Daily Archives: 17 Հկտ 2023

Հիմքեր և հիդրօքսիդներ

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից: 

Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:
Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:

 

Օրինակ

KOH՝ կալիումի հիդրոքսիդ

NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ

Al(OH)3՝ ալյումինի հիդրոքսիդ

Fe(OH)2,Fe(OH)3՝ երկաթի հիդրոքսիդներ

Հիմքերը լինում են ջրում լուծվող և ջրում չլուծվող։ Ջրում լուծելի հիմքերն անվանում են ալկալիներ։

Ալկալիներ են KOH-ը, NaOH-ը,Ca(OH)2-ը, Ba(OH)2-ը:

Անհամեմատ ավելի մեծ է ջրում չլուծվող հիմքերի թիվը՝ Mg(OH)2, Cu(OH)2, Fe(OH)2 և այլն:

Առավել հաճախ հանդիպող հիմքերի հատկությունները.

1. Նատրիումի և կալիումի հիդրօքսիդները NaOH և KOH

Սպիտակ խոնավածուծ բյուրեղային նյութեր են, կլանում են խոնավություն և ածխաթթու գազ:

Նատրիումի հիդրօքսիդը և նրա ջրային խիտ լուծույթը քայքայում են մաշկը, ուստի դրանց հետ պետք է շատ զգույշ վարվել:

Նատրիումի հիդրօքսիդը այլ կերպ կոչվում է կծու նատրոն (ունի ևս մեկ տեխնիկական անվանում՝ կաուստիկ սոդա):

Կալիումի հիդրօքսիդը կոչվում է կծու կալիում:

Difference-Between-Sodium-Hydroxide-and-Potassium-Hydroxide_Sodium-Hydroxide.jpg

Կալիումի և նատրիումի հիդրօքսիդները կիրառվում են ապակու և օճառի արտադրությունում:

2. Կալցիումի հիդրօքսիդը կամ հանգած կիրը՝ Ca(OH)2ջրում քիչ լուծվող սպիտակ փոշի է:

Ca-OH-2.jpg

Ստացվում է չհանգած կիրը CaO մարելիս, հանգցնելիս: Թափանցիկ ջրային լուծույթը կոչվում է «կրաջուր», ջրային կախույթը՝ «կրակաթ»: Լայնորեն օգտագործվում է շինարարության մեջ, ինչպես նաև՝ կենցաղում` ընկույզի, դդմի մուրաբա պատրաստելիս:

Կալցիումի հիդրօքսիդը կամ հանգած կիրը ջրում քիչ լուծելի, սպիտակ, փխրուն փոշի է, որի ջրային լուծույթը կոչվում է կրաջուր: Օգտագործում են շինարարությունում, ինչպես նաև կենցաղում ՝ պահածոներ պատրաստելիս:

Հարցեր՝
1.Ո՞ր նյութերն են կոչվում հիմքեր:

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում են այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից։
2. Բերել կենցաղում դրանց օգտագործման օրինակներ։

Օրինակ․՝ կալցիումի հիդրօքսիդը կամ հանգած կիրը օգտագործում ենք մուրաբա և այլ պահածոներ պատրաստելու համար։

3.Թվարկեք մի քանի հիմքեր:

Կալիումի հիդրօքսիդ, կալցիումի հիդրօքսիդ(հանգած կիր), նատրիումի և կալիումի հիդրօքսիդներ, ալյումինի հիդրօքսիդ, երկաթի հիդրօքսիդներ։

Համո Սահյանի բանաստեղծություններ, խոսքի պատկերավորման միջոցներ

1.Խոսքի պատկերավորման միջոցներ. կարդա՛, ծանոթացի՛ր:

Ես կարդացի թեման և հասկացա🙂։

2.Հ. Սահյանի բանաստեղծություններից ընտրի՛ր քեզ ամենից շատ դուր եկած մեկ բանաստեղծություն, անգիր սովորի’ր, պատրաստի՛ր տեսանյութ կամ ձայնագրություն:

Համո Սահյան. «Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու»

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…

3. Հ. Սահյանի բանաստեղծություններից դուրս գրի’ր փոխաբերության մի քանի օրինակ։

1. Աստղերից կախված օրորվում էինք…

2. Ամպը կախվել է ամպից

3. Քարայրի հոնքը ծռվել է

Խնդիրներ՝ կրկնություն բաժնից

  1. Դպրոցի տասներորդ դասարանցիներից գերազանցիկ են 15-ը, որ նրանց 20 %-ն է։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա տասներորդ դասարաններում։

15•100:20=75

Պատ․՝ 75 աշակերտ

  1. Ապրանքի գինը նախ իջեցվել է 15 %-ով, ապա՝ ևս 10 %-ով։ Որքա՞ն է դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 5000 դրամ։

5000×15:100=750

5000-750=4250

4250×10:100=425

4250-425=3825

Պատ․՝ 3825 դր

  1. 9 տ երկաթի հանքաքարից ստանում են 5 տ երկաթ։ Որքա՞ն երկաթ կստանան 54 տ հանքաքարից։

54:9=6

6×5=30

Պատ․՝ 30 տ երկաթ

275․ Գրե՛ք որևէ եռանիշ թիվ, որը 4, 5 և 3 թվերի բազմապատիկ է։

240, 120, 600, 300

  1. Երկու բրիգադ պիտի ցանեին 650 հա մակերեսով դաշտը։ Առաջին օրը առաջին բրիգադը ցանեց 40 հա, ինչը նրա աշխատանքի 10 %-ն է, իսկ երկրորդն այդ նույն օրը ցանեց 25 հա։ Իր համար նախատեսված աշխատանքի քանի՞ տոկոսը կատարեց երկրորդ բրիգադը։

40•100:10=400

650-400=250

25/250•100=10

Պատ․՝ 10 %

276․Գտեք բոլոր միանիշ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

504

  1. 11000 դրամով ապրանք են գնել և նախատեսում են 15 % շահույթ ստանալ: Դրա համար ի՞նչ գնով պետք է վաճառել ապրանքը:

I եղանակ

11000:100•15=1650

11000+1650=12650

II եղանակ

100+15=115

11000:100•115=12650

Պատ․՝ 12650 դր

  1. Մեքենայի բաքի տարողությունը 80 լ է: Քանի՞ լիտր բենզին կա բաքում, եթե լցրել են նրա 45 %-ը:

80:100•45=36

80-36=44

Պատ․՝ 44 լ