբոլին։

Սա Ռուբենի և մեր ջոկատի տղաների միասնական լուսանկարն է՝

Предварительный просмотр изображения

Հետո մեր ջոկատի աղջիկներով պատրաստեցինք տարեգաթա, որը փորձեց դպրոցի կեսը։ Ըստ ժողովրդի ում ընկավ մետաղադրամը, նրա տարին հաջող է լինելու։ Մետաղադրամը  ընկել էր մեր ջոկատի՝ Սոսեին, և ես մաղթում եմ, որ նրա տարին լինի, իրոք, հաջող։

Լուսանկարներ պատրաստելու ժամանակ՝

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображенияПредварительный просмотр изображения

Փոքրերին սովորեցրեցինք, թե ինչպես <<Quizizz.com>>-ով պատրաստել խաղ։ Ես ավելի շատ բաներ սովորեցի <<Quizizz.com>>-ից և լիարժեք հասկացա, թե ինչպես պատրաստել խաղ այդ ծրագրով։

Լուսանկար արված փոքրերին սովորեցնելու ժամանակ՝

Предварительный просмотр изображения

Սա իմ պատրաստած ինտելեկտուալ խաղի հղումն է՝

https://quizizz.com/join/quiz/61dff4a44e4afd001d806e0f/start

Հինգերորդ օրը մենք մայրենի, տեխնոլոգիա և մաթեմատիկա առարկաները արեցինք։

Մայրենիին խաղացինք հայկական խաղեր՝ Թաշկինակ ու Աղջիկ փախցնոցի։

Տեխնոլոգիային նկարեցինք կոմիքս։

Իսկ մաթեմատիկային էլ արեցինք այս շաբաթվա ամփոփումը, որն այս նյութն է։